Whatsapp, Telegram, Viber
Ջիպ տուրերը Հայաստանում (ջիպինգ) ամենագնացներով ճանապարհորդությունն է Հայաստանի լեռնային արահետներով։ Off-road-ը Հայաստանում դրական տպավորությունների և հույզերի ամբողջությունն է։ Ավելացրած՝ ադրենալին և էքստրիմի զգացողություն, որը երբեմն անհրաժեշտ է քաղաքակրթությունից հոգնած ժամանակակից մարդուն։ Բայց միայն սա չէ, որ վերջինիս անհրաժեշտ է։
Հայաստանում ամենագնացներով մեկօրյա և բազմօրյա էքսկուրսիաներ մշակելով՝ մենք կենտրոնացել ենք նաև դրա ճանաչողական բաղադրիչի վրա։ Առաջինը Հայաստանի վայրի բնության, նրա հիասքանչ բնապատկերների հետ շփումն է։ Ձեզ կզարմացնի նաև Հայաստանի կենսաբազմազանությունը՝ լեռնային տափաստաններից ու չոր կանիոններից մինչև ալպյան մարգագետիններ և ծաղկող կիրճեր։
Հայաստանում ջիպ տուրերի երկրորդ կարևոր բաղադրիչը պատմամշակութային, հնագիտական մասն է։ Հնագույն բնակավայրերը, վանքերը և ամրոցները, դամբարաններն ու խորհրդավոր ժայռապատկերները, քարվանսարան, բացօթյա աստղադիտարանը, V–XIII դարերի խաչքարերը և շատ ավելին կբացահայտեն հնադարյան մարդու, վաղ քրիստոնեության և լուսավոր միջնադարի աշխարհը։
Հայաստանում ճանապարհից դուրս (off-road) ջիպ տուրերն (ջիպինգ) անցկացվում են հատուկ վերապատրաստում անցած փորձառու վարորդների կողմից:
Off-road տուրերը Հայաստանում իսկական ճանապարհորդություն են տուրիզմի իրական գնահատողների համար։
Ջիպինգները Հայաստանում հասանելի են ողջ տարվա ընթացքում: Լավագույն եղանակը մարտի կեսերից մինչև նոյեմբերի կեսերն է: Այս ժամանակահատվածում եղանակային պայմաններն ամենակայունն են, օդի ջերմաստիճանը՝ հարմար երկարատև արշավների համար, իսկ լեռնային արահետները՝ լիովին անցանելի:
Գարնանը երթուղիներն առանձնանում են կանաչ լանդշաֆտներով ու ծաղկող մարգագետիններով, ամռանը՝ չոր ու պարզ եղանակով: Հուլիսին և օգոստոսին ցածրադիր վայրերում շատ շոգ է, ուստի off-road տուրերը հիմնականում անցկացվում են բարձրադիր գոտիներում, որտեղ ջերմաստիճանն ավելի մեղմ է: Աշնանն առաջարկվող երթուղիներն անցկացվում են չափավոր կլիմայական պայմաններում, այս ժամանակահատվածը նույնպես շատ հարմար է ճանապարհորդության համար:
Մեր տուրերի մեծ մասը նախատեսված է որևէ հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չունեցող մասնակիցների համար: Այնուամենայնիվ, որոշ երթուղիների կարճ հատվածներ (որտեղ ջիպը չի կարող մոտենալ) պետք է ոտքով գնալ, օրինակ՝ լեռ բարձրանալ կամ կիրճ իջնել:
Մեր ջիպ տուրերի գլխավոր առաջնահերթությունը անվտանգությունն է: Բոլոր երթուղիները նախապես փորձարկում ու ստուգում ենք՝ հնարավոր վտանգները բացառելու և առավել հարմարավետ ուղևորություն ապահովելու համար: Ձեզ կուղեկցեն փորձառու վարորդ-գիդերը, որոնք լավ ծանոթ են տեղանքին, արտաճանապարհային առանձնահատկություններին և պրոֆեսիոնալ վարելու տեխնիկային:
Մեկնարկից առաջ կստանաք համառոտ տեղեկատվություն ավտոմեքենայում և երթուղու ընթացքում վարվելաձևի վերաբերյալ: Ջիպերը պարբերաբար անցնում են տեխնիկական սպասարկում և հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով՝ անվտանգության գոտիներ, առաջին բուժօգնության դեղատուփ, կապի միջոցներ, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ սարքավորումներ: Խումբը շարժվում է շարասյունով, անձնակազմի անդամների միջև մշտական կապ պահպանելով, ինչը մեզ թույլ է տալիս արագ արձագանքելու ցանկացած իրավիճակում: Եղանակային պայմանների կամ այլ գործոնների փոփոխության դեպքերում միշտ պատրաստ ենք երթուղում շտկումներ անել:
Մեկօրյա տուրերի արժեքի մեջ մտնում են տրանսպորտային միջոցի (4 x 4 ամենագնաց) և ուղեկցող գիդի ծառայությունները, շշալցված ջուր, թեթև ուտեստներ երթուղու ընթացքում, բնական կամ պատմական հուշարձանների մուտքի տոմսի վճարներ (եթե ներառված են ծրագրում):
Բազմօրյա տուրերի արժեքի մեջ են մտնում օդանավակայանից և դեպի օդանավակայան տրանսֆերները, երթուղու ընթացքում գիշերակացը (կախված երթուղուց)՝ նախաճաշով, տրանսպորտային միջոցի (4 x 4 ամենագնաց) և ուղեկցող գիդի ծառայությունները, շշալցված ջուր, թեթև ուտեստներ երթուղու ընթացքում և բնական կամ պատմական հուշարձանների մուտքի տոմսի վճարներ (եթե ներառված են ծրագրում):
Երթուղի ընտրելիս կարևոր է հաշվի առնել մի քանի գործոններ, որպեսզի ուղևորությունը հնարավորինս հաճելի լինի և ձեր սպասելիքներն արդարացնի:
Բարդության մակարդակ. գնահատեք՝ պատրաս՞տ եք արդյոք երթևեկել անհարթ ճանապարհային հատվածներով, լեռնային ոլորաններով, թե՞ նախընտրում եք ավելի հանգիստ երթուղիներ: Եթե վստահ չեք, ապա ավելի լավ է ընտրել միջին բարդության մակարդակ:
Տուրի տևողություն. որոշեք, թե որքա՞ն ժամանակով եք ուզում ճամփորդել: Մեկօրյա տուրերը հարմար են արագ և վառ տպավորությունների, բազմօրյա տուրերը՝ բնության և մշակույթի ավելի խորը ճանաչման համար:
Հետաքրքրություններ և նախասիրություններ. նախընտրո՞ւմ եք բնություն, լճեր, կիրճեր, վանքեր, թե՞ պատմական վայրեր: Յուրաքանչյուր երթուղի իր ուրույն ուղղվածությունն ունի. ընտրեք այն, ինչն ավելի մոտ է ձեզ:
Հարմարավետություն և խմբի կազմ. եթե ճանապարհորդում եք երեխաների հետ կամ նախընտրում եք ավելի հանգիստ ծրագիր, ընտրեք բարձրության ավելի քիչ տատանումներով և ավելի կարճ տեղաշարժերով երթուղիներ: Էքստրիմի և արկածների սիրահարների համար առաջարկում ենք ավելի դինամիկ երթուղիներ:
Միշտ պատրաստ ենք ձեզ օգնել լավագույն երթուղին ընտրելու հարցում՝ ըստ ձեր նախասիրությունների, ֆիզիկական պատրաստվածության և տարվա եղանակի: Նախքան ամրագրումը կստանաք լիարժեք խորհրդատվություն:
Ջիպ տուրերի համար հատուկ նախապատրաստվածություն անհրաժեշտ չէ: Պարզապես կրեք եղանակին համապատասխան հարմարավետ հագուստ, փակ կոշիկներ և վերցրեք արևապաշտպան միջոցներ (արևապաշտպան կրեմ, արևային ակնոց, գլխարկ): Խորհուրդ ենք տալիս վերցնել քամուց պաշտպանող բաճկոն և առաջին անհրաժեշտության անձնական իրեր: Մնացած ամեն ինչ մենք կապահովենք:
Թեթև ուտեստները սովորաբար բավարար են. ընկույզ, չրեր, քաղցր բատոններ, մրգեր կամ թխվածքաբլիթներ: Ջուրը և հիմնական ուտեստները տրամադրում է կազմակերպիչը: Բազմօրյա տուրերում նախաճաշերը ներառված են, ուստի ձեզ հավելյալ սնունդ գրեթե պետք չէ ՝ միայն այն, ինչ անձամբ նախընտրում եք:
Լրացրեք ձևաթուղթը և հարցումն ուղարկեք կայքէջին կամ կապվեք մեզ հետ +37491015660 (WhatsApp, Telegram, Viber) հեռախոսահամարով: Մենք կօգնենք ձեզ ընտրել երթուղի՝ բոլոր մանրամասները համաձայնեցնելով: Վճարումը կարող եք կատարել բանկային փոխանցմամբ կամ կանխիկ՝ առաջին օրվա էքսկուրսիայի մեկնարկից առաջ:
Հայաստանի ազգային արժույթը հայկական դրամն է (AMD): Ուղևորության համար կարող եք վերցնել ցանկացած արժույթ՝ ռուբլի, դոլար, եվրո և այլն: Տարադրամը հեշտությամբ փոխանակվում է բանկերում և փոխանակման կետերում: Երևանում և խոշոր քաղաքներում կրեդիտային քարտերն ընդունվում են հյուրանոցներում, ռեստորաններում և խանութներում: Փոքր բնակավայրեր այցելելիս ավելի լավ է կանխիկ դրամ ունենալ:
Ռուսական Visa և MasterCard բանկային քարտերը չեն գործում Հայաստանում: «Միր» («МИР») քարտը գործում է ոչ բոլոր հյուրանոցներում, ռեստորաններում և խանութներում: Քարտից կանխիկացում կարելի է անել միայն «ՎՏԲ Հայաստան» («VTB Armenia») բանկոմատներից:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am