Էքսկուրսիա դեպի Գառնու տաճար - «Քարերի սիմֆոնիա» - Գեղարդավանք
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 5-6 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Գառնու հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը I դարում։ Տաճարը նվիրված է եղել Արևի աստված Արեգին (Միհրին): Քրիստոնեության ընդունումից հետո ամրոցը եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ սուրբ Խոսրովիդուխտի «ամառանոցային սենյակը»։
Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի կառույց է։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Տաճարի ողջ պարագծով, աղոթասրահի շուրջը վեր են խոյանում 24 սյուները (6-ական՝ տաճարի դիմացից և հետևից, 8-ական՝ կողքերից):
Վերջնականապես կործանվել է 1679-ի ուժեղ երկրաշարժից, իսկ ամբողջովին վերականգնվել՝ խորհրդային տարիներին՝ 1970-ական թթ.:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում 3-րդ դ. թվագրված բաղնիքը, որի հատակի խճանկարը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակ է։ Գլխավոր դրվագում պատկերված են հին հունական դիցաբանության ծովի աստված Թետիսը և այլ դիցաբանական կերպարներ։
Խճանկարի հունարեն արձանագրություններից մեկը «ΜΗΔΕΝ ΛΑΒΟΝΤΕΣ ΗΡΙΑΣΑΜΕΘΑ ΚΑΝΕΝΑ ΝΕΚΡΟ ΔΕ ΜΑΣ ΕΔΩΣΕ Η ΘΑΛΑΣΣΑ ΟΥΤΕ Ο ΩΚΕΑΝΟΣ» ազատ թարգմանությամբ հնչում է «Աշխատեցինք` ոչինչ չստանալով»։
Քարերի սիմֆոնիա
Գառնու կիրճը ձգվում է Ազատ գետի և Գողթ վտակի ավազանում: 2000 թվականին Ազատ գետի կիրճը Գեղարդի վանքի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
Եթե հեռվից նայենք, ապա Ազատի կիրճում գտնվող հնգանկյուն և վեցանկյուն մինչև 300մ բարձրության բազալտե սյուները ձեռակերտ են թվում՝ իրենց զարմանալի սիմետրիկության պատճառով: Իրենց ձևով նմանեցվելով երգեհոնին, այն ստացել է «Բազալտային երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» անունը:
Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:
Բազալտային սյուների ճիշտ ձևերը զարմանալիորեն գայթակղում են և անհնար է կտրվել դրանցից: Փաստացի կատարյալ սյուներն այնպիսի տեսք ունեն, կարծես ոչ թե բնությունն է դրանք կերտել, այլ մարդ է քանդակել:
Այս հրաշագեղ վայրում մեկ այլ դիրքից ևս մեկ անգամ կհիանանք քարե հրվանդանին «բազմած» Գառնու տաճարով:
Գեղարդավանք
Գեղարդը (XIII դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանք է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում:
Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: Առաջին վանքը IX դարում ավերվել է արաբների կողմից:
Գեղարդավանք միջնադարյան վանական համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1215 թվականին, Զաքարե և Իվանե Զաքարյանների օրոք:
Միջնադարյան Հայաստանում Գեղարդը եղել է հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոն, ինչպես նաև դպրանոց, գրադարան և գրչատուն: Բազմաթիվ խաչքարերի մեջ առանձնանում է Տիմոթ և Մխիթար հորինողների կերտած խաչքարը (1213 թ.):
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
28000 դրամ | 38000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
51000 դրամ | 61000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)