Whatsapp, Telegram, Viber
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 11-12 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։
Տաթևի համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է, որը հիմնադրվել է 895թ.:
Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որն այս վայրերում տանջամահ է եղել: 4-րդ դարում նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների հետևում, Տաթևի վանքից ոչ հեռու պահպանվել են եկեղեցու ավերակները։
Վանքի անվան հետ կապված կա ժողովրդի մեջ տարածված մեկ այլ ավանդույթ. Տաթևի վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետի «Հոգին սուրբ, տա թև» խոսքերն ասելուց հետո, ուսերին թևեր են բուսնել, և թռչել-հեռացել է:
Տաթևը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն։ 14-րդ դարում հիմնադրվել է Տաթևի համալսարանը, որին կից բացվել է մանրանկարչության դպրոցն ու մատենադարանը:
2010թ. շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի՝ «ՏաԹևեր»-ը (5.7 կմ)։
Ճոճվող կամուրջը (երկարությունը՝ 160 մ, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տ) Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում է: Կամուրջը կառուցվել է 2012թ., միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։
Այն միմյանց հետ կապում է Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։
Կամուրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»: Մարդիկ իրենց տները կառուցել են լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար, Քարանձավները հաճախ գտնվում էին գետնից 20 - 30 մ բարձրության վրա։ Անգամ կանայք, մեջքին կապած երեխա կամ քթոց, պարանով մագլցում էին քարանձավ։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարին: Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկը նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը:
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
95000 դրամ | 120000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
130000 դրամ | 155000 դրամ | ըստ հարցման |
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am