Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու կանոնների մասին

Տեղեկատվություն ՀՀ մուտքի վիզա տրամադրելու կանոնների մասին

 

Հայաստան մուտքի անվիզա ռեժիմ գործում է հետևյալ պետությունների քաղաքացիների համար՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Ավստրիա, ԱՄՆ, Անդորա, Բելգիա, Բուլղարիա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սան Մարինո, Սլովակիա, Սլովենիա, Արգենտինա, Ուրուգվայ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա։

Վերը նշված երկրների քաղաքացիները, գործող անձնագրերի ցանկացած տեսակի առկայության պարագայում, կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր։Մնացած պետությունների քաղաքացիները, գործող անձնագրերի ցանկացած տեսակի (դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական, ընդհանուր քաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ) առկայության պարագայում, ինչպես նաև ՄԱԿ Laissez-Passer ունեցողները պետք է ստանան ՀՀ մուտքի վիզա։

Կարևոր է իմանա՛լ. սահմանային հսկիչ անցակետերում տրվում են միայն 3-օրյա Տարանցման վիզաներ և 21/120-օրյա Հյուրընկալության վիզաներ։

Ալժիրի, Անգոլայի, Աֆղանստանի, Բանգլադեշի, Բենինի, Բոթսվանայի, Բուրկինա-Ֆասոյի, Բուրունդիի, Վիետնամի, Գաբոնի, Գամբիայի, Գանայի, Գվինեայի, Եգիպտոսի, Զամբիայի, Զիմբաբվեի, Կաբո Վերդեի, Կամերունի, Քենիայի, Կոտ դ'Իվուարի, Կոնգոյի, Լիբերիայի, Լիբիայի, Մավրիտանիայի, Մադագասկարի, Մալավիի, Մալիի, Մարոկոյի, Մոզամբիկի, Նամիբիայի, Նեպալի, Նիգերի, Նիգերիայի, Պակիստանի, Պաղեստինի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի, Տանզանիայի, Տոգոյի, Թունիսի, Ուգանդայի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Չադի, Շրի Լանկայի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Եթովպիայի, Հարավային Սուդանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար, կարող են դիմել միայն հրավերի հիման վրա։

Այս սահմանափակումը չի գործում այդ երկրների հայազգի քաղաքացիների համար։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրաքի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմել կարող են առանց հրավերի, բայց միայն Հայաստանի Հանրապետության արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին։

Հայկական վիզաների տեսակները

Հյուրընկալման վիզա Հյուրընկալման վիզան տրամադրվում է այն դեպքում, երբ օտարերկրացին ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջության, բիզնեսի, հարազատներին կամ այլ անձանց այցելելու, տրանսպորտային փոխադրումների կամ մասնագիտական այլ հետաքրքրությունների, բուժման կամ կարճաժամկետ կեցության նպատակներով։ Հյուրընկալման վիզան կարող է տրվել մեկանգամյա կամ բազմակի այցելությունների համար (գործողության ժամկետը՝ 1 տարի)։

Պաշտոնական վիզա՝ Պաշտոնական կամ Հատուկ անձնագրեր ունեցողների համար

  • բազմակի մուտքի համար՝ 3 տարի ժամկետով, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար;
  • մեկանգամյա կամ բազմակի վիզա՝ 1 տարի ժամկետով, օտարերկրյա պաշտոնյաների համար, ովքեր գալիս են Հայաստան ՀՀ իշխանությունների կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հրավերով;
  • մեկանգամյա կամ բազմակի վիզա՝ 1 տարի ժամկետով, պաշտոնական պատվիրակությունների սովորական անձնագրեր ունեցող անդամների համար։

Դիվանագիտական վիզա՝ դիվանագիտական անձնագրեր և դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար

  • բազմակի վիզա՝ 3 տարի ժամկետով, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար;
  • մեկանգամյա կամ բազմակի վիզա՝ 1 տարի ժամկետով, պաշտոնական պատվիրակությունների անդամների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև այլ պաշտոնյաների համար;
  • մեկանգամյա վիզա՝ 120 օրով, եթե Հայաստան են գալիս ոչ ծառայողական նպատակներով։

Տարանցման վիզա՝ մեկանգամյա կամ բազմակի վիզա՝ գործողության 1 տարի ժամկետով, Հայաստանում ոչ ավելի, քան 3 օր մնալու իրավունքով և առավելագույնը 4 օր երկարացնելու հնարավորությամբ։Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական և դիվանագիտական վիզաներ է տալիս և երկարացնում է դրանք, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային վիզաներ։ Հյուրընկալման և Տարանցման վիզաները տրվում և երկարացվում են Հայաստանի Ոստիկանության անձնագրա-վիզային բաժնի կողմից։Հայկական վիզաները տրվում են առավելագույնը 120 օրով՝ ևս 60 օր երկարացնելու հնարավորությամբ, եթե այլ ժամկետ չի սահմանված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի արժեքը

- մինչև 21 օր այցելության վիզայի տրամադրման արժեքը – 3.000 դրամ

- մինչև 120 օր այցելության վիզայի տրամադրման արժեքը – 15.000 դրամ

- մինչև 60 օր և գործողության մեջ գտնվելու 6-ամսյա ժամկետի բազմակի վիզայի տրամադրման արժեքը – 20.000 դրամ

- 120 օր և մինչև 1 տարի գործողության ժամկետի մեջ գտնվող բազմակի վիզայի տրամադրման արժեքը – 40.000 դրամ

- մեկանգամյա տարանցման վիզայի տրամադրման արժեքը – 10.000 դրամ

- 1 տարի գործողության մեջ գտնվող բազմակի տարանցման վիզայի արժեքը – 18.000 դրամ

Տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մուտքի վիզայի տրամադրման կանոնների մասին

Օտարերկրյա քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքը թույլատրվում է գործող արտասահմանյան անձնագրերով կամ այլ փաստաթղթերով, դրանց փոխարինող փաստաթղթերով, ԼՂՀ մուտքի վիզայի առկայության դեպքում՝ համապատասխան պետական մաքսավճար մուծելուց հետո։Օտարերկրյա քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի վիզաներ տրվում են Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչության կողմից։ Բացառիկ դեպքերում մուտքի վիզան կարող է տրվել ԼՂՀ արտգործնախարարությունում (ք. Ստեփանակերտ)։Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար գործում է ԼՂՀ մուտքի անվիզա ռեժիմ։ Բավական է ներկայացնել արտասահմանյան անձնագիրը, և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կձևակերպվեն սահմանին, մուտքի ժամանակ։

ԼՂՀ մուտքի վիզաների ձևակերպման ժամկետները և պետական մաքսավճարի չափը

- զբոսաշրջային մուտքի վիզա 21 օրով – 0 դրամ

- մեկանգամյա երկարաժամկետ մուտքի վիզա՝ մինչև 1 ամիս ժամկետով – 9.000 դրամ

- բազմակի երկարաժամկետ վիզա՝ մինչև 1 ամիս ժամկետով – 14.000 դրամ

- մեկանգամյա երկարաժամկետ մուտքի վիզա՝ մինչև 2 ամիս ժամկետով – 12.000 դրամ

- բազմակի երկարաժամկետ մուտքի վիզա՝ մինչև 2 ամիս ժամկետով – 17.000 դրամ

- մեկանգամյա երկարաժամկետ մուտքի վիզա՝ մինչև 3 ամիս ժամկետով – 15.000 դրամ

- բազմակի երկարաժամկետ մուտքի վիզա՝ մինչև 3 ամիս ժամկետով – 20.000 դրամ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող օտարերկրյա քաղաքացիները պետք է իմանան.

Լեռնային Ղարաբաղ այցելության մասին նշումն անխուսափելի խնդիրներ կառաջացնի Ադրբեջանի Հանրապետություն մտնելիս։ Ուստի, եթե ծրագրել եք այցելել Ադրբեջան, ձեր վիզան կձևակերպվի անձնագրից դուրս (A4 ձևաչափի թղթի վրա)։Եթե Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի հետ կապված հարցեր կունենաք, խնդրեմ, կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։