+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Ջիպ տուրեր Հայաստանում

Մեկօրյա ջիպ տուր Դիլիջանում. Հաղարծինի վանք – Դիմաց լեռ

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 7-8 ժամ է։

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Հաղարծինի վանք

Հաղարծինի վանք

Ջիպինգը կսկսենք Երևանի ձեր կեցավայրից: Այնուհետև կշարժվենք դեպի Հաղարծինի վանք: Վանական համալիր այցելությունից հետո կմեկնարկի ջիպ տուրի հիմնական մասը՝ փոխադրամիջոցով ուղևորություն դեպի Դիմաց լեռ:

Հաղարծինը հայկական վանք է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում: Կառուցվել է X–XIII դարերում՝ մեծամասամբ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ:

Վանական համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է՝ ութանիստ թմբուկով, կառուցված X դարում:

Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, վերականգնվել է 1281 թվականին: XII–XIII դարերում եկեղեցուն կից կառուցվել է գավիթ: Եկեղեցու 16-նիստանի գմբեթը զարդարված է նրբագեղ կամարաշարքով, որի սյուների հիմքերը հենվում են ոչ թե անմիջապես քիվի վրա, այլ զարդանախշված եռանկյունաձև տարրերի գագաթներին: Ճարտարապետական այս հնարքը ստեղծում է կամարաշարքի և թմբուկի տեսողական անկշռության պատրանք:

Թաքնված ջրվեժ (ցանկության դեպքում՝ արշավ, երկարությունը՝ 3 կմ)

Թաքնված ջրվեժ Դիլիջանում

Թաքնված ջրվեժը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող փոքրիկ ջրվեժ է: Անտառում գտնվող ջրվեժը տպավորիչ բնական երևույթ է, որը համադրում է անտառային գեղեցկությունն ու ջրի հոսքի ուժը:

Թափվող ջրի ձայնը և կանաչ բուսականությունը ստեղծում են զովություն ու հանգստություն բերող յուրահատուկ մթնոլորտ: Անտառային ջրվեժները կարևոր դեր ունեն նաև կենսահամակարգերի համար. ջրով են ապահովում տեղական բուսական և կենդանական աշխարհը: Այս ջրերը հարուստ են թթվածնով, ինչը նույնպես կենսական նշանակություն ունի բազմաթիվ օրգանիզմների համար:

Դիմաց լեռ

Իջևանի լեռնաշղթա - Դիմաց լեռ
Իջևանի լեռնաշղթա - Դիմաց լեռ

Դիմաց լեռը Իջևանի լեռնաշղթայի բարձր լեռներից մեկն է: Գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Լեռան բարձրությունը 2378 մետր է: Գագաթից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը:

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիայի արժեքը Հայաստանում ամենագնացներով

(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
95000 դրամ
170000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ ամենագնաց՝ օդորակիչով
Լանչբոքս
Շշալցված ջուր

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

info@explorearmenia.am

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՋԻՊ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.