Էքսկուրսիա դեպի Տաթևի վանք – Քարահունջ (Զորաց քարեր)
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 11-12 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Տաթևի վանք
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։
Տաթևի համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է, որը հիմնադրվել է 895թ.:
Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որն այս վայրերում տանջամահ է եղել: 4-րդ դարում նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների հետևում, Տաթևի վանքից ոչ հեռու պահպանվել են եկեղեցու ավերակները։
Վանքի անվան հետ կապված կա ժողովրդի մեջ տարածված մեկ այլ ավանդույթ. Տաթևի վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետի «Հոգին սուրբ, տա թև» խոսքերն ասելուց հետո, ուսերին թևեր են բուսնել, և թռչել-հեռացել է:
Տաթևը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն։ 14-րդ դարում հիմնադրվել է Տաթևի համալսարանը, որին կից բացվել է մանրանկարչության դպրոցն ու մատենադարանը:
2010թ. շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի՝ «ՏաԹևեր»-ը (5.7 կմ)։
Քարահունջ (Զորաց քարեր)
Քարահունջ (Զորաց քարեր), նախապատմական մեգալիթյան կառույց, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան Հայաստանի Սյունիքում:
Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին կանգնած քարերից (ընդհանուր առմամբ համարակալվել են 222-ը), որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։
Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։
Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Քարերից 84-ն ունեն անցքեր (տրամագիծը՝ 4-5 սմ, խորությունը՝ 20 սմ), որոնք ավելի լավ են պահպանվել, սակայն դրանց կիրառությունը մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ:
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
83000 դրամ | 116000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
113000 դրամ | 146000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)