+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Քայլարշավային տուրեր, արշավներ Հայաստանում

Սև պատ և վերելք դեպի Գութանասար լեռ

Գտնվելու վայրը

Կոտայքի մարզ

Բարդության աստիճանը

Միջինից ցածր

Բարձրությունը

2299 մետր

Սեզոնայնությունը

Կլոր տարի

Բարձրության հավաքումը

500 մետր

Անվտանգությունը

Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։

Երկարությունը

10 կիլոմետր

Դիմավորման վայրը

Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Սև պատ և Գութանասար լեռ

Սև պատ կամ Գութանասարի հանգած լավա
Քայլարշավ դեպի հանգած Գութանասար հրաբուխ

Գութանասար լեռը հանգած հրաբուխ է Հայաստանում, որը գտնվում է Կոտայքի մարզում: Գեղամա լեռնաշղթայի մի մասն է: Բարձրությունը ծովի մակարդակից 2299 մ է: Լեռը Գութանասար անվանումն ստացել է իր հյուսիսային թեքության պատճառով, որի ծալքերը նման են գութանից դուրս եկած ակոսների:

Սև պատը կամ Գութանասարի հանգած լավան գտնվում է Գութանասար լեռան ստորոտում՝ Ֆանտան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Պատն այցելուներին զարմացնում է իր անսովոր գույներով: Այն լավագույն վայրերից մեկն է լուսանկարչության սիրահարների համար:

Արշավը կսկսենք Ֆանտան գյուղից և կուղևորվենք դեպի Սև պատ: Գեղեցիկ լուսանկարներ անելուց և հանգստանալուց հետո կսկսենք վերելքը դեպի Գութանասար լեռ: Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ, Հատիս, Արա և Արագած լեռներ, Գեղամա լեռնաշղթա, Ծաղկունյաց լեռներ և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան:

Գագաթին հանգստանալուց հետո կվերադառնանք Ֆանտան գյուղ մեկ այլ ճանապարհով՝ լեռան հյուսիսային լանջով։

Վերելքը հարմար է սկսնակներին։

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեպի Սև պատ և Գութանասար քայլարշավի արժեքը

(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
66000 դրամ
75000 դրամ
ըստ հարցման

Անհրաժեշտ հանդերձանքը

  • հարմարավետ արշավային կոշիկներ,
  • հարմարավետ հագուստ,
  • տաք հագուստ,
  • ուսապարկ (30–40 լիտր),
  • թրեքինգային փայտեր,
  • արևապաշտպան քսուք,
  • արևային ակնոցներ,
  • լապտեր

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ տրանսպորտ մինչև արշավի մեկնարկի վայրը
Շշալցված ջուր
Անձրևանոց

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.