+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Անհատական և խմբային տուրեր դեպի Հայաստան

Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Տուրը կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում:

Վճարումը

Մենք չունենք 100% կանխավճար: Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ:

Տևողությունը

Կարող եք շտկումներ անել ծրագրում՝ համաձայն Ձեր նախապատվությունների: Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները:

Ցածր գներ

Մեզ մոտ գործում են ցածր գներ: Մենք չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք մեր տուրերն՝ առանց միջնորդների:

Հայաստանը շատ հին պատմություն ու դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է։ Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ պատմությունը թափանցում է ամենուր, այստեղ ամեն ինչ պահպանել է իր եզակիությունը։

Ձեզ ենք առաջարկում մեկշաբաթյա դասական տուր՝ «Հայաստան՝ հրաշքների երկիր»։ Եզակի հեղինակային ծրագիր՝ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանով։ Էքսկուրսիոն հագեցած 7 օրերի ընթացքում դուք կտեսնեք հրաշալի, դյութական և հայտնի տեսարժան վայրեր։

Երկրով մեկ ճանապարհորդությունը ձեզ հնարավորություն կտա ավելի խորը ծանոթանալու պատմական ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրին։ Դուք կայցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող պատմամշակութային վայրեր, կգնահատեք Հայաստանի եզակի և ինքնատիպ ճարտարապետությունը, կտեսնեք, թե ինչպես են թխում ազգային հացը՝ լավաշը, կճաշակեք հայկական ազգային խոհանոցի ուտեստներից և, իհարկե, կստանաք դրական ու անմոռանալի հույզեր։

«Հայաստան՝ հրաշքների երկիր» տուրի էքսկուրսիոն ծրագիրը (7 օր / 6 գիշեր)

Օր 1 – Օդանավակայան – Երևանի տեսարժան վայրերով տուր – «Մեգերյան» գորգերի գործարան

Ճանաչողական շրջայց Երևան քաղաքով
«Մեգերյան Կարպետ» գորգի գործարան
Կասկադը Երևանում

Դիմավորում օդանավակայանում։

Տուրը Հայաստանում կսկսենք Երևանի տեսարժան վայրերի էքսկուրսիայով: Մայրաքաղաքի ճարտարապետությունն առանձնահատուկ և ինքնատիպ է։ Այսօր Երևանն այնպիսի քաղաք է, որտեղ կհանդիպես տարբեր ճարտարապետական ոճերի՝ կանաչ ծառուղիներով և բազմաթիվ շատրվաններով։

Այնուհետև կայցելենք «Մեգերյան» գորգերի գործարան, որտեղ կկարողանանք տեսնել իսկական ձեռագործ գորգեր, կունենանք կարճ էքսկուրսիա՝ գորգագործության պատրաստման տեխնոլոգիայի մասին պատմությամբ։

Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ։ Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է։

Ցանկության դեպքում (լրացուցիչ վճարով) կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ մեզ սպասվում է հետաքրքրաշարժ էքսկուրսիա՝ 2 տեսակի կոնյակի (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար») համտեսմամբ։

Տեղավորում հյուրանոցում։

Օր 2 – «Էրեբունի» թանգարան – Գառնի – Լավաշ թխելու վարպետաց դաս – Գեղարդ – Երևան

«Էրեբունի» թանգարան
Գառնիի հեթանոսական տաճար
Գեղարդի վանք

Նախաճաշ հյուրանոցում։

Ապա կայցելենք «Էրեբունի» թանգարան՝ Երևան քաղաքի պատմական թանգարաններից մեկը, որը գտնվում է Արին բերդ բլրի վրա՝ Էրեբունի ուրարտական ​​ամրոցի մնացորդների կողքին։ Երևան քաղաքի հիմնադրման պատմության թանգարանը կառուցվել է 1968 թվականին։ Թանգարանում ցուցադրվում են ուրարտական ​​դարաշրջանին վերաբերող ցուցանմուշներ՝ զենքեր, զրահներ, սեպագիր արձանագրության օրինակներ, գավաթներ, սափորներ, կնիքներ և այլն։

Հայաստանում մեր ճանապարհորդությունը կշարունակենք դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը կառուցել է հայոց Տրդատ I թագավորը I դարում և նվիրված է արևի աստծուն` Միհրին։ Ազատ գետի կիրճը հայտնի է իր բազալտե սյուներով, որոնք հրաբխային լավայի հոսքի արդյունք են։

Լավաշ թխելու վարպետաց դաս: Հայկական լավաշը  2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վանական համալիրում. ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ամբողջական անվանումն է Գեղարդավանք (Գեղարդ՝ տեգ բառից)։ Վանական համալիրի անվանումը գալիս է Սուրբ Գեղարդից, որով հռոմեացի զինվոր Լոնգինուսը խոցել է Հիսուս Քրիստոսին։ Գեղարդն այժմ պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։

Վերադարձ Երևան։

Օր 3 – Հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան – Սևան – Դիլիջան – Հաղարծին – Գոշավանք – Երևան

Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան
Հայաստանի մարգարիտ կապուտակ Սևան։
Հաղարծին

Նախաճաշ հյուրանոցում։

Կայցելենք Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան։ Այստեղ պահվող ամենահին ձեռագրերը 5-րդ դարի են և կապվում են հայկական գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։

Ապա մեզ սպասվում է ուղևորություն դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտակ Սևան։ Սևանա լիճը քաղցրահամ լիճ է Հայկական լեռնաշխարհում, Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է։ Այն տարածաշրջանում քաղցրահամ ջրի ապահովման խոշոր աղբյուր է։

Այցելություն Սևանավանք՝ վանական համալիր Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին: Վանքը գտնվում է Սևանի թերակղզում, որը նախկինում փոքրիկ կղզի էր։

30-րոպեանոց նավարկություն Սևանա լճում (անցկացվում է մայիսի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը):

Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Հայաստանի Տավուշի մարզ՝ գեղատեսիլ Աղստև գետի ափին գտնվող փոքրիկ առողջարանային քաղաք Դիլիջան։

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծնի վանքում, որը կառուցվել է X–XIII դարերում՝ մեծամասամբ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ։

Կայցելենք նաև Գոշավանք՝ XII–XIII դարերի վանական համալիր Հայաստանի Գոշ գյուղում։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոն։ Աղբյուրներում հիշատակվում է որպես ճեմարան, համալսարան և այլն։

Վերադարձ Երևան։

Օր 4 – Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – «Տաթևի թևեր» ճոպանուղի – Տաթև – Գորիս

Խոր Վիրապ
Նորավանք
Տաթև

Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակի հանձնում:

Հայաստանում էքսկուրսիոն այս օրը կսկսվի հայկական Խոր Վիրապ վանական համալիր այցելությամբ, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին: Այն ուխտատեղի է, որը կապված է Գրիգոր Լուսավորչի  լեգենդի հետ։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Գրիգորը Տրդատ III թագավորի հրամանով բանտարկվել է զնդանում, դատապարտվել քրիստոնեություն դավանելու համար և այնտեղ անցկացրել շուրջ 14 տարի։ Ցանկացողները կարող են իջնել զնդան, որն ունի 6 մ խորություն և 4,4 մ տրամագիծ։

Շատ մոտ հեռավորությունից և իր ողջ փառքով ձեր առջև կհայտնվի Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը։

Հաջորդիվ կուղևորվենք Արենի գյուղից 7 կիլոմետր դեպի արևելք գտնվող Նորավանք վանական համալիր՝ կառուցված XIII–XIV դարերում։ Համալիրը գտնվում է Արփա գետի վտակի նեղ ոլորուն կիրճի եզրին։ Կիրճը հայտնի է վանքի հետևում բարձրացող ուղղաձիգ կարմիր ժայռերով։

«Տաթևի թևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է՝ 5752 մ, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում) Որոտանի գեղեցիկ կիրճի վրայով մեզ կտանի ուղիղ դեպի Տաթևի վանական համալիր (IX–XIII դդ.), որը գտնվում է հսկա կիրճի եզրին։ Տաթևը միջնադարի ամենահայտնի հոգևոր և կրթական կենտրոններից մեկն էր։ Համալիրը կարելի է անվանել երկրի ամենանշանավոր վայրերից մեկը։

Գիշերակաց Գորիս քաղաքում։

Օր 5 – Գորիս – Խնձորեսկ – Քարահունջ – Ջերմուկ – «Թռչունների քարանձավ» – «Արենի» գինու գործարան – Երևան

քարանձավային քաղաք Խնձորեսկ
առողջարանային քաղաք Ջերմուկ
Արենի գինու գործարան

Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակի հանձնում:

Շարունակում ենք մեր ճանապարհորդությունը Հայաստանում և ուղևորվում դեպի Խնձորեսկ։ Գլխավոր տեսարժան վայրը «Քարանձավային քաղաքն» է։ Մարդիկ քարանձավային բնակատեղիներում ապրել են մինչև 1958 թվականը։ 2012 թվականին կիրճի վրա կառուցվել է «Ճոճվող կամուրջ», որը միմյանց հետ է կապում հին Խնձորեսկ գյուղի երկու ափերը։ Կամրջի բարձրությունը 63 մ է, երկարությունը՝ 160 մ, քաշը՝ 14 տոննա:

Այնուհետև՝ 1770 մ բարձրության վրա գտնվող նախապատմական համալիր Քարահունջ («Զորաց քարեր»), որն անվանում են նաև «Հայկական Սթոունհենջ»։ Համալիրը բաղկացած է բազմաթիվ խոշոր քարերից, որոնցից մի քանիսը վերին մասերում ունեն կլոր անցքեր։ Քարահունջն աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկն է։

Ուղևորություն դեպի Ջերմուկ՝ առողջարանային քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Գտնվում է Արփա գետի ափին՝ Կեչուտի ջրամբարից հյուսիս՝ Զանգեզուրի լեռնաշղթայից արևմուտք գտնվող սարահարթի վրա։ Քաղաքում արտադրվում է հայտնի «Ջերմուկ» հանքային սեղանի ջուրը։ Այստեղ է գտնվում Ջերմուկի ջրվեժը։ Քաղաքի մոտակայքում կան միջնադարյան քարանձավային համալիրներ։

Հաջորդիվ կայցելենք Արենի-1 քարանձավ՝ «Թռչունների քարանձավ», որտեղ 2008 թ. սեպտեմբերին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը՝ ավելի քան 5500 տարեկան: Կոշիկը գտնվել է այծի եղջյուրների հետ միասին՝ խնամքով պատրաստված փոսում՝ 45 սմ խորությամբ և 44 սմ տրամագծով։ Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին գինեգործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։

Կլինենք «Արենի» գինու մասնավոր գործարանում: Գործարանի համտեսի սրահում կփորձենք հայկական գինի։ Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով։ Բույրերի փունջն աստիճանաբար է բացվում՝ թողնելով հաճելի հետհամ:

Վերադարձ Երևան։ Տեղավորում հյուրանոցում։

Օր 6 – Երևան – Սաղմոսավանք – Տառերի պուրակ – Ամբերդ ամրոց – Հայաստանի պատմության թանգարան

Սաղմոսավանք
Տառերի պուրակ
Ամբերդ ամրոց

Նախաճաշ հյուրանոցում։

Հայաստանում էքսկուրսիոն այս օրը կսկսենք Սաղմոսավանք (XII–XIII դդ.) այցելությամբ: Գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճի աջ ափին՝ Արայի լեռան (2600 մ) դիմաց։ Վանքը հնարավորություն է տալիս զգալու հայկական ճարտարապետության ողջ ուժն ու հնությունը։

Կանգառ Տառերի պուրակի մոտ։ Սա հայկական այբուբենի հուշարձան է, որը բաղկացած է հայոց այբուբենի 39 տառերից։ Այստեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հուշարձանները։

Հաջորդիվ կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Ամբերդ ամրոց («Ամպերի ամրոց», X–XIII դարեր), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա։

Վերադարձ Երևան։

Ապա կայցելենք Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 400,000 ցուցանմուշ։ Թանգարանի ցուցադրությունը բաժանված է մի քանի բաժինների՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, պատմական ճարտարապետություն, Հայաստանի նոր և նորագույն պատմություն։

Օր 7 – Կենտրոնական շուկա – Վերնիսաժ – Ծիծեռնակաբերդ – Էջմիածին – Զվարթնոց – Օդանավակայան

Վերնիսաժ ժողովրդական արվեստի ապրանքների շուկա
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Զվարթնոց տաճար

Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակի հանձնում:

Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա։ Չրերը ազգային հարստություն են և կոնյակի սովորական ուղեկիցը: Հայաստանում կարծես թե ամեն ինչից կարելի է չիր պատրաստել, այդ թվում՝ ձմերուկից, սեխից և նույնիսկ լոլիկից:

Ապա՝ Վերնիսաժ՝ ժողովրդական արվեստի ապրանքների շուկա։ Այստեղ դուք կգտնեք փայտից պատրաստված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկա, ձեռագործ զարդեր, ավանդական երաժշտական գործիքներ, արծաթե իրեր, նկարներ և շատ ավելին:

Կայցելենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին) և Ցեղասպանության թանգարան։

Հետո կուղևորվենք Սբ Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու կենտրոն, որտեղ գտնվում է կաթողիկոսի նստավայրը։ Կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (301–303,  հիմնովին նորոգվել՝ 483–484), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Կայցելենք երկրաշարժի հետևանքով ավերված Զվարթնոց տաճարի ավերակները։ 2000 թվականին տաճարի ավերակները և նրա շրջակայքի հնագիտական տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Տեղափոխում օդանավակայան։

Հայաստան, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեռ չգտա՞ք Ձեզ հարմար տուրը

Կայքում ներկայացված է տարատեսակ ուղևորությունների միայն մի մասը: Եթե առաջարկների մեջ չեք գտել Ձեզ հետաքրքրողը, ապա տուրօպերատոր ExploreArmenia-ի մենեջերները սիրով կօգնեն Ձեզ: Միասին կկազմենք ցանկացած քանակի օրերի համար դեպի Հայաստան տուրի Ձեր տարբերակը, որտեղ կընդգրկվեն այն վայրերը, որոնք անպայման ուզում եք այցելել: Թողեք հայտ կայքում, և մենք կընտրենք լավագույն տուրը՝ հաշվի առնելով Ձեր բոլոր ցանկությունները:

Տուրի գնացուցակ (գինը նշված է 1 հոգու համար)

Կենտրոնից 3–4 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
389.000 դրամ
277.000 դրամ
234.000 դրամ
219.000 դրամ
200.000 դրամ
ըստ հարցման

Կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղավորման արժեքը

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
414.000 դրամ
302.000 դրամ
260.000 դրամ
245.000 դրամ
225.000 դրամ
ըստ հարցման
Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ ինչ նկարագրված է ծրագրում, արդեն ներառված է տուրի արժեքի մեջ։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ ՉԿԱ՜Ն:

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ

Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Բնակություն 3* հյուրանոցներում՝ նախաճաշով
Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով
Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում
Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր
Շշալցված ջուր սպասարկող մեքենայում
Շուրջօրյա (հեռախոսով) աջակցություն հյուրերին

Տուրի արժեքը չի ներառում

Ավիատոմսեր
Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա)
Բժշկական ապահովագրություն
Ոգելից խմիչքներ

Խնդրում ենք ուշադրություն դարձնել.

Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց (3*, 4*, 5*, հյուրատուն և այլն): Ինչպես նաև կեցությունը հնարավոր է հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի արժեքը կվերանայվի:
Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար
50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր/2 գիշեր)

Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր / 2 գիշեր)

Եթե արձակուրդներին պետք է դեռ երկար սպասեք, սակայն ուզում եք լիցքաթափվել և անմոռանալի օրեր անցկացնել, ապա Հանգստյան օրերի տուրը Հայաստանում աշխատանքային առօրյայից կտրվելու լավագույն միջոցն է: 3-օրյա մատչելի էքսկուրսիայի ընթացքում կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին: Հանգստյան օրերի մատչելի տուրը հնարավորություն...
Մատչելի տուր Հայաստանում (5 օր/4 գիշեր)

Մատչելի տուր Հայաստանում (5 օր / 4 գիշեր)

Էժան տուրը յուրաքանչյուր տուրիստի երազանքն է, իսկ Հայաստանի պատմա-մշակութային ներուժը բազմազան է և գրավիչ: Ներկայացնում ենք 5-օրյա մատչելի տուր Հայաստանում: Ձեզ սպասվում է առավելագույն հագեցած էքսկուրսիոն ծրագիրը մատչելի գնով: Երևանից մեր ուղևորությունների հիմնական տարբերությունը նրանում է, որ մենք առաջարկում ենք առավելագույնը…. Հայաստանում մատչելի...
Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Բյուջետային տուր դեպի Հայաստան (7 օր / 6 գիշեր)

Եթե պլանավորում եք 1-շաբաթյա հանգիստ, ապա այս 7-օրյա բյուջետային տուրը Հայաստանում հենց Ձեզ համար է: Հայաստանում բյուջետային տուրի ծրագիրը (7 օր / 6 գիշեր) թույլ կտա ձեզ տեսնել մայրաքաղաք Երևանը, բիբլիական Արարատ լեռը, պատմամշակութային կենտրոններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտները։ Բացահայտե՜ք Հայաստանը ձեզ համար։
Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Դասական տուր. «Հայաստան՝ հրաշքների երկիր» (7 օր / 6 գիշեր)

Հայաստանը շատ հին պատմություն ու դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է։ Դա մի կախարդական աշխարհ է, որտեղ պատմությունը թափանցում է ամենուր, այստեղ ամեն ինչ պահպանել է իր եզակիությունը։ Ձեզ ենք առաջարկում մեկշաբաթյա դասական տուր՝ «Հայաստան՝ հրաշքների երկիր»։ Եզակի հեղինակային ծրագիր՝ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանով․․․
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.