+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Անհատական և խմբային տուրեր դեպի Հայաստան

Տուրեր դեպի Երևան (3 օր / 2 գիշեր)

Տուրեր դեպի Երևան (3 օր / 2 գիշեր)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Տուրը կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում:

Վճարումը

Մենք չունենք 100% կանխավճար: Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ:

Տևողությունը

Կարող եք շտկումներ անել ծրագրում՝ համաձայն Ձեր նախապատվությունների: Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները:

Ցածր գներ

Մեզ մոտ գործում են ցածր գներ: Մենք չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք մեր տուրերն՝ առանց միջնորդների:

Եթե ​​որոշել եք առաջին անգամ հանգստանալ Հայաստանում և ծանոթանալ նրա տեսարժան վայրերին, ապա դեպի Երևան տուրերը հենց Ձեզ համար են։ Երևան քաղաքը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին:

Ճամփորդություն Երևանում ծրագիրը ձեզ թույլ կտա տեսնել բիբլիական Արարատ լեռը, այցելել նշանավոր պատմամշակութային կենտրոններ, ճաշակել ազգային խոհանոցի ուտեստներից և համտեսել ազգային բրենդը՝ հայկական կոնյակը։ 3-օրյա ծրագիրը ներառում է ոչ միայն Երևանի թանգարանների, այլև տեսարժան վայրերի էքսկուրսիաներ (մեկնումը՝ մայրաքաղաքից):

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց գնել էժան ուղեգիր։ Պարտադիր չէ տուրերը ամրագրել ձեր քաղաքում, քանի որ մե՛նք ունենք Երևանում հանգստի համար էժան գներ։ Մենք չենք վերավաճառում ուրիշների ճանապարհորդական փաթեթները, այլ կազմում ենք մեր սեփականը և կրում ենք մատուցված ծառայությունների ողջ պատասխանատվությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք ճկուն կերպով փոխել երթուղին՝ կախված զբոսաշրջիկների ցանկություններից։

Դուք կարող եք այստեղ տեսնել մատչելի տուրերը դեպի Երևան։

«Դեպի Երևան» տուրի էքսկուրսիոն ծրագիրը (3 օր / 2 գիշեր)

Օր 1 – Օդանավակայան – Երևանի տեսարժան վայրերով տուր – «Էրեբունի» թանգարան

City Tour in Yerevan
City Tour in Yerevan - Erebuni Fortress
Grand Cascade

Դիմավորում օդանավակայանում։

Տուրը Հայաստանում կսկսենք Երևանի տեսարժան վայրերի էքսկուրսիայով: Մայրաքաղաքի ճարտարապետությունն առանձնահատուկ և ինքնատիպ է։ Այսօր Երևանն այնպիսի քաղաք է, որտեղ կհանդիպես տարբեր ճարտարապետական ոճերի՝ կանաչ ծառուղիներով և բազմաթիվ շատրվաններով։

Ապա կայցելենք «Էրեբունի» թանգարան՝ Երևան քաղաքի պատմական թանգարաններից մեկը, որը գտնվում է Արին բերդ բլրի վրա՝ Էրեբունի ուրարտական ​​ամրոցի մնացորդների կողքին։ Երևան քաղաքի հիմնադրման պատմության թանգարանը կառուցվել է 1968 թվականին։ Թանգարանում ցուցադրվում են ուրարտական ​​դարաշրջանին վերաբերող ցուցանմուշներ՝ զենքեր, զրահներ, սեպագիր արձանագրության օրինակներ, գավաթներ, սափորներ, կնիքներ և այլն։

Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ։ Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է։

Ցանկության դեպքում (լրացուցիչ վճարով) կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ մեզ սպասվում է հետաքրքրաշարժ էքսկուրսիա՝ 2 տեսակի կոնյակի (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար») համտեսմամբ։

Տեղավորում հյուրանոցում։

Օր 2 – Երևան – Գառնի – Գեղարդ – Լավաշ թխելու վարպետաց դաս – Սևանա լիճ – Երևան

Pagan temple of Garni
Geghard monastery complex (IV century)
Lake Sevan

Նախաճաշ հյուրանոցում։

Հայաստանում մեր ճանապարհորդությունը կշարունակենք դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը կառուցել է հայոց Տրդատ I թագավորը I դարում և նվիրված է արևի աստծուն` Միհրին։ Ազատ գետի կիրճը հայտնի է իր բազալտե սյուներով, որոնք հրաբխային լավայի հոսքի արդյունք են։

Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վանական համալիրում. ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ամբողջական անվանումն է Գեղարդավանք (Գեղարդ՝ տեգ բառից)։ Վանական համալիրի անվանումը գալիս է Սուրբ Գեղարդից, որով հռոմեացի զինվոր Լոնգինուսը խոցել է Հիսուս Քրիստոսին։ Գեղարդն այժմ պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։

Լավաշ թխելու վարպետաց դաս: Հայկական լավաշը  2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ապա մեզ սպասվում է ուղևորություն դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտակ Սևան։ Սևանա լիճը քաղցրահամ լիճ է Հայկական լեռնաշխարհում, Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է։ Այն տարածաշրջանում քաղցրահամ ջրի ապահովման խոշոր աղբյուր է։

Այցելություն Սևանավանք՝ վանական համալիր Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին: Վանքը գտնվում է Սևանի թերակղզում, որը նախկինում փոքրիկ կղզի էր։

Վերադարձ Երևան։

Օր 3 – Կենտրոնական շուկա – «Մեգերյան» գորգերի գործարան – Ծիծեռնակաբերդ – Էջմիածին – Զվարթնոց – Օդանավակայան

Carpet factory
Tsitsernakaberd memorial complex
Zvartnots temple

Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակի հանձնում:

Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա։ Չրերը ազգային հարստություն են և կոնյակի սովորական ուղեկիցը: Հայաստանում կարծես թե ամեն ինչից կարելի է չիր պատրաստել, այդ թվում՝ ձմերուկից, սեխից և նույնիսկ լոլիկից:

Այնուհետև կայցելենք «Մեգերյան» գորգերի գործարան, որտեղ կկարողանանք տեսնել իսկական ձեռագործ գորգեր, կունենանք կարճ էքսկուրսիա՝ գորգագործության պատրաստման տեխնոլոգիայի մասին պատմությամբ։

Ապա՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, և Ցեղասպանության թանգարան։

Հետո կուղևորվենք Սբ Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու կենտրոն, որտեղ գտնվում է կաթողիկոսի նստավայրը։ Կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (301–303,  հիմնովին նորոգվել՝ 483–484), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Կայցելենք երկրաշարժի հետևանքով ավերված Զվարթնոց տաճարի ավերակները։ 2000 թվականին տաճարի ավերակները և նրա շրջակայքի հնագիտական տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Տեղափոխում օդանավակայան։

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Հարմար տուր չե՞ք գտել։

Կայքում ներկայացված են միայն ճամփորդական տարբերակների մի փոքր մասը։ Եթե ​​մեր առաջարկների մեջ որևէ հետաքրքիր բան չգտնեք, ապա Հայաստանում տուրօպերատոր ExploreArmenia-ի մենեջերները պատրաստ են ձեզ հետ միասին պլանավորել Երևանում հանգստի ձեր տարբերակը՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՆԱԿԻ ՕՐՎԱ համար և ընտրել այն վայրերը, որոնք դուք անպայման ցանկանում եք այցելել։ Ուղարկեք հարցում, և մենք կընտրենք ամենահարմար տուրն՝ ըստ ձեր ցանկության։

Տուրի գնացուցակ (գինը նշված է 1 հոգու համար)

Կենտրոնից 3–4 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
132.000 դրամ
90.000 դրամ
77.000 դրամ
73.000 դրամ
67.000 դրամ
ըստ հարցման

Կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
142.000 դրամ
101.000 դրամ
87.000 դրամ
84.000 դրամ
77.000 դրամ
ըստ հարցման
Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ ինչ նկարագրված է ծրագրում, արդեն ներառված է տուրի արժեքի մեջ։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ ՉԿԱ՜Ն:

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Տրանսֆերներ օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
Կացություն 3* հյուրանոցում՝ նախաճաշով
Հարմարավետ տրանսպորտային ծառայություն
Ուղեկցող գիդի ծառայություն ողջ տուրի ընթացքում
Պատմամշակութային կենտրոնների մուտքի տոմսեր
Շշալցված ջուր մեքենաներում
Շուրջօրյա աջակցություն հեռախոսով

Ի՞նչ ներառված չի տուրի արժեքի մեջ։

Ավիատոմսեր
Մուտքի վիզա (եթե անհրաժեշտ է)
Բժշկական ապահովագրություն
Ալկոհոլային խմիչքներ

Խնդրում ենք ուշադրություն դարձնել.

Ցանկության դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց (3*, 4*, 5*, հյուրատուն և այլն): Հնարավոր է նաև մնալ հոսթելում կամ մասնավոր բնակարանում (պետք է նախապես համաձայնեցնեք մենեջերի հետ): Տուրի արժեքը կվերահաշվարկվի։
Մինչև 5 տարեկան երեխաներին՝ անվճար
6-ից 10 տարեկան երեխաներին՝ 50 % զեղչ՝ լրացուցիչ մահճակալ տեղավորելու դեպքում։

Ծրագրում նշված էքսկուրսիոն վայրերի այցելման կարգն ու ժամանակը կարող են փոփոխվել։ Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանման և մեկնման ժամանակից, ինչպես նաև շաբաթվա օրերից։ Խնդրում ենք նկատի ունեցեք, որ երկուշաբթի Հայաստանի թանգարաններում հանգստյան օր է։

Դեպի Երևան ուղևորություն ամրագրելը շա՜տ հեշտ է։ Կարող եք զանգ պատվիրել կայքում, գրել էլեկտրոնային հասցեին կամ պարզապես հաղորդագրություն ուղարկել՝ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերով։ Մենք անպայման սեղմ ժամկետում կկապվե՜նք ձեզ հետ։

Հեռախոսահամար՝

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե՝

Տուր ամրագրել / Հարցում ուղարկել

Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր/2 գիշեր)

Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր / 2 գիշեր)

Եթե արձակուրդներին պետք է դեռ երկար սպասեք, սակայն ուզում եք լիցքաթափվել և անմոռանալի օրեր անցկացնել, ապա Հանգստյան օրերի տուրը Հայաստանում աշխատանքային առօրյայից կտրվելու լավագույն միջոցն է: 3-օրյա մատչելի էքսկուրսիայի ընթացքում կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին: Հանգստյան օրերի մատչելի տուրը հնարավորություն...
Մատչելի տուր Հայաստանում (5 օր/4 գիշեր)

Մատչելի տուր Հայաստանում (5 օր / 4 գիշեր)

Էժան տուրը յուրաքանչյուր տուրիստի երազանքն է, իսկ Հայաստանի պատմա-մշակութային ներուժը բազմազան է և գրավիչ: Ներկայացնում ենք 5-օրյա մատչելի տուր Հայաստանում: Ձեզ սպասվում է առավելագույն հագեցած էքսկուրսիոն ծրագիրը մատչելի գնով: Երևանից մեր ուղևորությունների հիմնական տարբերությունը նրանում է, որ մենք առաջարկում ենք առավելագույնը…. Հայաստանում մատչելի...
Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Եթե պլանավորում եք 1-շաբաթյա հանգիստ, ապա այս 7-օրյա բյուջետային տուրը Հայաստանում հենց Ձեզ համար է: Հայաստանում բյուջետային տուրի ծրագիրը (7 օր / 6 գիշեր) թույլ կտա ձեզ տեսնել մայրաքաղաք Երևանը, բիբլիական Արարատ լեռը, պատմամշակութային կենտրոններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտները։ Բացահայտե՜ք Հայաստանը ձեզ համար։
Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Հայաստանը շատ հին պատմություն ու դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է։ Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ պատմությունը թափանցում է ամենուր, այստեղ ամեն ինչ պահպանել է իր եզակիությունը։ Ձեզ ենք առաջարկում մեկշաբաթյա դասական տուր՝ «Հայաստան՝ հրաշքների երկիր»։ Եզակի հեղինակային ծրագիր՝ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանով․․․
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.