+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Քայլարշավային տուրեր, արշավներ Հայաստանում

Քայլարշավ դեպի Թռչկանի ջրվեժ

Գտնվելու վայրը

Լոռու մարզ

Բարդության աստիճանը

Միջին

Բարձրությունը

2100 մետր

Սեզոնայնությունը

Կլոր տարի

Բարձրության հավաքումը

620 մետր

Անվտանգությունը

Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։

Երկարությունը

20 կիլոմետր

Դիմավորման վայրը

Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Թռչկանի ջրվեժ

Արշավ դեպի Թռչկանի ջրվեժ
Քայլարշավ դեպի Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ Թռչկանի ջրվեժը

Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզում՝ Շիրակի մարզի սահմանի մոտ։ Ջրի անկման անկյունը գերազանցում է 90 աստիճանը։ Ջրվեժի բարձրությունը 22,5 մետր է։ Թռչկանն ունի բնության հուշարձանի կարգավիճակ և Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է։

Տեղի բնակիչները մի անգամ նկատել են, թե ինչպես է գետի կարմրախայտը, հոսանքին հակառակ լողալով, դուրս ցատկում ջրվեժի վրայով։ «Թռչկան»  հայերենից թարգմանաբար նշանակում է ցատկել, թռչել – ցատկող, թռչող։ Այստեղից էլ առաջացել է ջրվեժի անվանումը։

Քայլարշավը կսկսենք Մեծ Պարնի գյուղից և կանցնենք Բազումի լեռներով։ Արշավի ողջ ընթացքում մեր առջև կբացվի Լոռու մարզի հիասքանչ բնապատկերի տեսարան։ Հասնելով նպատակակետին՝ կվայելենք ջրվեժի թովիչ գեղեցկությունը, կհանգստանանք և նույն ճանապարհով կվերադառնանք գյուղ։

Երթուղին հարմար է և՛ փորձառու, և՛ սկսնակ արշավորդներին։ Հնարավոր է այցելել տարվա բոլոր եղանակներին:

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեպի Թռչկանի ջրվեժ քայլարշավի արժեքը

(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
88000 դրամ
108000 դրամ
ըստ հարցման

Անհրաժեշտ հանդերձանքը

  • հարմարավետ արշավային կոշիկներ,
  • հարմարավետ հագուստ,
  • տաք հագուստ,
  • ուսապարկ (30–40 լիտր),
  • թրեքինգային փայտեր,
  • արևապաշտպան քսուք,
  • արևային ակնոցներ,
  • լապտեր

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ տրանսպորտ մինչև արշավի մեկնարկի վայրը
Շշալցված ջուր
Անձրևանոց

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

info@explorearmenia.am

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.