Whatsapp, Telegram, Viber
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Տուրը կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում:
Մենք չունենք 100% կանխավճար: Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ:
Կարող եք շտկումներ անել ծրագրում՝ համաձայն Ձեր նախապատվությունների: Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները:
Մեզ մոտ գործում են ցածր գներ: Մենք չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք մեր տուրերն՝ առանց միջնորդների:
Հայաստանը վեհաշուք լեռնագագաթներ, անաղարտ բնություն ու մաքուր օդ ունեցող երկիր է: Ակտիվ հանգստի սիրահարների համար առաջարկում ենք հեղինակային ջիպ տուր Հայաստանով - 4×4 Off-Road էքսպեդիցիա՝ 7 օր / 6 գիշեր տևողությամբ: Տուրի ծրագիրն այնպես է մշակված, որ էքսկուրսիաները հետաքրքիր լինեն և՛ սկսնակ, և՛ ավելի փորձառու ճանապարհորդներին:
Հայաստանում ամեն ինչ կա՝ բարձր լեռներ, զուլալ գետեր ու լճեր, գեղեցիկ ջրվեժներ և հնադարյան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ:
Հեղինակային ջիպ տուրի ընթացքում կտեսնեք հնադարյան տաճարներ, հին ամրոցներ և զառիթափ լեռնանցքներ: Ընտրի՜ր 4×4 Off-Road էքսպեդիցիա Հայաստանում, վայելի՜ր ճանապարհորդությունն ու հանգստացի՜ր ոչ միօրինակ:
Դիմավորում օդանավակայանում:
Տուրը Հայաստանում կսկսենք Երևանի տեսարժան վայրերի էքսկուրսիայով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:
Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ: Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է:
Տեղավորում հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Վաղ մեկնում Երևանից:
Ուղևորություն դեպի բարձրլեռնային Սպիտակ խաչ եկեղեցի (XII–XIII դարեր), որը հայտնի է իր խաչքարերով և տապանաքարերով: Այնուհետև շրջանաձև մանևրում դեպի Դահնակի լեռներ:
Վերելք դեպի Երանոս գյուղ:
Ամառային արոտավայրերում հանդիպում հովիվների հետ:
Ուրծի լեռնաշղթայի երկայնքով և Խոսրովի արգելոցի բուֆերային գոտու միջով տեղափոխում դեպի Տափի բերդ ամրոց՝ միջնադարյան ամրաշինական արվեստի եզակի օրինակ: Ամրոցը գտնվում է բարձունքի վրա՝ Ուրծի հին քաղաքատեղիի ծայրամասում:
Հանգստանալուց հետո հարավից կմեկնենք դեպի Ուրցաձոր: Ճանապարհին՝ հազվագյուտ և անհետացող բուսական ու կենդանական աշխարհի դիտում, բնական և պատմական հուշարձանների ուսումնասիրություն:
Գիշերակաց Ուրցաձոր գյուղում:
Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Մեկնում դեպի Արմաղան խառնարանային լիճ՝ հրաբխային ծագման սարահարթով (2829 մ): Մոտակայքում գտնվում են սրբավայր և հին դամբարաններ՝ հեթանոսական և վաղքրիստոնեական խորհրդանիշներով, որոնց տարիքը չափազանց դժվար է որոշել:
Ալպյան հազվագյուտ բուսական ու կենդանական աշխարհի, բնական ու պատմական հուշարձանների դիտում:
Հին Մետաքսի ճանապարհով տեղափոխում դեպի Օրբելյանների քարավանատուն (XIV դար):
Վայրէջք դեպի VII–XIII դարերի Արատեսի վանական համալիր: Համալիրը, որը բաղկացած է երեք կիսավեր եկեղեցիներից և գավթից, փոքր է, բայց շատ տպավորիչ: Ամենահին եկեղեցին Սուրբ Սիոն եկեղեցին է (VII դար): Համալիրի մյուս ծայրում են գտնվում Սուրբ Աստվածածին (XI դար) և Սուրբ Կարապետ (XIII դար) եկեղեցիները: Գավթի մատուռը (XIII դար) համարվում է ապշեցուցիչ ճարտարապետական հուշարձան: Վանքի ամենահին արձանագրությունը վերաբերում է 907 թվականին, իսկ ամենավերջինը՝ 1713 թվականին:
Գիշերակաց Հերմոն գյուղում:
Նախաճաշ հյուրանոցում:
Վաղ մեկնում դեպի Եղեգիս գյուղ:
Վերելք դեպի բլրի գագաթ, որտեղ հին դիտակետի (V դար) տեղում կառուցվել է Սմբատաբերդ ամրոցը՝ միջնադարյան դասական ամրաշինական համալիր (X–XIII դարեր): Ամրոցը անառիկ է համարվել և ընկել է միայն մեկ անգամ, երբ անհաջող պաշարումից զայրացած զավթիչները՝ դաշտ են բաց թողել աղով կերակրված ձիերի ու ջորիների: Նրանք, ծարավից տանջվելով, փորել են ամրոց ջուր մատակարարող խողովակաշարը: Շուտով ամրոցն ընկել է:
Երկու կիլոմետր դեպի արևմուտք գտնվում է Ցաղաց քար (X դար) վանական համալիրը: Վանքը բաղկացած է երեք մասից՝ Սուրբ Նշան և Սուրբ Կարապետ եկեղեցիներից, որոնք զարդարված են շքեղ խաչքարերով, Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ գավթով, սյունասրահով, սեղանատնով և այլ օժանդակ շինություններով, ինչպես նաև մեծ գերեզմանատնից՝ վանքի պատերի մնացորդների մոտ:
Այնուհետև մեկնում դեպի բարձրլեռնային Պռոշաբերդի ամրոց (XIII դար)՝ Պռոշ իշխանի նստավայրը: Այն նույնպես անառիկ է համարվել և գրավվել է Սմբատաբերդի նման, երբ պարսից թագավորը ջորիների օգնությամբ գտել է ամրոց ջուր մատակարարող աղբյուրը: Սակայն Պռոշ իշխանը կարողացել է գանձերը թաքցնել մոտակայքում գտնվող լեռներում: Եվ եթե ճիշտ վերծանվեն ժայռերի վրա եղած նշանները, ապա, ըստ ավանդության, դրանք կարելի է գտնել:
Տեղափոխում դեպի Սպիտակավոր վանք (XIII դար): XV դարում այստեղ գործել է դպրոց և հին ձեռագրերի ընդօրինակման կենտրոն: Վանքի ճակատին գտնվող բարձրաքանդակը՝ Սուրբ Աստվածածնի պատկերով, համարվում է միջնադարյան զարդաքանդակավոր արվեստի կարևորագույն օրինակներից մեկը:
Այնուհետև անկրկնելի «կարմիր» կիրճով տեղափոխում դեպի Նորավանքի վանական համալիր (XIII–XIV դարեր)՝ միջնադարյան ճարտարապետության եզակի և վեհաշուք հուշարձան: Քրիստոնեական դարաշրջանի սկզբում վանքը ճանաչված կրթական, քաղաքական և կրոնական կենտրոն էր: Այստեղ են ստեղծագործել և թաղվել միջնադարյան շատ նշանավոր հայ գործիչներ: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր մատուռից և բազմաթիվ վաղքրիստոնեական ու միջնադարյան շինություններից ու խաչքարերից: Աստվածածնի, Քրիստոսի և իր աշակերտների նրբաճաշակ բարձրաքանդակներն առանձնանում են ներդաշնակ համամասնություններով և նրբին զարդարանքով:
Շարունակում ենք ջիպինգն ու ուղևորվում դեպի Արենիի քարանձավային համալիր: Այն աշխարհին տվել է գտածոների լայն սպեկտր, որոնք թվագրվում են մ. թ. ա. IV–V դարերից մինչև XII–XIV դարեր: Բազմաթիվ բացառիկ արտեֆակտներից բացի, այստեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին գինեգործարանը և ամենահին կաշվե կոշիկը, որոնք ենթադրաբար պատրաստվել են մ. թ. ա. 5,5 հազար տարի առաջ:
Գիշերակաց Հերմոն գյուղում:
Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Սուրբ Սիոն վանական համալիրը (Հերհերի վանք) գտնվում է Հերհեր գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ կիրճերով շրջապատված փոքրիկ ժայռի վրա: Հիմնադրման ճշգրիտ ժամանակն անհայտ է: Այն հիշատակվում է XVII դարից: Հուշարձանների հիմնական խումբը ներառում է երկու եկեղեցի և մատուռ: Պարսպապատ վանքի տարածքում պահպանվել են խցեր, օժանդակ և տնտեսական շինությունների մնացորդներ, ինչպես նաև գերեզմանոց:
Տոլորսի ջրամբարը արհեստական լիճ է Սյունիքի մարզում՝ Այրիգետ և Սիսիան գետերի վրա: Մակերեսը 4,5 կմ² է, ջրի ծավալը՝ 82 մլն մ³: Այն հիմնականում սնում է Շամբի և Տաթևի ջրէկները, ինչպես նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը: Սյունիքի մարզի Տոլորս գյուղում կա մի բացառիկ հուշարձան՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (XIX դար), որը տարվա մեջ մի քանի ամիս մասամբ ծածկվում է Տոլորսի ջրամբարի ջրերով, որոշակի ժամանակահատվածում այնտեղ կարելի է հասնել միայն նավակով: 1960-ական թվականներին խորհրդային իշխանությունները որոշեցին գյուղը տեղափոխել և նրա տեղում ջրամբար կառուցել: Բնակիչներին նոր գյուղի համար տարբեր վայրեր առաջարկեցին, բայց տոլորսցիները որոշեցին շատ չհեռանալ հայրենի հողից և բնակություն հաստատեցին մոտակա բարձունքի վրա:
Որոտնավանքը միջնադարյան հայկական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Վաղատին և Որոտնավան գյուղերի միջև՝ Որոտան գետի կիրճին նայող տեսարանով, հիմնադրվել է 1000 թվականին: Որոտնավանքի պատմությունը սկիզբ է առնում Հայաստանում առաջին մկրտություն կատարողից՝ Գրիգոր Լուսավորչից: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ առաջին եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, այստեղ է հիմնադրել հենց Գրիգոր Լուսավորիչը IV դարում: Այնուհետև այն վերակառուցել է ճգնավոր հայր Ստեփանոսը: Եկեղեցին ուխտատեղի էր. այն հայտնի էր օձի խայթոցից բուժելու իր հրաշագործ զորությամբ:
Ույծ գյուղը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 2 կմ հարավ-արևելք: Գյուղն ունի երեքհազարամյա պատմություն: Այս զարմանահրաշ հուշարձանը գրեթե չի ուսումնասիրվել և իր չափսերով գերազանցում է Հայաստանի նմանատիպ հուշարձաններին: Շատ կիկլոպյան կառույցներ (դոլմեններ, պարիսպներ, Զորաց քարեր) լավ պահպանված են: Հետազոտողները եզրակացրել են, որ այն հայտնի էր իր մեգալիթյան ամրոց-դղյակով և կիկլոպյան ամրոցով: Բացի այդ, Ույծ գյուղում կա 2 եկեղեցի, որոնցից մեկը կիսավեր է:
Սյունիքի մարզի Լծեն (նախկինում կոչվում էր Լիզին և Լծե) գյուղի մասին քչերը գիտեն: Այն գտնվում է լեռան գագաթին և շրջապատված է բարձր ժայռոտ լեռներով, խիտ անտառով, Չռանի ջրվեժով, ծանծաղուտներով և մասամբ՝ անապատային տեղանքով: Լծեն անվանումը ծագել է «լցե» բառից, որը հայերեն նշանակում է «լցնել», «նետել», նրա հետ կապված է զարմանալի մի պատմություն: Ինչպես հայտնի է, Հայաստանը բազմիցս ենթարկվել է մոնղոլ-թաթարների ներխուժմանը, և Լծենը բացառություն չի եղել: Իրենց պաշտպանելու համար գյուղացիները մշակել են բարձր լեռներից հյուրերին «դիմավորելու» մարտավարություն. նրանց վրա քարերի կույտեր են նետել:
Տեղափոխում Գորիս: Տեղավորում հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Տեղափոխում դեպի Խնձորեսկի քարանձավային անտիկ գյուղատեղի: Հայտնի է, որ այս քարանձավները բնակեցված են եղել 2–3 հազարամյակներ առաջ և դեռևս լիովին ուսումնասիրված չեն: Շատ քարայրեր միմյանց հետ կապված էին մարդկանց կողմից փորված գաղտնի անցուղիներով: Դա թույլ էր տալիս նրանց թշնամու հարձակման ժամանակ ավելի անվտանգ վայրեր տեղափոխվել: Քարանձավային գյուղատեղիի բնակիչները հմուտ զինվորներ էին, և զավթիչներին, իսկ նրանք շատ են եղել, երբեք չի հաջողվել գրավել գյուղատեղին:
Մեկնում դեպի Տաթևի վանական համալիր՝ հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտ:
Սատանի կամուրջը մոտ 30 մետր երկարությամբ և 50–60 մետր լայնությամբ բնական կամուրջ է, որը գտնվում է Որոտան գետի կիրճում՝ Տաթև գյուղից մոտ 2,5 կմ դեպի արևելք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից մոտ 50 մետր է: Այն գտնվում է կիրճի ամենախոր հատվածում՝ 700–800 մետր խորության վրա: Բնական կամուրջը ձևավորվել է դարերի ընթացքում՝ տրավերտինի և մոտ 250°C ջերմության տաք հանքային ջրերի ազդեցությամբ, որոնց աղբյուրը գտնվում է հենց կամրջի տակ: Գետի երկու կողմերում տրավերտինի կուտակումները ստեղծել են բնական կամարաձև կամուրջ՝ հիմնված բազմաթիվ շթաքարերի վրա, որոնք գրեթե ամբողջությամբ վնասել են բազմաթիվ այցելուներ: Աղբյուրները կիրճի պատերը երանգավորել են վարդագույն, դեղին և կանաչ գույներով:
Հարսնաձորի կիրճում՝ անմիջապես լեռնային զառիթափի վրա, պահպանվել է դիտակետ՝ երրորդը ազդանշանային դիտանոցների շղթայում, որը մի ժամանակ կառուցվել է Զանգեզուրի լեռներում թշնամու հարձակման դեպքում: Թշնամուն նկատելով՝ հեռավոր Կոռնիձորի պահակները տագնապի զանգն էին հնչեցնում, որին հաջորդում էր Խոտի զանգը, ապա՝ Հարսնաձորի դիտակետինը և վերջում՝ Տաթևի վանքի մեծ զանգը, որի ձայնը տարածվում էր շրջակա հովիտներում՝ 50 կիլոմետր շառավղով: Թշնամիները կտրում են նախազգուշացնող շղթան, երբ ոչնչացնում են Խոտի զանգը: Այսօր Հարսնաձորի դիտակետում պահպանվել է ռոտոնդա՝ շղթաներով, որոնք մի ժամանակ պահում էին զանգը:
Տաթևի վանքը հիմնադրվել է IX դարում՝ հին սրբավայրի տեղում: XIV դարում այստեղ սկսել է համալսարան գործել, որը Հարավային Կովկասում ամենախոշորն ու ամենաառաջադեմն էր: Համալիրի ճարտարապետությունը բացառիկ և անկրկնելի էր: Ամենահին եկեղեցին՝ Գրիգոր Լուսավորչի տաճարը, թվագրվում է IX դարի կեսերին: Այն հարակից է գլխավոր տաճարի՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային կողմին: Ճարտարապետա-ճարտարագիտական արվեստի եզակի ստեղծագործություններից է նաև պաշտամունքային հուշարձան «Գավազանը»՝ կանգնեցված 904 թվականին: Այն ութանկյուն սյուն է՝ 8 մետր բարձրությամբ՝ զարդանախշ քիվով, որի վերևում բարձրանում է խաչքար: 1087 թվականին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին նույնպես ճարտարապետության հազվագյուտ օրինակ է: Այս եկեղեցիների շուրջ կան լաբիրինթոսներով միացված բազմաթիվ օժանդակ շինություններ, որոնք տանում են դեպի կիրճի անդունդը: Համալիրը, ներդաշնակորեն ներգծված լանդշաֆտին, իսկապես շատ ուժեղ տպավորություն է թողնում:
Տեղափոխում Երևան: Տեղավորում հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Տեղափոխում օդանավակայան:
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
ըստ հարցման | ըստ հարցման | ըստ հարցման |
Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
