Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Գեղարքունիքի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
3063 մետր
Հունիսից Նոյեմբեր
750 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
13 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։


Սևքար հանգած հրաբուխը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում և Վարդենիսի լեռների մասն է կազմում: Լեռն իր անվանումն ստացել է լանջերին գտնվող հրաբխային սև քարերից («սև» և «քար» բառերի միավորումից):
Արշավը կսկսենք Նշխարք գյուղից և կբարձրանանք Սևքար լեռան գագաթ: Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ, Արմաղան լեռ, Վարդենիսի լեռներ և Մարտունի քաղաք:
Վերելքից հետո լեռան հյուսիսային լանջերով կիջնենք դեպի Սևսարի աստղադիտարան, որը աստղագիտական ժայռապատկերների համալիր է:


Այստեղ գերիշխողը սալաքարն է՝ 3 մ x 2 մ չափսերով, որի վրա փորագրված են տարբեր նշաններ, երկնային մարմինների և համաստեղությունների բազմաթիվ պատկերներ: Սալաքարի ստորին աջ անկյունում փորված է 90 սմ տրամագծով շրջանագիծ, որի ներսում կան փոքր շրջանագիծ և պարույր:
Շրջանագծից դուրս են գալիս բազմաթիվ ճառագայթաձև փոսեր։ Շրջանի կենտրոնի ավելի խորը փոսը, ըստ ենթադրության, ունեցել է որոշակի գործառույթ։ Եթե այդ փոսում տեղադրվի ուղղահայաց ձող, ապա ձողի ստվերը, շարժվելով շրջանագծի ճառագայթների երկայնքով, կարող է ցույց տալ ժամանակը, հետևաբար, այս ժայռապատկերը արեգակնային ժամացույց է, որի տարիքը գնահատվում է 40 և ավելի դարով։
Արշավը կավարտենք Գանձաքար լեռան գագաթի լանջերին, որտեղ պահպանվել են բազմաթիվ հին դամբարաններ։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
99000 դրամ | 126000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)