Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Վայոց Ձորի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
2350 մետր
հոկտեմբեր-մայիս
900 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
16 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Սպիտակավոր վանքը հայկական վանք է, որը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, իսկ մոտակա լեռան գագաթին պահպանվել է Պռոշաբերդ ամրոցը կամ, ինչպես այն նաև անվանում են, Բոլորաբերդը։
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավիթից, զանգակատնից և ամրոցապարիսպներից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարեգրություններում կոչվում է նաև Սուրբ Կարապետ, հիմնադրել է իշխան Եաչի Պռոշյանը, որի մահից (1318) հետո շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին՝ Ամիր Հասան Բ-ն։ Այն կառուցված է սպիտակ սրբատաշ ֆելզիտով, որից էլ առաջացել է եկեղեցու՝ Սպիտակավոր անվանումը։ Եկեղեցու փոքրիկ շենքը վերջավորում են բարձր թմբուկն ու կանոնավոր կոնաձև ծածկը։
Սպիտակավորը եղել է Վայոց ձորի ամենակարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից մեկը։ Այն շարունակել է գործել XV դարում և դիմակայել է թաթար-մոնղոլական ասպատակություններին։ 1340-ական թվականներին՝ Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, Սպիտակավորը դարձել է Պռոշյանների կրթական կենտրոն ու գրչատուն: Վանքը ծաղկում է ապրել XV դարի երկրորդ կեսին՝ վանահայր Ավագտերի ծառայության օրոք, որի ընդօրինակած ձեռագրերից մի քանիսը մեզ են հասել։
Սպիտակավոր վանքում է ամփոփված ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի աճյունը։ Նժդեհի տապանաքարը տեղադրվել է 1989 թվականի հունիսի 17-ին։

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը Վայոց ձորի մարզի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկն է։ Կառուցվել է XIII դարում Վերնաշեն գյուղից ոչ հեռու՝ բարձր բլրի վրա։ Ամրոցը եղել է իշխան Պռոշ Խաղբակյանի նստավայրը։
Պռոշաբերդն ունեցել է բազալտե պաշտպանական պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպն ու աշտարակները: Ամրոցի ներքին պաշտպանական կառույցները՝ զինանոցները, զորանոցները, ինչպես նաև Պռոշյանների իշխանական պալատը, ավերվել են, թաղվել հաստ հողաշերտի տակ։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
112500 դրամ | 140000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)