+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Անհատական և խմբային տուրեր դեպի Հայաստան

Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Տուրը կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում:

Վճարումը

Մենք չունենք 100% կանխավճար: Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ:

Տևողությունը

Կարող եք շտկումներ անել ծրագրում՝ համաձայն Ձեր նախապատվությունների: Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները:

Ցածր գներ

Մեզ մոտ գործում են ցածր գներ: Մենք չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք մեր տուրերն՝ առանց միջնորդների:

Հայաստանը յուրահատուկ և անկրկնելի երկիր է՝ զարմանալի բնությամբ, եզակի ճարտարապետական ​​հուշարձաններով և համաշխարհային պատմական մեծ ժառանգությամբ։ Եթե պլանավորում եք 1-շաբաթյա հանգիստ, ապա այս 7-օրյա բյուջետային տուրը Հայաստանում հենց Ձեզ համար է: Հայաստանում 1-շաբաթյա ճամփորդության ընթացքում շատ հույզեր և դրական էներգիայի պաշար կհավաքեք առաջիկա մի քանի ամիսների համար։

Հայաստանում բյուջետային տուրի ծրագիրը (7 օր / 6 գիշեր) թույլ կտա ձեզ տեսնել մայրաքաղաք Երևանը, բիբլիական Արարատ լեռը, պատմամշակութային կենտրոններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտները։

Բացահայտե՜ք Հայաստանը ձեզ համար։ Այստեղ յուրաքանչյուր ոք կգտնի ինչ-որ առանձնահատուկ բան։

Բյուջետային տուրի ծրագիրը Հայաստանում (7 օր / 6 գիշեր)

Օր 1 – Օդանավակայան – Տուր Երևան քաղաքով – Հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան

հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան
Մեծ Կասկադ
Հանրապետության հրապարակ

Դիմավորում օդանավակայանում։

Տուրը Հայաստանում կսկսենք Երևանի տեսարժան վայրերի էքսկուրսիայով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Հետո կուղևորվենք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան։ Այստեղ պահվող ամենահին ձեռագրերը 5-րդ դարի են և կապվում են հայկական գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։

Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ։ Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է։

Տեղավորում հյուրանոցում։

Օր 2 – Ծիծեռնակաբերդ – Գառնիի տաճար – «Քարերի սիմֆոնիա» – Գեղարդի վանք – Երևան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գառնիի հեթանոսական տաճար
Գեղարդի վանական համալիր

Նախաճաշ հյուրանոցում։

Հաջորդիվ կայցելենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին) և Ցեղասպանության թանգարան։

Հայաստանում մեր ճանապարհորդությունը կշարունակենք դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը կառուցել է հայոց Տրդատ Ա թագավորը I դարում, և նվիրված է արևի աստծուն` Միհրին։ Ազատ գետի կիրճը հայտնի է իր բազալտե սյուներով, որոնք հրաբխային լավայի հոսքի արդյունք են։

Քայլելով կիջնենք կիրճ։ Կտեսնենք «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը։ Եթե ​​հեռվից նայեք կիրճին, ժայռերը կարծես հսկա երգեհոնի նման լինեն։ Բազալտե սյուների զարմանալի սիմետրիկությունն աչք է գրավում և հիացմունք առաջացնում։ Կիրճով է հոսում Ազատ գետը։

Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վանական համալիրում. ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ամբողջական անվանումն է Գեղարդավանք (Գեղարդ՝ տեգ բառից)։ Վանական համալիրի անվանումը գալիս է Սուրբ Գեղարդից, որով հռոմեացի զինվոր Լոնգինուսը խոցել է Հիսուս Քրիստոսին։ Գեղարդն այժմ պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։

Վերադարձ Երևան։

Ցանկության դեպքում (լրացուցիչ վճարով) կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ մեզ սպասվում է հետաքրքրաշարժ էքսկուրսիա՝ 2 տեսակի կոնյակի (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար») համտեսմամբ։

Օր 3 – Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Երևան

Խոր Վիրապ վանական համալիր
«Արենի» գինու գործարան
Նորավանք վանական համալիր

Նախաճաշ հյուրանոցում:

Հայաստանում էքսկուրսիոն այս օրը կսկսենք հայկական Խոր Վիրապ վանական համալիր այցելությամբ, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին: Այն ուխտատեղի է և կապվում է Գրիգոր Լուսավորչի լեգենդի հետ։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Գրիգորը Տրդատ Գ թագավորի հրամանով բանտարկվել է զնդանում, դատապարտվել քրիստոնեություն դավանելու համար և այնտեղ անցկացրել շուրջ 14 տարի։ Ցանկացողները կարող են իջնել զնդան, որն ունի 6 մ խորություն և 4,4 մ տրամագիծ։

Շատ մոտ հեռավորությունից և իր ողջ փառքով ձեր առջև կհայտնվի Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը։

Հաջորդիվ կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղ։ Արենի գյուղը հիմա էլ հայտնի է իր գինիներով։ Ամեն տարի հոկտեմբերին այնտեղ տեղի է ունենում գինու փառատոն։

Ցանկության դեպքում (լրացուցիչ վճարով) կայցելենք «Արենի» գինու գործարան և գործարանի համտեսի սրահում կփորձենք հայկական գինի։ Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով։ Բույրերի փունջն աստիճանաբար է բացահայտվում՝ թողնելով հաճելի հետհամ:

Հաջորդիվ կուղևորվենք Արենի գյուղից 7 կիլոմետր դեպի արևելք գտնվող Նորավանք վանական համալիր՝ կառուցված XIII–XIV դարերում։ Համալիրը գտնվում է Արփա գետի վտակի նեղ ոլորուն կիրճի եզրին։ Կիրճը հայտնի է վանքի հետևում բարձրացող ուղղաձիգ կարմիր ժայռերով։

Վերադարձ Երևան։

Օր 4 – Երևան – Սևան – Դիլիջան – Հաղարծին – Գոշավանք – Երևան

կապուտակ Սևան
Հաղարծնի վանք
Գոշավանք վանական համալիր

Նախաճաշ հյուրանոցում։

Օրը կսկսենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտակ Սևան ուղևորությամբ։ Սևանա լիճը քաղցրահամ լիճ է Հայկական լեռնաշխարհում, Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է։ Այն տարածաշրջանում քաղցրահամ ջրի ապահովման խոշոր աղբյուր է։

Այցելություն Սևանավանք՝ վանական համալիր Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին: Վանքը գտնվում է Սևանի թերակղզում, որը նախկինում փոքրիկ կղզի էր։

Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Հայաստանի Տավուշի մարզ՝ գեղատեսիլ Աղստև գետի ափին գտնվող փոքրիկ առողջարանային քաղաք Դիլիջան։

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծնի վանքում, որը կառուցվել է X–XIII դարերում՝ մեծամասամբ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ։

Կայցելենք նաև Գոշավանք՝ XII–XIII դարերի վանական համալիր Հայաստանի Գոշ գյուղում։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոն։ Աղբյուրներում հիշատակվում է որպես ճեմարան, համալսարան և այլն։

Վերադարձ Երևան։

Օր 5 – Երևան – Սաղմոսավանք – Տառերի պուրակ – Ամբերդ ամրոց – Աղձք – Երևան

Սաղմոսավանք (XII–XIII դդ.)
Տառերի պուրակ
Ամբերդ ամրոց («Ամպերի ամրոց», VII–XIII դարեր)

Նախաճաշ հյուրանոցում։

Հայաստանում էքսկուրսիոն այս օրը կսկսենք Սաղմոսավանք (XII–XIII դդ.) այցելությամբ: Գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճի աջ ափին՝ Արայի լեռան (2577 մ) դիմաց։ Վանքը հնարավորություն է տալիս զգալու հայկական ճարտարապետության ողջ ուժն ու հնությունը։

Կանգառ Տառերի պուրակի մոտ։ Սա հայկական այբուբենի հուշարձան է, որը բաղկացած է հայոց այբուբենի 39 տառերից։ Այդտեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հուշարձանները։

Հաջորդիվ կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Ամբերդ ամրոց («Ամպերի ամրոց», VII–XIII դարեր), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա։

Վերջին կանգառը Աղձքն է՝ գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի հարավում։ Գյուղում է գտնվում Արշակունիների (Արշակունյաց) տոհմական դամբարանը։ Աղձքի պատմաճարտարապետական ​​համալիրը ներառում է 5-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը վերականգնվել է 19-րդ դարում, և 4-րդ դարի կեսերի ստորգետնյա դամբարան, որտեղ ամփոփված են թագավորների մասունքները։

Վերադարձ Երևան։

Օր 6 – Երևան – Էջմիածին – Զվարթնոց – Հայաստանի պատմության թանգարան

Սբ Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու կենտրոն
Զվարթնոց տաճար
Հայաստանի պատմության թանգարան

Նախաճաշ հյուրանոցում։

Նախաճաշից հետո կուղևորվենք Սբ Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու կենտրոն, որտեղ գտնվում է կաթողիկոսի նստավայրը։ Կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (301–303, հիմնովին նորոգվել՝ 483-484), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Կայցելենք երկրաշարժի հետևանքով ավերված Զվարթնոց տաճարի ավերակները։ 2000 թվականին տաճարի ավերակները և նրա շրջակայքի հնագիտական տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Վերադարձ Երևան։

Ապա կայցելենք Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 400,000 ցուցանմուշ։ Թանգարանի ցուցադրությունը բաժանված է մի քանի բաժինների՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, պատմական ճարտարապետություն, Հայաստանի նոր և նորագույն պատմություն։

Օր 7 – Կենտրոնական շուկա – Վերնիսաժ – Օդանավակայան

Երևանի կենտրոնական շուկա
Վերնիսաժ` ժողովրդական արվեստի ապրանքների շուկա
Վերնիսաժ` ժողովրդական արվեստի ապրանքների շուկա

Նախաճաշ հյուրանոցում: Սենյակների հանձնում:

Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա։ Չրերը ազգային հարստություն են և կոնյակի սովորական ուղեկիցը: Հայաստանում կարծես թե ամեն ինչից կարելի է չիր պատրաստել, այդ թվում՝ ձմերուկից, սեխից և նույնիսկ լոլիկից:

Ապա՝ Վերնիսաժ` ժողովրդական արվեստի ապրանքների շուկա։ Այստեղ դուք կգտնեք փայտից պատրաստված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, ձեռագործ զարդեր, ավանդական երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և շատ ավելին:

Տեղափոխում օդանավակայան:

Հայաստան, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեռ չգտա՞ք Ձեզ հարմար տուրը

Կայքում ներկայացված է տարատեսակ ուղևորությունների միայն մի մասը: Եթե առաջարկների մեջ չեք գտել Ձեզ հետաքրքրողը, ապա տուրօպերատոր ExploreArmenia-ի մենեջերները սիրով կօգնեն Ձեզ: Միասին կկազմենք ցանկացած քանակի օրերի համար դեպի Հայաստան տուրի Ձեր տարբերակը, որտեղ կընդգրկվեն այն վայրերը, որոնք անպայման ուզում եք այցելել: Թողեք հայտ կայքում, և մենք կընտրենք լավագույն տուրը՝ հաշվի առնելով Ձեր բոլոր ցանկությունները:

Տուրի գնացուցակ (գինը նշված է 1 հոգու համար)

Կենտրոնից 3–4 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
295.500 դրամ
216.000 դրամ
186.000 դրամ
179.000 դրամ
165.000 դրամ
ըստ հարցման

Կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
325.000 դրամ
246.000 դրամ
216.500 դրամ
210.000 դրամ
195.500 դրամ
ըստ հարցման
Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ ինչ նկարագրված է ծրագրում, արդեն ներառված է տուրի արժեքի մեջ։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ ՉԿԱ՜Ն:

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ

Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Բնակություն 3* հյուրանոցներում՝ նախաճաշով
Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով
Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում
Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր
Շշալցված ջուր սպասարկող մեքենայում
Շուրջօրյա (հեռախոսով) աջակցություն հյուրերին

Տուրի արժեքը չի ներառում

Ավիատոմսեր
Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա)
Բժշկական ապահովագրություն
Ոգելից խմիչքներ

Խնդրում ենք ուշադրություն դարձնել.

Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց (3*, 4*, 5*, հյուրատուն և այլն): Ինչպես նաև կեցությունը հնարավոր է հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի արժեքը կվերանայվի:
Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար
50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր/2 գիշեր)

Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր / 2 գիշեր)

Եթե արձակուրդներին պետք է դեռ երկար սպասեք, սակայն ուզում եք լիցքաթափվել և անմոռանալի օրեր անցկացնել, ապա Հանգստյան օրերի տուրը Հայաստանում աշխատանքային առօրյայից կտրվելու լավագույն միջոցն է: 3-օրյա մատչելի էքսկուրսիայի ընթացքում կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին: Հանգստյան օրերի մատչելի տուրը հնարավորություն...
Մատչելի տուր Հայաստանում (5 օր/4 գիշեր)

Մատչելի տուր Հայաստանում (5 օր / 4 գիշեր)

Էժան տուրը յուրաքանչյուր տուրիստի երազանքն է, իսկ Հայաստանի պատմա-մշակութային ներուժը բազմազան է և գրավիչ: Ներկայացնում ենք 5-օրյա մատչելի տուր Հայաստանում: Ձեզ սպասվում է առավելագույն հագեցած էքսկուրսիոն ծրագիրը մատչելի գնով: Երևանից մեր ուղևորությունների հիմնական տարբերությունը նրանում է, որ մենք առաջարկում ենք առավելագույնը…. Հայաստանում մատչելի...
Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Եթե պլանավորում եք 1-շաբաթյա հանգիստ, ապա այս 7-օրյա բյուջետային տուրը Հայաստանում հենց Ձեզ համար է: Հայաստանում բյուջետային տուրի ծրագիրը (7 օր / 6 գիշեր) թույլ կտա ձեզ տեսնել մայրաքաղաք Երևանը, բիբլիական Արարատ լեռը, պատմամշակութային կենտրոններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտները։ Բացահայտե՜ք Հայաստանը ձեզ համար։
Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Հայաստանը շատ հին պատմություն ու դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է։ Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ պատմությունը թափանցում է ամենուր, այստեղ ամեն ինչ պահպանել է իր եզակիությունը։ Ձեզ ենք առաջարկում մեկշաբաթյա դասական տուր՝ «Հայաստան՝ հրաշքների երկիր»։ Եզակի հեղինակային ծրագիր՝ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանով․․․
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.