Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 10-11 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է հունիսից մինչև հոկտեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Այստեղ գերիշխողը սալաքարն է՝ 3 մ x 2 մ չափսերով, որի վրա փորագրված են տարբեր նշաններ, երկնային մարմինների և համաստեղությունների բազմաթիվ պատկերներ: Սալաքարի ստորին աջ անկյունում փորված է 90 սմ տրամագծով շրջանագիծ, որի ներսում կան փոքր շրջանագիծ և պարույր:
Շրջանագծից դուրս են գալիս բազմաթիվ ճառագայթաձև փոսեր: Շրջանի կենտրոնի ավելի խորը փոսը, ըստ ենթադրության, ունեցել է որոշակի գործառույթ: Եթե այդ փոսում տեղադրվի ուղղահայաց ձող, ապա ձողի ստվերը, շարժվելով շրջանագծի ճառագայթների երկայնքով, կարող է ցույց տալ ժամանակը, հետևաբար, այս ժայռապատկերը արեգակնային ժամացույց է, որի տարիքը գնահատվում է 40 և ավելի դարով:
Արմաղան լեռը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 2829 մ բարձրության վրա: Հանգած հրաբուխ է: Լեռան գագաթին 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ լիճ կա: Լեռը Գեղամա լեռնաշղթայի մաս է կազմում: Գագաթնակետին կա հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով: Լիճը շրջապատված է ալպյան բուսականությամբ:
Լեռան գագաթին է գտնվում նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 2009 թվականին հին մատուռի տեղում:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am