Etihad Airways-ը մեկնարկում է Երևան-Աբու Դաբի երթուղին. չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտից
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիաընկերությունը՝ Etihad Airways-ը, հայտարարել է յոթ նոր...
Whatsapp, Telegram, Viber

Տուրերը դեպի Հայաստան օր-օրի դառնում են հանրաճանաչ, քանի որ տուրիստական կարողության առումով այն զարմանալի երկիր է: Եթե հանգստի և ճամփորդությունների համար ընտրել եք մեր երկիրը, ապա մեր կազմակերպությունը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի արդարացնի ձեր սպասումները: Դեպի Հայաստան էքսկուրսիոն տուրերն ընդգրկում են երկրի բոլոր մարզերը: Մենք առաջարկում ենք պատրաստի տուրփաթեթների լայն ընտրություն, էքսկուրսիաներ Երևանից խմբերի և անհատների համար՝ պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ: Մեր նպատակը հյուրերին մեր հրաշալի երկրին ծանոթացնելն է՝ տրամադրելով որակյալ ծառայություններ:
2025 թվականի դեպի Հայաստան մեր տուրերը հաշվարկված են տարբեր քանակի օրերով և ներառում են պարտադիր այցելություններ Երևանից դուրս: Հնարավոր է, որ մեր առաջարկածների մեջ չեք գտել Ձեզ համար ամենահետաքրքիրը: Տուրօպերատոր "ExploreArmenia"-ն պատրաստ է միասին մշակել ձեր հանգիստը Հայաստանում, արձակուրդը և այն վայրերը, որոնք անպայման ուզում եք այցելել: Դեպի Երևան տուրերի համար մեր գներն ամենաարդարն են: Մենք չենք վերավաճառում ուրիշների տուրերը, այլ առաջարկում ենք մեր ուղևորություններն՝ առանց միջնորդների: Խնայե՛ք մեզ հետ: Մենք ՉՈՒՆԵՆՔ 100% ԿԱՆԽԱՎՃԱՐ: Ուղևորությունն ամբողջապես կարող եք վճարել ժամանման օրը:
Ուղեգրի ամրագրումը բավական հեշտ է: Դրա համար անհրաժեշտ է զանգ պատվիրել մեր կայքում, էլեկտրոնային նամակ գրել կամ ուղղակի հաղորդագրություն ուղարկել «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով: Մեր մենեջերները կկապվեն Ձեզ հետ մոտ ժամանակում, որպեսզի քննարկեն ուղևորության մանրամասները:
Դեպի Հայաստան էքսկուրսիոն տուրի կազմակերպումը վստահեք մեր պատասխանատու թիմին: Մենք համոզված ենք, որ կարդարացնենք ցուցաբերած վստահությունը: Մինչ հանդիպում Երևանում:
«Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամա այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը»:
- Ռոքուել Քենթ (1882-1971), նկարիչ, գրող, հասարակական գործիչ)








Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց Արագած լեռան հարավային լանջին՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում: Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ 7-րդ դարում: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով․․․
Տուրիզմի լրահոս։ Հայաստանի զբոսաշրջային բոլոր նորությունները․ բնագավառի մասնագետների սյուժեներն ու կարծիքները։ Պրոֆեսիոնալ, օպերատիվ և հավաստի բոլոր տեղեկությունները տուրիզմի մասին։