Whatsapp, Telegram, Viber
Հայաստանի Հանրապետության տարածք մտնելու համար օտար երկրի քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, արտասահմանյան անձնագիր, դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, որի գործողության ժամկետն ուժի մեջ է համարվում ենթադրվող վերադարձից ոչ պակաս, քան դեռևս 3 ամիս), վիզա կամ հատուկ կեցության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, եթե Հայաստանի Հանրապետության օրենքները կամ միջազգային համաձայնագրերն այլ կարգ չեն նախատեսում։
Եթե օտար պետության քաղաքացին Հայաստան է ժամանում առանց անձը հաստատող փաստաթղթի կամ վիզայի, կամ եթե նրան մերժում են վիզա տալ սահմանակետում, ապա նա չի կարող մտնել Հայաստանի Հանրապետության տարածք։ Նա կվերադարձվի իր երկիր կամ այն երկիրը, որտեղից ժամանել է Հայաստան։ Կանոնը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր եկել են քաղաքական ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով։
Օտար երկրների անչափահաս քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մտնել ծնողների, մեկ ծնողի կամ օրինական այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Մուտքի համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
Օտար պետությունների քաղաքացիներն անմաքսատուրք կարող են ուղեբեռով երկիր մտցնել 50 կգ ընդհանուր քաշով ապրանքներ՝ 500 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարի չափով, 2 լիտր գինի կամ 1 լիտր թունդ ալկոհոլային խմիչքներ, մինչև 50 տուփ ծխախոտ (կանոնը տարածվում է միայն 18-ը լրացած անձանց վրա)։
Թույլատրվում է երկիր բերել դեղամիջոցներ անձնական բուժսպասարկման և բուժման համար՝ 10 անուն և յուրաքանչյուրից՝ 3 փաթեթը չգերազանցող քանակությամբ։ Մեծ քանակություն ներկրելու համար անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը։
Արտարժույթ կարելի է ներկրել և դուրս բերել անսահմանափակ քանակությամբ, բայց եթե դուք ուզում եք Հայաստան բերել $2000-ից ավելի, ապա անհրաժեշտ է ձևակերպել հայտարարագիր և պահել այն մինչև ուղևորության ավարտը՝ երկրից դուրս գալու ժամանակ հնարավոր անախորժություններից խուսափելու համար։ Մեծ գումար ներկրելու պարագայում ավելի լավ կլինի գումարը ներմուծել բանկի միջոցով։
Չի կարելի երկիր բերել թմրանյութեր, պայթուցիկ և թունավոր նյութեր, զենք, զինամթերք։ Որսորդական զենքի համար անհրաժեշտ է նախապես ստանալ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության թույլտվությունը։
Օտար պետությունների քաղաքացիները կարող են մեկնել Հայաստանից անձնագրի և այն փաստաթղթի հիման վրա, որը հիմնավորում է նրանց գտնվելը Հայաստանում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ։
Թույլատրվում է դուրս տանել 50 կգ ընդհանուր քաշը և 500 ԱՄՆ դոլարը չգերազանցող ուղեբեռ, 2 լիտր գինի կամ 1 լիտր թունդ ալկոհոլային խմիչք, մինչև 50 տուփ ծխախոտ (կանոնը տարածվում է միայն 18-ը լրացրած անձանց վրա)։
Հայաստանից չի կարելի տանել ցանկացած հնաոճ իր (դրամներ, թանկարժեք քարեր, ձեռագրեր և արվեստի գործեր)։ Իսկ եթե կա նման պահանջ և ցանկություն, ապա պետք է ստանալ համապատասխան մարմինների թույլտվությունը։
Եթե Դուք հարցեր ունենաք Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մտնելու հետ կապված, խնդրում ենք մեզ հետ կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով.