Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 7-8 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:


Մեր հետաքրքրաշարժ տուրը կսկսենք Երևանից, որտեղից կուղևորվենք Արագած լեռան ստորոտում գտնվող Գեղաձոր գյուղ: Այս գյուղը կլինի մեր հետագա վերելքի մեկնարկային կետը դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը:
Գեղաձորից կշարունակենք մեր ջիպ տուրը դեպի բարձրլեռնային Ռապի լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Ռապի լիճը մեր շփումն է Արագածոտնի մարզի վայրի ու անաղարտ բնության հետ: Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, շրջապատված քարքարոտ լանջերով, իդեալական պայմաններ է ստեղծում լուսանկարվելու, բնությունը վայելելու և լեռնային մաքուր օդը շնչելու համար:
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am