Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 6-7 ժամ է։
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիան անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզում՝ Շիրակի մարզի սահմանի մոտ։ Ջրի անկման անկյունը գերազանցում է 90 աստիճանը։ Ջրվեժի բարձրությունը 22,5 մետր է։ Թռչկանն ունի բնության հուշարձանի կարգավիճակ և Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է։
Տեղի բնակիչները մի անգամ նկատել են, թե ինչպես է գետի կարմրախայտը, հոսանքին հակառակ լողալով, դուրս ցատկում ջրվեժի վրայով։ «Թռչկան» հայերենից թարգմանաբար նշանակում է ցատկել, թռչել – ցատկող, թռչող։ Այստեղից էլ առաջացել է ջրվեժի անվանումը։
Ջիպ տուրի ողջ ընթացքում մեր առջև կբացվի Լոռու մարզի հիասքանչ բնապատկերի տեսարան։ Հասնելով նպատակակետին՝ կվայելենք ջրվեժի թովիչ գեղեցկությունը, կհանգստանանք և նույն ճանապարհով կվերադառնանք գյուղ։
(Գինը նշված է մեկ տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 170000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am