Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Տավուշի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
2378 մետր
Մարտից Հոկտեմբեր
1000 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
21 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Արշավը կսկսենք Հաղարծինի վանքից։ Վանական համալիր այցելությունից հետո անտառային արահետներով կշարունակենք մեր ճանապարհը դեպի Թաքնված ջրվեժ (երկարությունը՝ 1,5 կմ)։ Այնուհետև կմեկնարկի արշավի հիմնական մասը՝ վերելք դեպի Դիմաց լեռ։
Հաղարծինը հայկական վանք է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում։ Կառուցվել է X–XIII դարերում՝ մեծամասամբ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ։
Վանական համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է՝ ութանիստ թմբուկով, կառուցված X դարում։
Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, վերականգնվել է 1281 թվականին։ XII–XIII դարերում եկեղեցուն կից կառուցվել է գավիթ։ Եկեղեցու 16-նիստանի գմբեթը զարդարված է նրբագեղ կամարաշարքով, որի սյուների հիմքերը հենվում են ոչ թե անմիջապես քիվի վրա, այլ զարդանախշված եռանկյունաձև տարրերի գագաթներին։ Ճարտարապետական այս հնարքը ստեղծում է կամարաշարքի և թմբուկի տեսողական անկշռության պատրանք։

Թաքնված ջրվեժը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող փոքրիկ ջրվեժ է։ Անտառում գտնվող ջրվեժը տպավորիչ բնական երևույթ է, որը համադրում է անտառային գեղեցկությունն ու ջրի հոսքի ուժը։
Թափվող ջրի ձայնը և կանաչ բուսականությունը ստեղծում են զովություն ու հանգստություն բերող յուրահատուկ մթնոլորտ։ Անտառային ջրվեժները կարևոր դեր ունեն նաև կենսահամակարգերի համար. ջրով են ապահովում տեղական բուսական և կենդանական աշխարհը։ Այս ջրերը հարուստ են թթվածնով, ինչը նույնպես կենսական նշանակություն ունի բազմաթիվ օրգանիզմների համար։


Դիմաց լեռը Իջևանի լեռնաշղթայի բարձր լեռներից մեկն է։ Գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։ Լեռան բարձրությունը 2378 մետր է։ Գագաթից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
99000 դրամ | 120000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am