Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիաներ Հայաստանում

Էքսկուրսիա դեպի Սարդարապատ - Մայր տաճար - Սուրբ Գայանե և Հռիփսիմե - Զվարթնոց տաճար

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 5 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (Երևանից 55 կմ հեռավորության վրա) կառուցվել է 1918թ. ճակատամարտի տեղում, այն բարձունքում, որտեղ թաղվել են մասնակից հերոսները։ Հանդիսավոր բացումը՝ 1968 թվականի մայիսին։ Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:

Սանդուղքները տանում են վերև` դեպի 8 մ բարձրությամբ թևավոր ցուլերի կարմիր տուֆից պատրաստված քանդակները։ Ըստ հին հայկական դիցաբանության, դեմ դիմաց կանգնած ցուլերը խորհրդանշում են հայ ժողովրդի հավատարմությունը, հզորությունն ու ոգու անկոտրունությունը։

«Զանգակատունը» աստիճանաձև է, մոտ 35 մետր բարձրության վրա:

Երեք շարքով կախված զանգերը կարծես պատրաստ են ժողովրդին ոտքի հանելու, ինչպես այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Այսօր Սարդարապատի համալիրի զանգերը հնչեցվում են հանդիսավոր արարողությունների ժամանակ։

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճարը Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում է: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

Եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում:

1441 թվականից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Սուրբ Գայանե վանք

Սուրբ Գայանե վանք

Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա կաթողիկոսը քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգնուն Ս. Գայանե եկեղեցին:

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: 1652-ին հիմնովին վերակառուցվել է: 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, նշանավոր վայր Վաղարշապատում, Սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների նահատակման վայրում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, փախչել են Հայաստան և քրիստոնեություն քարոզել:

Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը 301 թվականին կառուցել են վկայարան, իսկ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է այն:

618-ին Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը «ցած և մթին» լինելու պատճառով քանդել է Ս. Հռիփսիմեի վկայարանը և տեղում սրբատաշ տուֆից կառուցել այսօր կանգուն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Մինչև XVII դ. Սուրբ Հռիփսիմեն եղել է կիսավեր և լքված: Եկեղեցու Ավագ խորանի տակ Սուրբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է:

Սուրբ Հռիփսիմեն իր ճարտարապետության հստակության և կատարյալ հորինվածքով այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է: Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցել է Ներսես Գ Շինող կաթողիկոսը 7-րդ դարում, այն օծվել է 652 թվականին։ Տաճարը «Զվարթնոց» է անվանել VII դ. պատմիչ Սեբեոսը, ըստ նրա, այստեղ են հանդիպել Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը:

Զվարթնոցի տաճարը կանգուն է եղել մինչև 10-րդ դարը. հավանաբար ավերվել է երկրաշարժից: Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները: Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը: Պեղումներով հայտնաբերվել են հնագույն և IV-V դդ. կառույցների մնացորդներ, ուրարտական Ռուսա Բ թագավորի սեպագիր արձանագրությամբ կոթող և այլն:

Զվարթնոցի տաճարը վաղ միջնադարյան հայկական շինարարության, դեկորատիվ արվեստների, քանդակագործության նվաճումների հանրագումար է: Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Զվարթնոցի ազդեցությունը:

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
28000 դրամ
38000 դրամ
ըստ հարցման

Գինն էքսկուրսավարով

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
51000 դրամ
61000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ մեքենա՝ օդորակիչով
Շշալցված ջուր

Էքսկուրսիայի արժեքը չի ներառում

Մուտքի տոմսերը (եթե նախատեսված է)
Բժշկական ապահովագրությունը

Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել էքսկուրսիա / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման