Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 6-7 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Մուղնին գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզում: Այն գտնվում է Աշտարակ քաղաքից 2 կմ հյուսիս՝ ծովի մակարդակից 1260 մ բարձրության վրա: Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է գյուղի ծայրամասում: Ըստ XVII դարի պատմագիր հայր Զաքարիայի՝ վանքը հիմնադրել են Հովհաննավանքի միաբանները՝ այստեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դարի վերջին, քանի որ 1278 թվականին Մուղնու եկեղեցում արդեն ձեռագրեր է ընդօրինակվել: Սրբի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազն Դաթոյին բուժելու համար: Հետագայում հենց նույն Սուրբ Գևորգի այդ մասունքների տեղում՝ Թբիլիսիում հիմնադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին:
Եկեղեցին ուղղանկյուն գմբեթավոր բազիլիկ տիպի է՝ կառուցված սև, դեղնակարմիր քարերով: Գմբեթի գլանաձև թմբուկը վերջավորվում է հովանոցաձև վեղարով։ Գմբեթավոր պատուհանների տակ ավետարանիչների բարձրաքանդակ պատկերներն են։ Եկեղեցու ներսում պահպանվել են XVII դարի որմնանկարների հատվածներ։ Հետազոտողները չեն բացառում, որ դա նկարիչ Նաղաշ Հովնաթանի աշխատանքներից է, որն Էջմիածնի Մայր տաճարի, Երևանի տարածքի և Ագուլիսի (ներկայում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմում) մի շարք եկեղեցիների որմնանկարների հեղինակն է։

Ծաղկեվանքը (բառացի՝ «Ծաղիկների վանք») կամ Կույս Վարվառայի վանքը գտնվում է Արայի լեռան հարավային լանջին։ Վանքի գոյության մասին հիշատակում է կաթողիկոս Սիմեոն Երևանցին (1710–1780 թթ.)։
Վանքի հիմնադրման ժամանակն անհայտ է, բայց, ըստ ավանդազրույցի, IV–V դարերում այստեղ եղել է «սուրբ վայր», որտեղ մեծ թվով ուխտավորներ են եկել։ Վանքը ժայռի մեջ փորված եկեղեցի է։ Ժայռից աղբյուր է բխում, որի ջուրը ցինկ է պարունակում և, ինչպես հայտնի է, այն օգնում է մկանների և հոդերի ցավերի բուժման դեպքում։
Մարդիկ գալիս են Արայի լեռ, որպեսզի իրենց հետ տանեն մեծ նահատակ սուրբ Վարվառայի «արցունքներից»՝ հիվանդությունները բուժելու համար։ Ջուրը երբեք չի դադարում հոսել մատուռի տանիքից։

Արայի լեռը հանգած հրաբուխ է Հայաստանում, որը գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ Հրազդան և Քասաղ գետերի միջև։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2575,9 մետր է։ Հրաբուխն ունի անկանոն կոնի ձև՝ հատած գագաթով և օղակաձև խառնարանով։
Լեռան անվանումը կապված է Հայոց արքա Արա Գեղեցիկի անվան հետ, որը, ըստ ավանդության, սպանվել է լեռան լանջերին։ Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ Արան իր բանակը տեղակայել է Արայի լեռան ստորոտում, իսկ թագուհին դիրքավորվել է Հատիսի լանջերին։ Ըստ հնագույն լեգենդի՝ Արա Գեղեցիկը մերժել է Շամիրամ թագուհու սերն ու ասորեստանյան թագը և շուտով զոհվել այս լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այդ ժամանակվանից ի վեր լեռը կրում է նրա անունը՝ Արայի:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am