Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 10-11 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է հունիսից մինչև հոկտեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Աժդահակը հանգած հրաբուխ է և Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Բարձրությունը ծովի մակարդակից 3597 մետր է: Լեռան գագաթին կա ջրով լցված խառնարան: Հրաբխի գագաթից բացվում են տեսարաններ դեպի Արարատ, Հատիս, Արայի, Արագած լեռներ, Սևանա լիճ, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի լանջեր: Հայկական դիցաբանության մեջ Աժդահակը մարդ-վիշապ է, որի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:
Երթուղին կսկսենք Գողթ գյուղից, որտեղից ամենագնացով կբարձրանանք Պայտասար լեռան լանջերը: Ճանապարհին կունենանք մի քանի կանգառ. նախ՝ Վանք լճի մոտ, որտեղ կան հնադարյան վիշապաքարեր: Վիշապաքարերը կարելի է դիտարկել նաև խաչքարերի նախատիպեր: Վիշապաքարի և խաչքարի նմանությունն այն է, որ երկուսն էլ հոգևոր նշանակության քարե կոթողներ են, բացի այդ՝ խաչքարերի վրա հանդիպում են նաև վիշապաքարերից ժառանգված բազմաթիվ զարդանախշեր: Կանգ կառնենք նաև նախնադարյան բազմաթիվ ժայռապատկերների մոտ:
Աժդահակ հրաբխի ստորոտին հասնելուց հետո կարճ վերելք կունենանք դեպի հրաբխի բարձունքը (մոտ 2 ժամ): Ցանկության դեպքում կարող եք իջնել լճի խառնարան, որտեղ հնարավորություն կունենաք սուզվել սառցե ջրի մեջ:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am