Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք - Լոռի բերդ - Դենդրոպարկ
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 10 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Սաղմոսավանք
Սաղմոսավանք (սաղմոս` հոգևոր երգ), վանական համալիր Հայաստանի Արագածոտնի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։
Ավանդության համաձայն, հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատել է այս վայրը, եկել և եկեղեցի կառուցել: Այնուհետև այստեղ հավաքել է հոգևորականներին և նրանց սաղմոսներ սովորեցրել: Վանական համալիրը հրաշալի ակուստիկա ունի, այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր:
Լոռի բերդ
Լոռի բերդ միջնադարյան անառիկ ամրոցն ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005-1020 թթ.։ Լոռի բերդի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը։
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը։ 1236 թվականին մոնղոլները հիմնահատակ ավերեցին քաղաքը։
Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։
XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ:
Պեղումների ժամանակ այստեղ գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճեր, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։
Ստեփանավանի դենդրոպարկ
«Սոճուտ» դենդրոայգին կամ Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։
Այգին 1931 թվականին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ 1984 թվականից (հոր մահվանից հետո) բուսաբանական այգու տնօրենը նրա որդին է:
Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա, որից 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։
Դենդրոպարկը բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն:
Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
53000 դրամ | 72000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
76000 դրամ | 95000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)