Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիաներ Հայաստանում

Էքսկուրսիա դեպի Արուճավանք - Թալինի տաճար - Գյումրի – Սև բերդ – Հառիճավանք

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 10-11 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Արուճավանք

Արուճավանք

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Այն հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր, իսկ իր չափերով վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է։

Ըստ շինարարական արձանագրության, Արուճի եկեղեցին VIIդ. կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։

Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով նման է Դվինի կաթողիկոսարանին: Իսկ երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցի կամ Թալինի մեծ տաճար

Թալինի Կաթողիկե եկեղեցին կամ Թալինի մեծ տաճարը բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ նմուշներից է։ Տաճարի կառուցումը ենթադրաբար վերագրվում է 7-րդ դարին, Կամսարականների տոհմին։

Թալինի տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

Գյումրի

Գյումրի

Գյումրին բնակչության քանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է, Շիրակի մարզկենտրոնը: Գյումրու տարածքում հայտնաբերված հնագիտական առարկաները պատկանում են մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին։

Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել քաղաքի ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։

Գյումրում են գտնվում Հայաստանի շատ նշանավոր թանգարաններ, ներառյալ Ձիթողցոնց տուն-թանգարանը: Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված են քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։

Կումայրի պատմական շրջանը Գյումրու հին մասն է` իր ուրույն ճարտարապետությամբ: Այն ունի ավելի քան հազար շինություն, որոնք թվագրվում են 18-րդ և 19-րդ դարերով: Կումայրի թաղամասը Հայաստանի և աշխարհի մի քանի վայրերից է, որն ունի իսկական քաղաքային հայկական ճարտարապետություն: Կումայրի թաղամասի գրեթե բոլոր կառույցները վերապրել են 1926 և 1988 թվականների երկու խոշոր երկրաշարժերը:

Գյումրու Սև բերդ

Գյումրու Սև բերդ

Գյումրու Սև բերդը սկսել են կառուցել 1834 թ. և ավարտել 1864 թ.: Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի «Մայր Հայաստան» հուշարձանը և «Կարմիր» բերդը։

«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց, սակայն ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել, ծառայել է որպես զինվորական բանտ։ Բերդն այժմ պատկանում է ռուսական բանակին։

Հառիճավանք

Հառիճավանք

Հառիճավանք միջնադարյան վանական համալիրը հնագույն հայկական վանքերից է։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։

Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Կենտրոնագմբեթ, խաչաթև եկեղեցի է, որ դասվում է Մաստարայի տիպի հուշարձանների շարքին։ Վաղ միջնադարից պահպանվել է այս տիպի չորս կառույց:

Նրան կից Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ վանական համալիրի գլխավոր եկեղեցին։ Այն իր տեղադրությամբ ու ծավալով իշխող դիրք ունի համալիրում։  Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
46000 դրամ
65000 դրամ
ըստ հարցման

Գինն էքսկուրսավարով

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
69000 դրամ
88000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ մեքենա՝ օդորակիչով
Շշալցված ջուր

Էքսկուրսիայի արժեքը չի ներառում

Մուտքի տոմսերը (եթե նախատեսված է)
Բժշկական ապահովագրությունը

Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել էքսկուրսիա / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման