Whatsapp, Telegram, Viber

Ուղևորության համար կարող եք ընտրել ձեզ հարմար ցանկացած օր։ Տուրը կազմակերպվում է ողջ տարվա ընթացքում։
Մենք չունենք 100 % կանխավճար։ Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ։
Կարող եք տուրի ծրագրում շտկումներ անել՝ ըստ Ձեր նախապատվությունների։ Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները։
Մեզ մոտ գործում են ցածր գներ։ Մենք չենք վերավաճառում տուրեր, այլ առաջարկում ենք մեր սեփական տուրերը՝ առանց միջնորդների։
Հայաստանն ունի հարուստ պատմություն, և նրա մշակույթի որոշակի ասպեկտներ հնարավոր է հետագծել մինչև հնագույն ժամանակներ:
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է քայլարշավային տուր «Դեպի քաղաքակրթությունների արմատները»: Մեկ շաբաթվա ընթացքում դուք կքայլեք մեծ քաղաքակրթությունների հետքերով, կընկղմվեք հազարամյա պատմության մթնոլորտի մեջ: Հայաստանը մի երկիր է, որտեղ ամեն քար մեծ անցյալի վկան է: Դուք կհայտնաբերեք հնության և արդիականության, արվեստի և գիտության զարմանալի համադրություն, որը Հայաստանը դարձնում է եզակի կետ մարդկության մշակութային ժառանգության քարտեզի վրա:
Հայաստանի տարածքը տարբեր հին քաղաքակրթությունների մաս է կազմել: Մ. թ. ա. I հազարամյակում Հայաստանում ձևավորվել է հին հայկական թագավորություն, որն ազդեցություն է ունեցել տարածաշրջանի կրոնական և մշակութային ասպեկտների վրա: Այս ժամանակահատվածում է ստեղծվել հայկական գիրը:
Հայաստանը մի վայր է, որտեղ հին քաղաքակրթությունները միավորվել են պատմական հոսքերի էպիկենտրոնում: Հայաստանը ռազմավարական դիրք է ունեցել Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում: Նրա տարածքում են հատվել բազմաթիվ հին մշակույթներ, ինչպիսիք են Միջագետքը, Պարսկաստանը և այլ մեծ քաղաքակրթություններ: Դա նպաստել է գաղափարների, տեխնոլոգիաների և հարուստ փորձի փոխանակմանը՝ Հայաստանը դարձնելով հին առևտրի և մշակութային փոխանակման կենտրոն:
Հայաստանը սպասում է Ձեզ և հրավիրում յուրօրինակ քայլարշավային տուրի՝ «Դեպի քաղաքակրթությունների արմատները», որտեղ յուրաքանչյուր քայլ ձեզ կտանի պատմության հին արահետներով:



Դիմավորում օդանավակայանում:
Տուրը Հայաստանում կսկսենք Երևանի տեսարժան վայրերի քայլարշավով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:
Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ: Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է:
Ապա կայցելենք Հայաստանի պատմության թանգարան: Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 400,000 ցուցանմուշ: Թանգարանի ցուցադրությունը բաժանված է մի քանի բաժինների՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, պատմական ճարտարապետություն, Հայաստանի նոր և նորագույն պատմություն:
Տեղավորում հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում:
Վաղ մեկնում Երևանից:
Հակիրճ տեղեկատվություն հրահանգիչ-ուղեկցորդի կողմից: Անհրաժեշտ հանդերձանքը՝ կուրտկա-անձրևանոց՝ գլխարկով, սվիտեր, թրեքինգային կոշիկներ կամ սպորտային կոշիկներ, բավարար քանակությամբ գուլպաներ, ձեռնոցներ, դահուկային գլխարկ և արևապաշտպան գլխարկ, անձնական հիգիենայի պարագաներ, հաստ տաբատ (ջինսեր), արևային ակնոց, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու միջոցներ, արշավի համար նախատեսված փոքր ուսապարկ, անձնական օգտագործման դեղամիջոցներ, արևապաշտպան կրեմ:
Սևքար հանգած հրաբուխը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում և Վարդենիսի լեռների մասն է կազմում: Լեռն իր անվանումն ստացել է լանջերին գտնվող հրաբխային սև քարերից («սև» և «քար» բառերի միավորումից):
Արշավը կսկսենք Նշխարք գյուղից և կբարձրանանք Սևքար լեռան գագաթ: Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ, Արմաղան լեռ, Վարդենիսի լեռներ և Մարտունի քաղաք:
Վերելքից հետո լեռան հյուսիսային լանջերով կիջնենք դեպի Սևսարի աստղադիտարան, որն աստղագիտական ժայռապատկերների համալիր է:
Այստեղ գերիշխողը սալաքարն է՝ 3 մ x 2 մ չափսերով, որի վրա փորագրված են տարբեր նշաններ, երկնային մարմինների և համաստեղությունների բազմաթիվ պատկերներ: Սալաքարի ստորին աջ անկյունում փորված է 90 սմ տրամագծով շրջանագիծ, որի ներսում կան փոքր շրջանագիծ և պարույր:
Արշավը կավարտենք Գանձաքար լեռան գագաթի լանջերին, որտեղ պահպանվել են բազմաթիվ հին դամբարաններ:
Վերադարձ Երևան:



Նախաճաշ հյուրանոցում:
Մեկնում դեպի մեկնարկային կետ:
Աժդահակը հանգած հրաբուխ է և Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Բարձրությունը ծովի մակարդակից 3597 մետր է: Լեռան գագաթին կա ջրով լցված խառնարան: Հրաբխի գագաթից բացվում են տեսարաններ դեպի Արարատ, Հատիս, Արայի, Արագած լեռներ, Սևանա լիճ, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի լանջեր: Հայկական դիցաբանության մեջ Աժդահակը մարդ-վիշապ է, որի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:
Երթուղին կսկսենք Գողթ գյուղից, որտեղից ամենագնացով կբարձրանանք Պայտասար լեռան լանջերը: Ճանապարհին կունենանք մի քանի կանգառ. նախ՝ Վանք լճի մոտ, որտեղ կան հնադարյան վիշապաքարեր՝ վիշապ-քարեր: Վիշապաքարերը կարելի է դիտարկել նաև խաչքարերի նախատիպեր: Վիշապաքարի և խաչքարի նմանությունն այն է, որ երկուսն էլ հոգևոր նշանակության քարե կոթողներ են, բացի այդ՝ խաչքարերի վրա հանդիպում են նաև վիշապաքարերից ժառանգված բազմաթիվ զարդանախշեր: Կանգ կառնենք նաև նախնադարյան բազմաթիվ ժայռապատկերների մոտ:
Վերելքը կսկսենք Պայտասար լեռան ստորոտից և ալպյան լանդշաֆտներով կբարձրանանք Կարմիր կատար լեռ («Կարմիր գագաթ», 3530 մ): Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Աժդահակ հրաբուխ:
Կարճատև հանգստից հետո կվերադառնանք մեքենայի մոտ և կիջնենք Գառնիի հեթանոսական տաճար, որը կառուցել է հայոց Տրդատ Ա թագավորը I դարում, և նվիրված է արևի աստծուն` Միհրին: Այն Հայաստանի տարածքում պահպանված միակ հուշարձանն է, որը վերաբերում է հեթանոսությանը և հելլենիզմի դարաշրջանին: Ազատ գետի կիրճը հայտնի է իր բազալտե սյուներով, որոնք հրաբխային լավայի հոսքի արդյունք են:
Վերադարձ Երևան:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակների հանձնում:
Հայաստանում էքսկուրսիոն այս օրը կսկսենք հայկական Խոր Վիրապ վանական համալիր այցելությամբ, որը գտնվում է բիբլիական Արարատ լեռան ստորոտին: Այն ուխտատեղի է և կապվում է Գրիգոր Լուսավորչի լեգենդի հետ: Եկեղեցական ավանդության համաձայն՝ Գրիգորը Տրդատ Գ թագավորի հրամանով բանտարկվել է զնդանում, դատապարտվել քրիստոնեություն դավանելու համար և այնտեղ անցկացրել մոտ 14 տարի: Ցանկացողները կարող են իջնել զնդան, որն ունի 6,5 մ խորություն և 4,5 մ տրամագիծ:
Շատ մոտ հեռավորությունից և իր ողջ փառքով ձեր առջև կհայտնվի Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, որի վրա, ըստ ավանդության, Համաշխարհային ջրհեղեղից հետո իջել էր Նոյն իր տապանով:
Այնուհետև մեր ճանապարհորդությունը կշարունակենք դեպի Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղ: Արենի գյուղը հիմա էլ հայտնի է իր գինիներով: Ամեն տարի հոկտեմբերին այստեղ անցկացվում է գինու փառատոն:
Կլինենք «Արենի» գինու գործարանում և համտեսի սրահում կփորձենք հայկական գինի: Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջն աստիճանաբար է բացահայտվում՝ թողնելով հաճելի հետհամ:
Քայլարշավ Արենի գյուղից 7 կիլոմետր դեպի արևելք գտնվող Նորավանք վանական համալիր՝ կառուցված XIII–XIV դարերում: Համալիրը գտնվում է Արփա գետի վտակի նեղ ոլորուն կիրճի եզրին: Կիրճը հայտնի է վանքի հետևում բարձրացող ուղղաձիգ կարմիր ժայռերով:
Կայցելենք Արենի-1 քարանձավ՝ «Թռչունների քարանձավ», որտեղ 2008 թ. սեպտեմբերին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը՝ ավելի քան 5500 տարեկան: Կոշիկը գտնվել է այծի եղջյուրների հետ միասին՝ խնամքով պատրաստված փոսում՝ 45 սմ խորությամբ և 44 սմ տրամագծով: Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին գինեգործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ:
Տեղափոխում Հերմոն գյուղ: Տեղավորում հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակների հանձնում:
Մեկնում Եղեգիս գյուղ:
Արշավ դեպի Ցաղաց քար վանական համալիր (X դար): Համալիրի կառուցումը կապված է մի քանի ճակատամարտերի հետ, որոնք տեղի են ունեցել Վայոց ձորում՝ հայկական զորքերի և Սասանյան կայսրության զավթիչների միջև: Համալիրը բաղկացած է մի քանի մասից: Շենքերից մեկը կիրճի զառիկողի վրա գտնվող X դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Կից գտնվում են համալիրի հիմնական վանական շինությունները՝ Սուրբ Հովհաննես և Սուրբ Կարապետ եկեղեցիները, որոնք զարդարված են զարդաքանդակներով: Արևելյան մասում վեր է խոյանում ինքնատիպ ճարտարապետական կառույցը՝ երկհարկանի դամբարանը. ամենավաղ հայտնի նմանատիպ շինությունը:
Կարճատև հանգիստ:
Հայքինգ դեպի Սմբատաբերդի անառիկ ամրոց (V դար), որը պաշտպանված է երեք կողմից: Այստեղ կարելի է հասնել միայն հյուսիսից: Պաշտպանական համալիրը կառուցվել է միջնադարյան ամրոցաշինության բոլոր կանոններով: Դրա ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը բաժանված է երկու մասի՝ հյուսիսային և հարավային: Այստեղ հայտնաբերվել են զորանոց, ջրավազաններ, ախոռներ և պաշտպանական կառույցների այլ մասեր:
Վայրէջք դեպի Եղեգիս գյուղ:
Տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ:
Այնուհետև կայցելենք 1770 մ բարձրության վրա գտնվող նախապատմական համալիր Քարահունջ (Զորաց քարեր), որն անվանում են նաև «Հայկական Սթոունհենջ»: Համալիրը բաղկացած է բազմաթիվ խոշոր կանգնած քարերից, որոնցից մի քանիսը վերին մասերում ունեն կլոր անցքեր: Քարահունջն աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկն է:
Տեղավորում Գորիս քաղաքի հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակների հանձնում:
Հին Խոտ գյուղը հայտնի է որպես «հայկական Մաչու Պիկչու»: Շրջապատված է անմատչելի ժայռերով և ծաղկող այգիներով, գտնվում է Կապան քաղաքից 67 կմ հյուսիս-արևելք՝ Որոտան գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Անցյալ դարի 70-ական թվականներին բնակիչները լքել են գյուղը՝ տեղափոխվելով ավելի հարմար և հարթ տարածք՝ հին գյուղից հյուսիս: Հին Խոտում կան բազմաթիվ գերեզմաններ, որոնք թվագրվում են մ. թ. ա. I–II դարերով: Գերեզմանոցներից մեկի տարածքում պահպանվել են XII դարում կառուցված Կարմիր եկեղեցու ավերակները: Ըստ ավանդության՝ այս եկեղեցու զանգերը հայտնի էին իրենց զորավոր հնչեղությամբ, և հենց այդ պատճառով Կարմիր եկեղեցու հետ է կապված մարզի մեկ այլ՝ Զանգեզուր անվանումը:
Շինուհայր գյուղի անվանումը («Շեների հայր») ցույց է տալիս, որ այն եղել է Հայաստանի Սյունիքի մարզի հնագույն գյուղերից մեկը: Շինուհայրում լավ վիճակում պահպանվել է XVII դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Քարե շինվածքից երևում է, որ այն կառուցվել է ավելի հին եկեղեցու հիմքի վրա: Պահպանվել են վկայություններ այն մասին, որ մի ժամանակ այստեղ եղել է IV–V դարերի տաճար, որն ավերվել է երկրաշարժի պատճառով: Շինվածքի մեջ ներկառուցված են կենաց ծառը խորհրդանշող հին խաչեր և տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև գերեզմանատուն՝ բազմաթիվ հին տապանաքարերով, որոնց մեջ առանձնանում է երեք մետր բարձրությամբ խաչքարը (1261 թ.):
Հին Հալիձոր գյուղը X դարի սկզբին նվիրաբերվել է Տաթևի վանքին: Գյուղը մինչև XIX դարը պատկանել է վանքին: Հին Հալիձորը ևս մեկ լքված գյուղ է՝ ավերված մատուռով և խորանով, X դարի խաչքարերով և 1611 թվականի Սուրբ Մինաս եկեղեցիով: Այստեղ ժայռերը վերածվում են տների, տները՝ ժայռերի: Հայաստանի լեռնային բնակավայրերին բնորոշ շենքեր են, երբ մեկ տան տանիքը մյուսի համար բակ է՝ կազմելով խոր կիրճ իջնող տների կասկադ:
Ճանապարհորդություն դեպի Տաթևի վանական համալիր (IX–XIII դարեր), որը գտնվում է հսկա կիրճի եզրին: Տաթևը միջնադարի ամենահայտնի հոգևոր և կրթական կենտրոններից մեկն էր, իսկ այժմ այն համարվում է աշխարհի ամենանշանավոր վայրերից մեկը: «Տաթևի թևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է՝ 5752 մ, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում) մեզ կտանի Որոտան գետի գեղեցիկ կիրճի վրայով ուղիղ դեպի Տաթևի վանք:
Վերադարձ Երևան: Տեղավորում հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակների հանձնում:
Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերը ազգային հարստություն են և կոնյակի սովորական ուղեկիցը: Հայաստանում կարծես թե ամեն ինչից կարելի է չիր պատրաստել, այդ թվում՝ ձմերուկից, սեխից և նույնիսկ լոլիկից:
Ապա՝ Վերնիսաժ՝ ժողովրդական արվեստի ապրանքների շուկա: Այստեղ դուք կգտնեք փայտից պատրաստված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, ձեռագործ զարդեր, ավանդական երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և շատ ավելին:
Տեղափոխում օդանավակայան:
2 հոգի | 4 հոգի | 6 հոգի | 8 հոգի | 10 հոգի | սկսած 11 հոգուց |
|---|---|---|---|---|---|
372.000 դրամ | 257.000 դրամ | 230.000 դրամ | 221.000 դրամ | 216.000 դրամ | ըստ հարցման |
Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:
Դեպի Երևան ուղևորություն ամրագրելը շա՜տ հեշտ է։ Կարող եք զանգ պատվիրել կայքում, գրել էլեկտրոնային հասցեին կամ պարզապես հաղորդագրություն ուղարկել՝ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերով։ Մենք անպայման սեղմ ժամկետում կկապվե՜նք ձեզ հետ։
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)