Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Սյունիքի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
3201 մետր
Մայիսից Սեպտեմբեր
1200 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
12 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։
Սատանի կամուրջը մոտ 30 մետր երկարությամբ և 50–60 մետր լայնությամբ բնական կամուրջ է, որը գտնվում է Որոտան գետի կիրճում՝ Տաթև գյուղից մոտ 2,5 կմ դեպի արևելք։ Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից մոտ 50 մետր է։ Այն գտնվում է կիրճի ամենախոր հատվածում՝ 700–800 մետր խորության վրա։ Բնական կամուրջը ձևավորվել է դարերի ընթացքում՝ տրավերտինի և մոտ 250°C ջերմության տաք հանքային ջրերի ազդեցությամբ, որոնց աղբյուրը գտնվում է հենց կամրջի տակ։ Գետի երկու կողմերում տրավերտինի կուտակումները ստեղծել են բնական կամարաձև կամուրջ՝ հիմնված բազմաթիվ շթաքարերի (ստալակտիտներ) վրա, որոնք գրեթե ամբողջությամբ վնասել են բազմաթիվ այցելուներ։ Աղբյուրները կիրճի պատերը երանգավորել են վարդագույն, դեղին և կանաչ գույներով։ Կամրջի տակ գտնվող հանքային ջրերն անմիջապես թափվում են Որոտան գետը, և այն ավելի հորդառատ դարձնում։
Տաթևի վանքը IX դարավերջ – X դարասկզբի վանական համալիր է, որը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Հարյուրամյակներ շարունակ այն եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը և հայ ճարտարապետության մարգարիտը։ Վանքի և շրջակա բնության ներդաշնակությունն ստեղծում է հիասքանչ մթնոլորտ, այցելուներին տեղափոխում այն ժամանակները, երբ Տաթևը Հայաստանի հոգևոր ու կրթական կարևոր կենտրոններից մեկն էր։ 1995 թվականին Տաթևի վանքը դիտարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։ Վանքի վերականգնումը, նրա կրթական դերի վերածնունդն ու հոգևոր կյանքի վերակենդանացումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի գլխավոր նպատակներն են, որի մի մասն է նաև «Տաթևի թևեր» ճոպանուղին։
Տեղափոխում դեպի Նավչայ բնակավայր:
Վրանային ճամբարի տեղադրում:
Երեկո խարույկի շուրջ:
04:00 – Վերկաց – Պատրաստություն – Նախաճաշ:
05:00 – Վերելքի սկիզբը:
Խուստուփը Խուստուփ-Կատար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է, որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից դեպի հարավ։ Գագաթի բարձրությունը՝ 3206 մետր։ Լեռան լանջերը հարուստ են բուսականությամբ, հյուսիսարևելյան հատվածը ծածկված է անտառներով։ Լանջերին կան քարանձավներ։ Լեռան ձյունածածկ գագաթներից սկիզբ է առնում Վաչագան գետը։ Խուստուփ անվանումը ծագել է խուռիերեն «խութու» բառից, որը նշանակում է աղոթք։ Լեռը միշտ համարվել է սրբավայր և եղել ուխտագնացության վայր։ Այն հայտնի է նաև նրանով, որ նրա շրջակայքում է կռվել հայ զորահրամանատար Գարեգին Նժդեհը: Լեռան ստորոտում է ամփոփված նրա մարմինը։ Լեռան լանջին է գտնվում Բեխ գյուղը։
Հանգիստ / Թեթև սնունդ գագաթին:
Վայրէջք / Վերադարձ դեպի Երևան:
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
290000 դրամ | 311000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
