+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Ջիպ տուրեր Հայաստանում

Ջիպինգ դեպի Ձորագետի կիրճ – Հնեվանք – Արևածագի ձոր – Սրբանեսի վանք (Արդվի) – Օձի պորտ – Օձուն

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 10-11 ժամ է։

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է ապրիլից մինչև հոկտեմբեր։

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Ձորագետի կիրճ

Մեկօրյա ջիպինգ դեպի Ձորագետի կիրճ
Ջիպինգ - Ձորագետի կիրճ

Ձորագետի կիրճը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է: Այն գտնվում է Հայաստանի Լոռու մարզում: Ձորագետի կիրճի խորությունը 100-ից մինչև 300 մ է:

Կիրճին յուրահատկություն ու որոշակի գեղեցկություն է հաղորդում նրա տեղակայությունը, քանի որ այն գտնվում է երկու գետերի՝ Ձորագետի և Փամբակի միախառնման տեղում: Ձորագետը Դեբեդ գետի խոշոր վտակներից մեկն է: Երկարությունը 67 կմ է: Փամբակ գետի երկարությունը՝ 84 կմ:

Հնեվանք

Ջիպ տուր դեպի Հնեվանք

Հնեվանքը գտնվում է Ձորագետի աջ ափին: Կիսավեր համալիրը ներառել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ: Գլխավոր եկեղեցին (VII դար) արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, գմբեթավոր կառույց է:

Գմբեթի վրայի վրացական արձանագրության համաձայն՝ եկեղեցին 1154 թվականին վերանորոգել է ամիրսպասալար Իվանե Օրբելյանի որդին՝ Սմբատը: Արևմտյան մասում գտնվող գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր:

Արևածագի ձոր (Ցիցքար լեռ)

Ջիպինգ դեպի Արևածագի ձոր (Ցիցքար լեռ)

Արևածագի ձորը գեղատեսիլ կիրճ է՝ ընդարձակ լեռնային հովիտներով, Ձորագետի հմայիչ կապույտով և նրա մարգարտով՝ Ցիցքար լեռով: Այստեղ արևածագներն ապշեցուցիչ գեղեցիկ են: Եվ պատահական չէ կիրճի՝ Արևածագ անվանումը:

Ցիցքար լեռը հպարտորեն վեր է խոյանում գետի մակերևույթից և ոչ բարձր բլուրներից՝ ծածկված կանաչ բուսականությամբ և լեռնային ծաղիկներով:

Սրբանեսի վանք (Արդվի)

Մեկօրյա ջիպինգ - Սրբանեսի վանք (Արդվի)

Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII–XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին: Վանական համալիրը ներառում է երկու փոքր եկեղեցի և զանգակատուն: Վանքի տարածքում կան նաև քառակող հուշարձան, խաչքարեր, բնակելի և տնտեսական շինությունների ավերակներ:

Սրբանեսի վանքը հայտնի է  նաև նրանով, որ այստեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին (կաթողիկոս է եղել 717–728 թթ-ին): Նշանավոր աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Օձնեցուն մահվանից հետո Հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը՝ Սուրբ Հովհան Իմաստասեր անունով: Նա բազմաթիվ շարականների (հայ հոգևոր երգաշարքեր՝ սաղմոսներ) հեղինակ է, որոնք մինչև օրս կատարվում են հայկական եկեղեցիներում, ինչպես նաև մի շարք աստվածաբանական աշխատությունների: Սակայն նրա հիմնական աշխատությունը «Կանոնագիրք Հայոց»-ն է՝ Հայաստանի եկեղեցական իրավունքի առաջին ժողովածուն:

Սրբանեսի վանքը մտել է նաև համաշխարհային կինոյի պատմության մեջ, քանի որ այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը:

Օձի պորտ

Ջիպ տուր դեպի Օձի պորտ

Ըստ ավանդության, երբ այս վայրերում մի հսկա օձ է հայտնվել, միայն Սուրբ Հովհաննեսին է հաջողվել կանգնեցնել նրա արյունարբու գործողությունները. խաչի նշանով հրեշին վերածել է քարի: Եվ օձի պորտից սկսել է աղբյուր հոսել՝ ամենամաքուր ջրով, որտեղից տեղացիներն ու ճանապարհորդները մինչև օրս սիրով ջուր են վերցնում:

Օձունի վանք

Ջիպինգ - Օձունի վանք

Օձունի վանքը Հայաստանի հնագույն վանքերից մեկն է: VI դարի այս վեհաշուք հուշարձանը գտնվում է Լոռու մարզում: Սկզբնական աղբյուրներում եկեղեցու կառուցման ամսաթվի վերաբերյալ տվյալներ չեն պահպանվել: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով եկեղեցու ընդհանուր կառուցվածքը, ներքին հարդարանքը և որոշ ճարտարապետական նրբություններ, Օձունի վանքը թվագրում են VI դարի կեսերին: Եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել և վերականգնվել է: XIX դարում եկեղեցու արևելյան մասում կառուցվել է երկու զանգակատուն: Վերջին վերականգնումը, որին մասնակցել են Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Իտալիա) մասնագետները, ավարտվել է 2014 թվականին:

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիայի արժեքը Հայաստանում ամենագնացներով

(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
115000 դրամ
195000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ ամենագնաց՝ օդորակիչով
Լանչբոքս
Շշալցված ջուր

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

info@explorearmenia.am

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՋԻՊ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.