Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 5-6 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Հրեշտակների կիրճը բնական հուշարձան է Հայաստանի Արարատի մարզում՝ Դաշտաքար գյուղի մոտակայքում: Նախկինում կիրճով գետ է հոսել, ապա առաջացել է կանիոն՝ շատ զառիվեր, հաճախակի ուղղաձիգ դեղնակարմրավուն լանջերով և նեղ հատակով:

Համալիրը գտնվում է Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Խոսրովի արգելոցի սահմանին: Հիմնադրվել է X–XIII դարերում: Այն պարագծով շրջապատված է պարսպով, որի չորս անկյունները ամրացված են կլոր աշտարակներով: Ներսում գտնվում է XIII դարում հիմնադրված եկեղեցի: Գևորգ Մարզպետունին եղել է իշխան և զորահրամանատար: Աշոտ Բ թագավորի (914–929 թթ.) օրոք հայ իշխանները միավորվելով փայլուն հաղթանակ են տարել Սևանա լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում: Հայկական բանակը գլխավորել է Գևորգ Մարզպետունին:

Լանջանիստ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Դահնակ լեռան ստորոտում են գտնվում Սպիտակ վանք եկեղեցու ավերակները: Այն կառուցվել է 1301 թվականին: Այն միանավ ուղղանկյուն բազիլիկ տիպի է՝ կառուցված սրբատաշ ավազաքարով: Հավանաբար այստեղից էլ առաջացել է վանքի՝ Սպիտակ վանք անվանումը: Պահպանվել են հյուսիսային և արևելյան պատերը, մյուս երկու պատերից մնացել են միայն հիմքերը: Եկեղեցու մուտքի ձախ կողմում՝ պատի մեջ ներկառուցված է գեղեցիկ նախշազարդերով խաչքար: Խաչքարի ներքևի մասում փորագրված է շինարարական արձանագրություն, ևս վեց արձանագրություն պահպանվել է Սպիտակ վանք եկեղեցու կանգուն պատերին: Եկեղեցին փլուզվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am