Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Կոտայքի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
3597 մետր
Հունիսից Սեպտեմբեր
700 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
12 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։
Աժդահակը հանգած հրաբուխ է և Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Բարձրությունը ծովի մակարդակից 3597 մետր է: Լեռան գագաթին կա ջրով լցված խառնարան: Հրաբխի գագաթից բացվում են տեսարաններ դեպի Արարատ, Հատիս, Արայի, Արագած լեռներ, Սևանա լիճ, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի լանջեր: Հայկական դիցաբանության մեջ Աժդահակը մարդ-վիշապ է, որի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:
Երթուղին կսկսենք Գողթ գյուղից, որտեղից ամենագնացով կբարձրանանք Պայտասար լեռան լանջերը: Ճանապարհին կունենանք մի քանի կանգառ. նախ՝ Վանք լճի մոտ, որտեղ կան հնադարյան վիշապաքարեր: Վիշապաքարերը կարելի է դիտարկել նաև խաչքարերի նախատիպեր: Վիշապաքարի և խաչքարի նմանությունն այն է, որ երկուսն էլ հոգևոր նշանակության քարե կոթողներ են, բացի այդ՝ խաչքարերի վրա հանդիպում են նաև վիշապաքարերից ժառանգված բազմաթիվ զարդանախշեր: Կանգ կառնենք նաև նախնադարյան բազմաթիվ ժայռապատկերների մոտ։
Վերելքը կսկսենք Պայտասար լեռան ստորոտից և ալպյան լանդշաֆտներով կբարձրանանք Կարմիր կատար լեռ («Կարմիր գագաթ», 3530 մ): Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Աժդահակ հրաբուխ։
Կարճատև հանգստից հետո կվերադառնանք ավտոմեքենայի մոտ, ապա՝ մեկնարկային կետ՝ Գողթ գյուղ։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
115000 դրամ | 130000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am