Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հանգստյան օրերի տուր (3 օր/2 գիշեր)

Հանգստյան օրերի տուր Հայաստանում (3 օր/2 գիշեր)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Տուրը կազմակերպվում է ամբողջ տարվա ընթացքում:

Վճարումը

Մենք չունենք 100% կանխավճար: Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ:

Տևողությունը

Կարող եք շտկումներ անել ծրագրում՝ համաձայն Ձեր նախապատվությունների: Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները:

Ցածր գներ

Մեզ մոտ գործում են ցածր գներ: Մենք չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք մեր տուրերն՝ առանց միջնորդների:

Եթե արձակուրդներին պետք է դեռ երկար սպասեք, սակայն ուզում եք լիցքաթափվել և անմոռանալի օրեր անցկացնել, ապա Հանգստյան օրերի տուրը Հայաստանում աշխատանքային առօրյայից կտրվելու լավագույն միջոցն է: 3-օրյա մատչելի էքսկուրսիայի ընթացքում կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին: Հանգստյան օրերի մատչելի տուրը հնարավորություն է տալիս տեսնել մայրաքաղաք Երևանը, Արարատ բիբլիական լեռը, պատմա-մշակութային կենտրոններ, օբյեկտներ, որոնք գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, համտեսել Հայաստանի ազգային բրենդը՝ կոնյակը:

Հանգստյան օրերին Հայաստան գալով՝ բազում զգացմունքների և դրական էներգիայի պաշար կհավաքեք առաջիկա մի քանի ամիսների համար: Հանգստյան օրերին Հայաստանում ձեզ պարուրած ջերմությունն ու կենսուրախությունը կջերմացնեն ձեզ և տուն վերադառնալուց հետո դեռ շա՜տ երկար կհիշեք լավագույն հանգստյան օրերը:

Հանգստյան օրերի տուր Հայաստանում - ծրագիր (3 օր/2 գիշեր)

Օր 1 - Օդանավակայան - Տուր Երևանում - Մատենադարան

Հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան
Ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադ
Երևանի Հանրապետության հրապարակ

Դիմավորում օդանավակայանում

Հայաստանի հետ ծանոթությունը կսկսենք Երևանի տեսարժան վայրերից: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Կմեկնենք Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Ամենահին ձեռագրերը պատկանում են 5-րդ դարին և կապված են հայ գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:

Հաջորդը կլինենք ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադում. 500-մետրանոց աստիճաններ (522 հատ), որոնք կառուցված են տուֆից: Կասկադի նախահեղինակը եղել է Ալ.Թամանյանը: Այն բացօթյա թանգարան է, որտեղ կարելի է հիանալ ժամանակակից արվեստի շուրջ 30 քանդակներով: Համալիրում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Տեղավորում հյուրանոցում

Օր 2 - Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան

Գառնու հեթանոսական տաճար
Գեղարդի (XIII դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանք
Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան / Սևանալիճ

Նախաճաշ հյուրանոցում

Հայաստանում ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Քրիստոնեության ընդունումից հետո ամրոցը եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ սուրբ Խոսրովիդուխտի «ամառանոցային սենյակը»։

Հաջորդ կանգառը Գեղարդի (XIII դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանքն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկումՎանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում:

Մեզ սպասում է ուղևորություն դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:

Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում, որը նախկինում կղզի է եղել:

Վերադարձ Երևան

Օր 3 - Կենտրոնական շուկա - Վերնիսաժ - Ծիծեռնակաբերդ - Էջմիածին - Զվարթնոց - Օդանավակայան

Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան
Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Զվարթնոց տաճարի ավերակներ

Նախաճաշ հյուրանոցում

Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերն ու քաղցր սուջուխը ազգային հպարտությունն են և կոնյակի լավագույն ուղեկիցը: Հայաստանում չիր կարող են պատրաստել համարյա ամեն ինչից՝ ներառյալ ձմերուկից, սեխից և նույնիսկ պոմիդորից:

Վերնիսաժում` ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառում կարող եք հուշանվերներ գնել ձեր մտերիմների համար: Այստեղ կգտնեք փայտից սարքված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, hand made զարդեր, ազգային երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և այլն:

Այցելություն Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Ցանկության դեպքում (լրացուցիչ վճարով) կայցելենք Երևանի Կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար»):

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կտեսնենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներ: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Տրանսֆեր օդանավակայան

Հայաստան, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեռ չգտա՞ք Ձեզ հարմար տուրը

Կայքում ներկայացված է տարատեսակ ուղևորությունների միայն մի մասը: Եթե առաջարկների մեջ չեք գտել Ձեզ հետաքրքրողը, ապա տուրօպերատոր ExploreArmenia-ի մենեջերները սիրով կօգնեն Ձեզ: Միասին կկազմենք ցանկացած քանակի օրերի համար դեպի Հայաստան տուրի Ձեր տարբերակը, որտեղ կընդգրկվեն այն վայրերը, որոնք անպայման ուզում եք այցելել: Թողեք հայտ կայքում, և մենք կընտրենք լավագույն տուրը՝ հաշվի առնելով Ձեր բոլոր ցանկությունները:

Տուրի գնացուցակ (գինը նշված է 1 հոգու համար)

2 հոգի
4 հոգի
6 հոգի
8 հոգի
10 հոգի
սկսած 11 հոգուց
125.000 դրամ
90.000 դրամ
78.000 դրամ
75.000 դրամ
69.000 դրամ
ըստ հարցման
Ուշադրություն ենք դարձնում այն բանին, որ տուրի արժեքի մեջ ներառված է ծրագրում նկարագրված ամեն ինչ: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐ ՉԿԱՆ։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ

Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Բնակություն 3* հյուրանոցներում՝ նախաճաշով
Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով
Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում
Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր
Շշալցված ջուր սպասարկող մեքենայում
Շուրջօրյա (հեռախոսով) աջակցություն հյուրերին

Տուրի արժեքը չի ներառում

Ավիատոմսեր
Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա)
Բժշկական ապահովագրություն
Ոգելից խմիչքներ

Խնդրում ենք ուշադրություն դարձնել.

Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց (3*, 4*, 5*, հյուրատուն և այլն): Ինչպես նաև կեցությունը հնարավոր է հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի արժեքը կվերանայվի:
Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար
50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման