Whatsapp, Telegram, Viber

Ուղևորության համար կարող եք ընտրել ձեզ հարմար ցանկացած օր։ Տուրը կազմակերպվում է ողջ տարվա ընթացքում։
Մենք չունենք 100 % կանխավճար։ Տուրն ամբողջությամբ կարող եք վճարել էքսկուրսիոն ծրագրի մեկնարկից առաջ։
Կարող եք տուրի ծրագրում շտկումներ անել՝ ըստ Ձեր նախապատվությունների։ Մենք հաշվի կառնենք ձեր բոլոր ցանկությունները։
Մեզ մոտ գործում են ցածր գներ։ Մենք չենք վերավաճառում տուրեր, այլ առաջարկում ենք մեր սեփական տուրերը՝ առանց միջնորդների։
Հայաստանը հարուստ պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և բազմազան լանդշաֆտներով երկիր է, իսկ քայլարշավային երթուղիների բազմազանությունը հնարավորություն է տալիս լիարժեք վայելել երկիրը:
Ուսապարկերով արշավներն ակտիվ հանգստի տարածված տարատեսակներից են: «ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է թեթև քայլարշավային տուր «Ուսապարկով Հայաստանում»՝ 5 օր / 4 գիշերվա համար: Այս ծրագիրը կարող է հիանալի փորձառություն լինել այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են ոտքով շրջելով ծանոթանալ երկրի գեղեցկությանը:
Ուսապարկով քայլարշավը թույլ կտա ձեզ կարճ ժամանակում ոչ միայն ծանոթանալ Հայաստանի մշակույթին և հիմնական տեսարժան վայրերին, այլև ոտքով քայլել այս հինավուրց երկրով, տեսնել այն, ինչն անհասանելի է մնում մեքենայով ճանապարհորդողներին:
Հայաստանում քայլային տուրի ընթացքում չափավոր, միատեսակ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ոչ մեկին չի վնասի, ընդհակառակը՝ կարող է օգտակար լինել: Հազվադեպ է պատահում, երբ մեկ օրվա մեջ հարմարավետ հովիտներում կարելի է վայելել դաշտային ծաղիկների բույրը, ամռանը ձնագնդի խաղալ բարձր լեռներում և սուզվել բարձրլեռնային Սևանա լճի զով ջրերի մեջ:



Դիմավորում օդանավակայանում:
Տուրը Հայաստանում կսկսենք շրջելով Երևանով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:
Հաջորդիվ կգնանք դեպի Կասկադ: Մեծ Կասկադը 500-մետրանոց աստիճանաշար է (572 աստիճան)՝ շատրվաններով և ծաղկաթմբերով, ինչպես նաև թանգարան՝ բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հայտնի վարպետների մոտ 30 քանդակներ: Համալիրի ներսի 5 հարկում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է:
Տեղավորում հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում:
Եղնասար լեռը գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագծում, Արեգունու լեռների մի մասն է: Բարձրությունը ծովի մակարդակից 2599 մ է:
Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ գյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք: Բարձրությունը ծովի մակարդակից 2300 մ է, մակերեսը՝ 1 հա:
Վերելքը կսկսենք Սեմյոնովկա գյուղից: Երթուղու ողջ երկայնքով, ինչպես նաև լեռան գագաթից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ, Ծաղկունյաց լեռներ և Հայաստանի Տավուշի մարզի լեռներ: Գագաթին հանգստանալուց հետո կիջնենք դեպի Կակաչ լիճ, որն առանձնանում է իր յուրահատուկ ձևով ու գույներով: Հայքինգը կավարտենք Ծովագյուղ գյուղում:
Ուղևորություն դեպի Սևանա լիճ, որը գտնվում է մոտ 1900 մ բարձրության վրա, Հարավային Կովկասի ամենամեծ լիճն է: Հայելու մակերեսը՝ 1240 կմ2,միջին խորությունը՝ 26,8 մ, առավելագույնը՝ 80 մ:
Այցելություն Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին՝ համանուն Սևանի թերակղզում, որը նախկինում փոքրիկ կղզի էր: Հիմնադրել է արքայադուստր Մարիամը 874 թվականին:
Գիշերակաց Դիլիջան քաղաքում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Ուղևորություն դեպի Պարզ լիճ. փոքր լիճ Հայաստանում, որը գտնվում է Տավուշի մարզում՝ ծովի մակարդակից 1334 մետր բարձրության վրա: Լճի ծավալը կազմում է 0,08 մլն մ3, հայելու մակերեսը՝ 0,03 կմ2: Լիճը տարածվում է անտառապատ բլուրների միջև գտնվող ոչ խոր հովտում և ունի երկարավուն ուրվագիծ՝ մինչև 385 մ երկարությամբ, 85 մ լայնությամբ և ավելի քան 5 մ խորությամբ:
Քայլարշավ դեպի Գոշ գյուղ: Այցելություն Գոշավանք, որը XII–XIII դարերի միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Գոշ գյուղում:
Տեղափոխում դեպի Ենոքավան գյուղ: Ենոքավանը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում: Այն էքստրեմալ և արկածային տուրիզմի սիրահարների նախընտրելի վայրերից մեկն է դարձել: Էքստրեմալ գոտին գտնվում է Ենոքավանից մեկ կիլոմետր հեռավորության վրա, որը հիմնադրել է գյուղում ծնված մի բնակիչ:
Գիշերակաց հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Քայլելով կիջնենք Լաստիվերի կիրճով, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա: Այն մեծ ճանաչում ձեռք բերեց 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարներն այս երթուղով սկսեցին մշտական արշավներ կազմակերպել: Քարանձավներ տանող արահետն անցնում է խիտ և գեղատեսիլ անտառով, որտեղ դուք կտեսնեք բազմաթիվ ջրվեժներ, ինչպես նաև կվայելեք մաքուր օդն ու գեղեցիկ բնությունը:
Վերադարձ Ենոքավան գյուղ:
Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում հասանելի են հետևյալ էքստրեմալ ակտիվությունները. զիփլայն, պարանայգի, պարապլաներիզմ, զորբինգ, ձիավարություն, փեյնթբոլ, ժայռամագլցում, ջիփինգ, վիա ֆերրատա (վճարվում են առանձին)։
Տեղափոխում Երևան: Տեղավորում հյուրանոցում:



Նախաճաշ հյուրանոցում: Սենյակի հանձնում:
Կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերը ազգային հարստություն են և կոնյակի սովորական ուղեկիցը: Հայաստանում կարծես թե ամեն ինչից կարելի է չիր պատրաստել, այդ թվում՝ ձմերուկից, սեխից և նույնիսկ լոլիկից:
Ապա՝ Վերնիսաժ՝ ժողովրդական արվեստի ապրանքների շուկա: Այստեղ դուք կգտնեք փայտից ձեռքով պատրաստված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, ձեռագործ զարդեր, ավանդական երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և շատ ավելին:
Տեղափոխում օդանավակայան:
2 հոգի | 4 հոգի | 6 հոգի | 8 հոգի | 10 հոգի | սկսած 11 հոգուց |
|---|---|---|---|---|---|
261.000 դրամ | 176.000 դրամ | 145.000 դրամ | 138.000 դրամ | 124.000 դրամ | ըստ հարցման |
Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:
Դեպի Երևան ուղևորություն ամրագրելը շա՜տ հեշտ է։ Կարող եք զանգ պատվիրել կայքում, գրել էլեկտրոնային հասցեին կամ պարզապես հաղորդագրություն ուղարկել՝ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերով։ Մենք անպայման սեղմ ժամկետում կկապվե՜նք ձեզ հետ։
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)