Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ - Թռչունների քարանձավ - Նորավանք
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 6-7 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապ, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից:
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին: Տրդատ 3-րդ-ը Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից (4, 5 մ տրամագծով, 6, 5 մ խորությամբ) դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել է իբրև պետական կրոն։
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։
1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։
Արենի գյուղ (Թռչունների քարանձավ)
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի 1321թ. կառուցած սուրբ Աստվածածին եկեղեցին։
21-րդ դարասկզբին այս գյուղը գրավեց միջազգային մամուլի ուշադրությունը. հնագետ Բորիս Գասպարյանը հայտնաբերեց էնեոլիթի դարաշրջանի (4-3 դդ. մ. թ. ա) մումիֆիկացված մարդու մարմնի մնացորդներ: Գտածոն յուրահատուկ էր, քանի որ մահացածների ներքին օրգանները շատ լավ էին պահպանվել, և գիտնականները կարողացան արյան և հյուսվածքների մնացորդների կտորներն առանձնացնել և ուղարկել գենետիկ փորձաքննության:
Արենիի քարանձավը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2008թ. այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (ավելի քան 5500 տարեկան): Կոշիկը հայտնաբերվել է կրով պատված շերտում, որը 45 սմ խորություն և 44-48 սմ լայնություն ուներ։ Շրջակայքում հայտնաբերվել են նաև այծի եղջյուրներ։ Կոշիկը գերազանց է պահպանվել զով ու չոր պայմանների և ոչխարի գոմաղբի հաստ շերտի տակ թաղված լինելու շնորհիվ: Այն իր չափով համապատասխանում է ներկայիս 37 համարին, լցված է եղել ծղոտով և չոր խոտերով: Կրել են աջ ոտքին, և պատրաստված է եղել կաշվի ամբողջական կտորից: Շատ լավ են պահպանվել նաև կոշիկի 2-3 մմ-անոց թելերը:
2011թ. «Արենի» քարանձավում հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը (մ. թ. ա. 4-րդ հազարամյակ)։ Արժեքավոր գտածոներից են ճմլարանը, խմորման կարասները, խմելու տարաները, որթատունկերի և սերմերի մնացորդները: Գիտնականները կարծում են, որ 6 հազար տարի առաջ Հայաստանում գինի պատրաստել են խաղողի այն տեսակից, որը հայտնի Պինո Նուարի նախատիպն է: Այժմ Ֆրանսիայում խաղողի այդ տեսակից են արտադրվում գինու թանկարժեք տեսակները:
2004 թվականից սկսած, ամեն տարի հոկտեմբերին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։
Նորավանք վանքային համալիր
Նորավանք, վանքային համալիրը կառուցվել է 13-14-րդ դարերում: Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից, ինչպես նաև մշակութային խոշոր կենտրոն, որը սերտորեն կապված էր հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանն ու Տաթևի վանքը:
Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած (1339թ.) երկհարկ եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որի քարգործ-վարպետը միջնադարյան անվանի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկն էր։ Կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին՝ Մոմիկի խաչքարն է։
Ըստ ավանդության, վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։ Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում՝ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։ Երիտասարդ վարպետն ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Իմանալով այդ՝ իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
480000 դրամ | 63000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
71000 դրամ | 86000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)