Whatsapp, Telegram, Viber
Հարգելի՛ ընկերներ, «ExploreArmenia» տուրօպերատորը Հայաստանում ողջունում է Ձեզ ներգնա (ներքին) տուրիզմի պաշտոնական կայքում:
Մենք միջազգային մակարդակի տուրօպերատոր ենք Հայաստանում, որի պատմությունն սկսվել է փոքր ընտանեկան բիզնեսից։ Այսօր մենք դինամիկ զարգացող ընկերություն ենք զբոսաշրջության ոլորտում, որն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգը ներառում է էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ պրոֆեսիոնալ զբոսավարների հետ։
Հայրենիքն այն վայրն է, որտեղ մենք ծնվել և ապրում ենք, սովորում ու աշխատում ենք։ Երկրագնդի վրա ապրում են շատ մարդիկ տարբեր երկրներից։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր հայրենիքը։ Մեր հայրենիքը Հայաստանն է։ Մենք սիրում ենք մեր երկիրը, քանի որ այստեղ մեզ հարմարավետ ենք զգում, ինչպես նաև նրա բնության և գեղեցկության համար։
Մեր պատմությունն սկսվել է փոքր ընտանեկան ընկերությունից, որին միավորում էր Հայաստանի հանդեպ սերն ու ողջ աշխարհին նրա հարուստ մշակույթը, առանձնահատուկ բնությունն ու հյուրընկալությունը ցույց տալու ցանկությունը։ Սկզբում Հայաստանի մասին պատմում էինք տարբեր երկրներից առաջին անգամ մեր երկիր ժամանած ընկերներին և հարազատներին, ծանոթացնում տեսարժան վայրերին, մշակութային կենտրոններին և գեղեցիկ վայրերին, համեղ ազգային ուտեստներ հյուրասիրում: Երկար վերլուծություններից և մտորումներից հետո վերջապես որոշեցինք համարձակ քայլ անել՝ փորձել մեր ուժերը զբոսաշրջության բիզնեսում և 2017 թվականին Երևանում բացեցինք մեր սեփական ընկերությունը՝ «ExploreArmenia» տուրօպերատորը Հայաստանում։ Աստիճանաբար, խանդավառության, քրտնաջան աշխատանքի և մեր առաջին հաճախորդների վստահության շնորհիվ՝ մենք ընտանեկան բիզնեսից վերածվեցինք արագ զարգացող ընկերության, ընդ որում՝ պահպանելով մեր հիմնական արժեքները՝ անհատական մոտեցում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և անկեղծ հոգատարություն յուրաքանչյուր ճանապարհորդի նկատմամբ։
Մենք ձգտում ենք բացահայտել մեր երկրի ողջ գեղեցկությունն ու յուրահատկությունը՝ ստեղծելով այնպիսի ճամփորդություններ, որոնք ոգեշնչում և վառ հիշողություններ են թողնում: Մեր նպատակն է յուրաքանչյուր հյուրի առաջարկել որակյալ հանգիստ վայելելու հնարավորություն՝ անկախ բյուջեից՝ միաժամանակ մշտապես պահպանելով սպասարկման բարձր մակարդակը։ Մեզ հետ յուրաքանչյուր ուղևորություն առանձնանում է մանրուքների նկատմամբ ուշադրությամբ, հարմարավետությամբ և անհատական մոտեցմամբ։ Մենք համոզված ենք, որ իսկական հյուրընկալությունը յուրաքանչյուրի նկատմամբ հոգատարությունն է, որոնք մեզ են վստահում իրենց տպավորությունները։
Մեզ հետ ճանապարհորդելով՝ դուք կտեսնեք բիբլիական Արարատ լեռը, Սևանա լիճը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարանը, Երևանի օպերայի և բալետի թատրոնը, Խոր Վիրապի վանքը, Գեղարդի վանքը, աշխարհի ամենահին գինեգործարանը, աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին և այլն։
Մեր երկրում են մշակութային 8 օբյեկտներ, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ՝ Հաղպատի վանքը (X–XIII դդ.), Սանահինի վանքը (X դ.), Էջմիածնի մայր տաճարը (IV դ.), Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (VII դ.), Սուրբ Գայանե եկեղեցին (VII դ.), Զվարթնոցի հնագիտական հուշարձանը (VII դ.), Գեղարդի վանքը (XIII դդ.), Ազատ գետի վերին հովիտները։
Ուտեստի համտեսումը ցանկացած ճանապարհորդության և հաջող հանգստի անբաժանելի մասն է կազմում։ Հանգստի ընթացքում Դուք կհամտեսեք հայկական ազգային խոհանոցի ուտեստներ, հայկական կոնյակ, լավաշ։
1. Մեր հյուրերի փորձը. զբոսաշրջիկների անկեղծ կարծիքները մեր աշխատանքի մասին հասանելի են համաշխարհային բոլոր հարթակներում՝ Tripadvisor, Yandex. Մեր աշխատանքի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի մասին կարծիքներ բաժնում։
2. Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։ Մենք իդեալական ու հարմարավետ կդարձնենք Ձեր հանգիստը Հայաստանում՝ մեր պրոֆեսիոնալ անձնակազմի և բազմազան տուրիստական ծրագրերի շնորհիվ։
3. Բարձրակարգ սպասարկում և որակ։ Դուք կիմանաք, թե ինչ է իրական հայկական հյուրընկալությունը, քանի որ հյուրի ցանկությունները մեզ համար օրենք են։ Մենք հանգամանորեն ենք ընտրում մեր գործընկերներին՝ հյուրանոցներ և ռեստորաններ, որոնք առաջարկում են բարձրակարգ սպասարկում։
4. Ձեր բացառիկ էքսկուրսիոն տուրը. հնարավոր է մեր առաջարկները Ձեզ չհետաքրքրեցին: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին պլանավորել ճանապարհորդության ձե՛ր տարբերակը՝ ցանկացած քանակի օրերով և այն վայրերով, որոնք դուք անպայման կցանկանաք այցելել։
5. Թափանցիկ և հասկանալի պայմաններ, այն ամենը, ինչ նկարագրված է տուրի ծրագրում, արդեն ներառված է գնի մեջ։ Սակայն, հայ արհեստավորների եզակի արտադրանքը, ազգային հայկական նրբահամ ուտեստները և, իհարկե, կոնյակը չեն ներառվում տուրի արժեքի մեջ:)))։ Բայց մենք գիտենք, որ Դուք չեք կարող դիմադրել նրանց։
6. Էքսկուրսիաներ ցանկացած լեզվով։ Մեր զբոսավարներն ազատ տիրապետում են տվյալ լեզվին, հետաքրքիր ձևով կպատմեն երկրի պատմության, ավանդույթների և մշակույթի մասին ու կպատասխանեն ձեր հարցերին։
7. Մեզ մոտ ավելի էժան է, մենք ունենք տուրերի ազնիվ գներ։ Մենք չենք վերավաճառում տուրեր և էքսկուրսիաներ, այլ առաջարկում ենք մեր սեփականը՝ առանց միջնորդների։ Ուշադրություն ենք դարձնում նաև այն հանգամանքին, որ եթե Դուք գտնեք նմանատիպ առաջարկ մեկ այլ տուրօպերատորից ավելի ցածր գնով, մենք կվերադարձնենք արժեքի տարբերությունը և կխնայենք ձեր ճանապարհորդության բյուջեն։
8. Մեզ հետ զվարճալի՜ է։ Մենք սիրում ենք հումոր, կարող ենք պատմել մեր անեկդոտներն ու կատակները և ծիծաղել Ձեզ հետ։
9. Մեզ հետ անվտանգ է։ Երկրի բնակիչներն ու այցելուները կարող են ազատորեն տեղաշարժվել օրվա ցանկացած ժամի՝ իրենց զգալով լիովին անվտանգ։
10. Մեզ հետ կապվելը շատ հեշտ է։ Հարցեր կամ առաջարկներ ունե՞ք։ Զանգահարե՛ք մեզ՝ (+374 91) 01 56 60, գրե՛ք մեզ՝
Հայաստանը զարմանալի երկիր է իր զբոսաշրջային ներուժի առումով։ Եթե հանգստի կամ ուղևորության համար ընտրում եք Հայաստանը, ապա Երևանում գտնվող «ExploreArmenia» տուրօպերատորը հնարավոր ամեն ինչ կանի ձեր սպասելիքներն արդարացնելու համար։ Որպեսզի անձամբ տեսնեք և ուսումնասիրեք, անհրաժեշտ է գնել տուր դեպի Հայաստան, և մենք սիրով ցույց կտանք ու կպատմենք ամեն ինչ։
Մենք ուրախ կլինենք դառնալ Ձեր տուրիստական գործակալությունը Երևանում և ձեզ համար բացահայտել մեր գեղեցիկ երկիրը։