+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Ջիպ տուրեր Հայաստանում

Մեկօրյա ջիպինգ դեպի Սպիտակավոր – Պռոշաբերդ – Վայոց սար – Սուրբ Սիոն եկեղեցի – Հերհերի ջրամբար

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 9-10 ժամ է։

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է ապրիլից մինչև հոկտեմբեր։

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Սպիտակավոր վանք

Մեկօրյա ջիպինգ - Սպիտակավոր վանք

Սպիտակավոր վանքը հայկական վանք է, որը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս: Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, իսկ մոտակա լեռան գագաթին պահպանվել է Պռոշաբերդ ամրոցը կամ, ինչպես այն դեռևս անվանում են, Բոլորաբերդը:

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և ամրոցապարիսպներից: Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարեգրություններում կոչվում է նաև Սուրբ Կարապետ, հիմնադրել է իշխան Եաչի Պրոշյանը, որի մահից հետո (1318) շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին՝ Ամիր Հասան Բ-ն: Այն կառուցված է սպիտակ սրբատաշ ֆելզիտով, որից էլ առաջացել է եկեղեցու՝ Սպիտակավոր անվանումը: Եկեղեցու փոքրիկ շենքը վերջավորում են բարձր թմբուկն ու կանոնավոր կոնաձև ծածկը:

Սպիտակավորը եղել է Վայոց ձորի ամենակարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից մեկը: Այն շարունակել է գործել XV դարում և դիմակայել է թաթար-մոնղոլական ասպատակություններին: 1340-ական թվականներին՝ Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, Սպիտակավորը դարձել է Պռոշյանների կրթական կենտրոն ու գրչատուն: Այն ծաղկում է ապրել XV դարի երկրորդ կեսին՝ վանահայր Ավագտերի ծառայության օրոք, որի ընդօրինակած ձեռագրերից մի քանիսը մեզ են հասել:

Սպիտակավոր վանքում է ամփոփված ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի աճյունը: Նժդեհի տապանաքարը տեղադրվել է 1989 թվականի հունիսի 17-ին:

Պռոշաբերդ (Բոլորաբերդ)

Ջիպ տուր դեպի Պռոշաբերդ (Բոլորաբերդ)

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը Վայոց ձորի մարզի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկն է: Կառուցվել է XIII դարում Վերնաշեն գյուղից ոչ հեռու՝ բարձր բլրի վրա: Ամրոցը եղել է իշխան Պռոշ Խաղբակյանի նստավայրը:

Պռոշաբերդն ունեցել է բազալտե պաշտպանական պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր: Պահպանվել են պարիսպն ու բուրգերը: Ամրոցի ներքին պաշտպանական կառույցները՝ զինանոցները, զորանոցները, ինչպես նաև Պռոշյանների իշխանական պալատը, ավերվել են, թաղվել հաստ հողաշերտի տակ:

Վայոց սար

Ջիպինգ դեպի Վայոց սար

Վայոց սար լեռը (բարձրությունը՝ 2586 մ) հանգած հրաբուխ է, որը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Խառնարանի խորությունը գրեթե 125 մ է:

Ըստ պատմական տվյալների՝ Վայոց սարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին և ուղեկցվել հզոր ավերիչ երկրաշարժով:

Պատմական աղբյուրների համաձայն՝ մ. թ. ա. 600 տարի առաջ տեղի ունեցած ժայթքումից հետո լավայի տակ է մնացել Մոզ քաղաքը՝ 10,000 բնակչությամբ: Այն Մետաքսի մեծ ճանապարհի վրա գտնվող խոշոր քաղաքներից մեկն էր: Պատմական տեղեկությունների համաձայն՝ զոհերի և ավերածությունների քանակով այս ժայթքումը գերազանցել է Պոմպեյ քաղաքի հայտնի աղետին (79 թ.):

Սուրբ Սիոնի վանական համալիր

Ջիպինգ դեպի Սուրբ Սիոնի վանական համալիր

Սուրբ Սիոնի վանական համալիրը գտնվում է Հերհեր գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ կիրճերով շրջապատված փոքրիկ ժայռի վրա: Հիմնադրման ճշգրիտ ժամանակն անհայտ է: Հիշատակվում է XVII դարում: Հուշարձանների հիմնական խումբը ներառում է երկու եկեղեցի և մատուռ: Պարսպապատ վանքի տարածքում պահպանվել են խցեր, օժանդակ և գյուղատնտեսական շինությունների մնացորդներ, գերեզմանատուն:

Սուրբ Սիոն (Սուրբ Հովհաննես) եկեղեցին համալիրի ամենահին եկեղեցին է: Կառուցված է կոպտատաշ քարերով: Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, կամարակապ դահլիճ տիպի է՝ կիսաշրջանաձև աբսիդով: Կառուցման ժամանակն անհայտ է: Պահպանված արձանագրության համաձայն՝ այն վերանորոգվել է XIII դարում:

Սուրբ Աստվածածին եկեղեցին հարավից հարակից է Սուրբ Սիոն եկեղեցուն: Այն միանավ, կամարակապ դահլիճ տիպի է՝ երկու արևելյան հավասար կիսաշրջանաձև աբսիդներով: Կառուցվել է սրբատաշ քարերով: Ըստ պահպանված արձանագրության՝ այն կառուցել է իշխան Վահրամ Շահուռնեցին 1283 թվականին: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին պահպանվել են XIII–XIV դարերի բազմաթիվ նվիրատվական արձանագրություններ:

Մատուռը հյուսիսից հարում է Սուրբ Սիոն եկեղեցուն: Միանավ է: Կառուցված է սրբատաշ քարերով:

Վանքի բակում պահպանվել են XIII–XVII դարերի խաչքարեր և տապանաքարեր: Վանքի եկեղեցիները գտնվում են վթարային վիճակում և ընդգրկված են ամենաշատ վնասված հուշարձանների ցանկում:

Հերհերի ջրամբար

Ջիպ տուր - Հերհերի ջրամբար

Հերհերի ջրամբարը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա: Լճի ծավալը 26 մլն մ³ է, կառուցված է Հերհեր գետի վրա: Ջրամբարի աջ կողմում է Դար Ալաղես լեռը:

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիայի արժեքը Հայաստանում ամենագնացներով

(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
95000 դրամ
170000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ ամենագնաց՝ օդորակիչով
Լանչբոքս
Շշալցված ջուր

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

info@explorearmenia.am

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՋԻՊ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.