Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիաներ Հայաստանում

Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք - Հայոց այբուբենի հուշարձան - Ամբերդ – Օշական

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 5-6 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Սաղմոսավանք

Սաղմոսավանք

Սաղմոսավանք (սաղմոս` հոգևոր երգ), վանական համալիր Հայաստանի  Արագածոտնի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։

Ավանդության համաձայն, հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատել  է այս վայրը, եկել և եկեղեցի կառուցել: Այնուհետև այստեղ հավաքել է հոգևորականներին և նրանց սաղմոսներ սովորեցրել: Վանական համալիրը հրաշալի ակուստիկա ունի, այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր:

Հայոց այբուբենի հուշարձան

Հայոց այբուբենի հուշարձան

Հայոց այբուբենի հուշարձան – արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։

Ամբերդ

Ամբերդ

Ամբերդ (ամպի բարձրության բերդ), միջնադարյան բերդաքաղաք և ամրոց Արագած լեռան հարավային լանջին՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:

Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ 7-րդ դարում:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով:

Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը:

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ գորգի կտորներ, մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն:

Ամբերդը վերջնականապես կործանվել է 14-րդ դարի վերջին Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ և այլևս չի վերականգնվել:

Օշական գյուղ

Օշական գյուղ

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»:

Օշական գյուղում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը կառուցել է կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին 1875-1879թթ.՝ նախկին եկեղեցու (կառուցված 443թ.) տեղում: Եկեղեցու Ավագ խորանի տակ է գտնվում Մեսրոպ Մաշտոցի (հայկական գրերի ստեղծողը) գերեզմանը:

1962թ. Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում տեղադրվել է բացված գրքի երկու էջի տեսքով հուշարձան, որի վրա փորագրված է հայկական այբուբենը:

Ժամատունն ու Մաշտոցի գերեզմանը համարվում են Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ամեն տարի, սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ հանդիսավոր երդմամբ են սովորում հայկական այբուբենի առաջին տառը:

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
35000 դրամ
45000 դրամ
ըստ հարցման

Գինն էքսկուրսավարով

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
58000 դրամ
68000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ մեքենա՝ օդորակիչով
Շշալցված ջուր

Էքսկուրսիայի արժեքը չի ներառում

Մուտքի տոմսերը (եթե նախատեսված է)
Բժշկական ապահովագրությունը

Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել էքսկուրսիա / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման