Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Արարատի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
1550 մետր
Կլոր տարի
450 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
17 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։



Խոսրովի արգելոցը բնապահպանական տարածք է Հայաստանում, որը գտնվում է երկրի հարավային մասում: Արգելոցը ստեղծվել է 334–338 թվականներին և անվանվել է «Խոսրովի անտառ»՝ ի պատիվ Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակի: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին: Արգելոցի մշակութային պատմությունն ընդգրկում է ավելի քան 1700 տարի:
Խոսրովի արգելոցում կարելի է հանդիպել բուսական և կենդանական աշխարհի բազմազան տեսակների, ինչպես նաև տեսնել եզակի բնապատկերներ: Տարածքը ներառում է լեռնաշղթաներ, անտառներ, գետեր և ջրվեժներ: Այս արգելոցը տարբեր տեսակի կենդանիների, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշուկների և թռչունների զանազան տեսակների բնակավայրն է:
Մեկօրյա քայլարշավը կսկսենք Խոսրովի արգելոցի մուտքից և կավարտենք Ազատ գետի կիրճում՝ «Քարերի սիմֆոնիայի» առջև։


Աստղիկի և Վահագնի ջրվեժները Խոսրովի պետական արգելոցում գտնվող 4 ջրվեժներից են։ Վահագնի և Աստղիկի ջրվեժները, որոնք անվանվել են հին հեթանոսական աստվածների անուններով, գտնվում են միմյանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Առաջինը՝ Վահագնի ջրվեժը, որը կոչվել է ամպրոպի և պատերազմի աստծու անունով, նեղ ու հուժկու հոսանքով գահավիժում է մոտ 10 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռից և բախվում ներքևում գտնվող հարթ քարերին։ Գեղեցկության և սիրո աստվածուհու անունը կրող Աստղիկի ջրվեժն ավելի սահուն է և հոսում է ժայռոտ լանջից ձևավորված քարե աստիճաններով, թափվում ստորոտում գտնվող թափանցիկ ավազանի մեջ։ Ջրվեժը շրջապատված է դեպի ջրի հոսքը թեքված կանաչ ծառերով ու թփերով:

Գառնիի կիրճը ձգվում է Ազատ գետի և նրա վտակ Գողթի երկայնքով։ 2000 թվականին Ազատ գետը (Գեղարդի վանքի հետ միասին) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Գետի կիրճում կան հսկայական սյուներ, որոնք որոշ տեղերում հասնում են մինչև 300 մետրի։
Եթե հեռվից նայենք «Քարերի սիմֆոնիային» կամ «Բազալտե երգեհոնին», ապա ժայռերը թվում է, թե նմանվում են հսկայական երգեհոնի։
Ազատ գետի կիրճում գտնվող բազալտե սյուները ձևավորվել են մագմայից, որը սառչելիս ճաքել է և բաժանվել վեցանկյուն սյուների։
Բազալտե սյուների զարմանալի սիմետրիկությունն աչք է գրավում և հիացմունք առաջացնում։ Գրեթե կատարյալ սյուներն այնպիսի տեսք ունեն, թվում է՝ դրանք հատուկ կերտվել են մարդու ձեռքով, այլ ոչ թե բնության։
Բարձր քարե հրվանդանի վրա հստակ երևում է Գառնիի տաճարը։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
77000 դրամ | 86000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am