Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 10-11 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Դիլիջան քաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Աղստև գետի ափին է գտնվում Ֆիոլետովո փոքրիկ գյուղը, որն ամբողջությամբ բնակեցված է մոլոկաններով: Ռուս մոլոկանների համայնքը երկրի ազգային փոքրամասնություններից մեկն է: Բնակչությունը՝ մոտ 1800 մարդ: Գյուղը հիմնադրել են Տամբովի մարզից (Մորշանսկ) գաղթած մոլոկանները 1820 թվականին: Մինչև 1939 թվականը գյուղը կոչվում էր Նիկիտինո, ապա՝ Ֆիոլետովո՝ ի պատիվ Բաքվի կոմիսար Իվան Ֆիոլետովի:
Մոլոկանները հոգևոր քրիստոնեության կրոնական շարժման ներկայացուցիչներ են, որոնք այլաբանորեն և խորհրդանշորեն են մեկնաբանում Աստվածաշունչը, չեն ընդունում եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները և խաչի պատկերը:
Անվանումն առաջացել է «կաթ» (ռուսերեն՝ молоко) բառից, քանի որ համայնքի անդամները պահքի օրերին կաթ էին խմում՝ հակառակ կրոնական կանոնակարգերին: Մոլոկանները հոգևոր քրիստոնյաներ են, որոնք պահպանել են իրենց ինքնությունն ու ավանդույթները։
Թեժլեռը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է: Բարձրությունը՝ 3101 մ: Լեռը Կոտայքի և Լոռու մարզերի սահմանագլխին է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկունյաց և Փամբակի լեռնաշղթաներ: Բարենպաստ եղանակային պայմաններում տեսանելի է Արագած լեռը։
Լեռան անվանումը պայմանավորված է նրանով, որ մայր մտնող արևի ճառագայթների ներքո լեռը ձեռք է բերում կարմրավուն երանգ, կարծես շիկանում է: Լանջերը զառիթափ են՝ ծածկված ալպյան մարգագետիններով: Լեռան վրա կա նեֆելինային սիենիտների հանքավայր՝ ալյումինի արտադրության հումք:
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց և կառուցվել է 1196–1199 թվականներին: Այն աչքի է ընկնում իր բազմաթիվ անվանումներով և դրանց պատճառով առաջացած շփոթմունքով: Թեժառույքը հայտնի է նաև որպես Թայչարուխ, Գյուրջիքիլիսա (Վրացական վանք), Թուխ Մանուկ, Ռնդամալի, Պղնձահանքի եկեղեցի անվանումներով: Դրանցից ամենաստույգը Թեժառույք անվանումն է։
Եկեղեցին կառուցված է մոխրագույն բազալտով: Թեժառույք անվանումը ծագում է թեժ՝ տաք և առու՝ առվակ, գետ բառերի միավորումից, քանի որ վանքը գտնվում է գետի արագահոս հատվածում։
Վանքը բացառիկ է նաև նրանով, որ նրա պատերին ոչ թե հայերեն, այլ հին վրացերեն մակագրություններ կան, ինչը շատ անսովոր է հայկական ճարտարապետության համար: Սա պայմանավորված է XII դարի վերջին հին Հայաստանում վրացական ազդեցության ուժեղացմամբ: Չնայած այն հանգամանքին, որ հին վրացիները փորձում էին այստեղ տարածել իրենց դավանած քաղկեդոնականության ուսմունքը, այդուհանդերձ, հայերին հաջողվեց պահպանել իրենց առաքելական եկեղեցին, և այս վանքը դարձավ միայն հին ճարտարապետության և պատմության վկայագիր:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am