Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Տավուշի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
1200 մետր
Կլոր տարի
400 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
7 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Սևանա լիճը քաղցրահամ լիճ է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է։ Այն տարածաշրջանում քաղցրահամ ջրի ապահովման խոշոր աղբյուր է։ Լիճ են թափվում 28 գետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը (Արաքս գետի վտակը)։
Սևանալիճը գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։
Սևանը բաժանվում է երկու մասի՝ Փոքր Սևան (արևմտյան) և Մեծ Սևան (արևելյան)։ Փոքր Սևանն աչքի է ընկնում ավելի խորը հատակով և կտրտված ափերով։ Մեծ Սևանի հատակը հարթ է, ափերը քիչ են կտրտված, իսկ խորությունը չի գերազանցում 30 մետրը։
Ջրի մակարդակի անկումից հետո այստեղ հայտնաբերվել են 2000 տարվա և ավելի հնության (մի քանիսը՝ բրոնզե դարի) բազմաթիվ հնագիտական գտածոներ: Այս գտածոների մեծ մասը գտնվում է Երևանի թանգարաններում։

Սևանավանքը Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին գտնվող վանք է։ Վանքը գտնվում է Սևանի թերակղզու վրա, որը նախկինում եղել է փոքր կղզի։
VIII դարի վերջում Սևանի կղզում բնակություն են հաստատել մի քանի վանականներ, որոնք այդտեղ կառուցել են իրենց խցերն ու մատուռ։ Կղզու բարենպաստ դիրքի շնորհիվ՝ նրանց թիվն աճել է, և սկսվել է վանքի ակտիվ շինարարությունը։ Պատերի կառուցման համար կղզու շուրջը գտնվող ժայռի մեջ հատվել է սանդղաձև խորշ, որի վրա տեղադրվել են մեծ քարե աղյուսներ։ Պատը շրջապատել է կղզին, իսկ նրա վրա կառուցվել է դարպասներով հսկիչ դիտաշտարակ։ Հետագայում վանականները կառուցել են երեք եկեղեցի, խցեր և տնտեսական շինություններ։
Սևանավանքը 874 թվականին հիմնադրել է արքայադուստր Մարիամը՝ Աշոտ Ա Բագրատունու դուստրը և Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը։ Վանքում որոշ ժամանակ ապրել է Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթը։ Վանքի պատերի մոտ նա մարտնչել է Սևանի ափին մոտեցած արաբ զինվորների դեմ։ Մարտին մասնակցել են նաև Սևանավանքի վանականները, որոնք հաղթանակը համարել են Նախախնամության կամք։
XVI–XVII դարերում վանքի պատերն ավերվել են, իսկ 1930 թվականին կղզուց հեռացել է վերջին վանականը։ Այժմ վանքը նորից գործում է, այնտեղ գործում է նաև Վազգեն Ա-ի անվան հոգևոր դպրանոցը։

Լաստիվերը հին ժայռապատկերներով քարանձավային համալիր է, որը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում՝ Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա։
Քարանձավներ տանող արահետն անցնում է խիտ ու գեղեցիկ անտառով, որտեղ դուք կտեսնեք բազմաթիվ ջրվեժներ, ինչպես նաև կվայելեք մաքուր օդն ու գեղեցիկ բնությունը։
XIII–XIV դարերում՝ մոնղոլական ներխուժման ժամանակ, միջնադարյան քարանձավներում են թաքնվել այս շրջանի բնակիչները։ Որպեսզի հասնեին քարանձավներին, նրանք ստիպված են եղել միմյանց վրա շարված գերաններից երկար սանդուղքներ կառուցել։ Կառույցը նմանվել է լաստի, և դրա համար էլ տեղի բնակիչներն այդ տարածքը կոչել են «Լաստիվեր» (այսինքն՝ «Լաստն ի վեր»)։
Քարանձավների պատերին պատկերված են ապշեցուցիչ գեղեցկության հարթաքանդակներ:
Բարենպաստ եղանակի դեպքում ցանկացողները կարող են լողալ Խաչաղբյուր գետում։
Ցանկացողները կարող են (մինչ իջնելը կամ հետո) օգտվել Զիփլայնից (արժեքը ներառված չէ էքսկուրսիայի մեջ)։ Զիփլայնը կիրճի վրայով հատուկ հենահարթակների միջև ձգված պողպատե պարաններով թռիչքն է: Դուք կթռչեք 5 գծով՝ 135 մ, 268 մ, 200 մ, 375 մ և 750 մ։ Միջին արագությունը՝ 5 մ/վ, բարձրությունը՝ 200–300 մ։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
115000 դրամ | 140000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)