+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Քայլարշավային տուրեր, արշավներ Հայաստանում

Վերելք դեպի Եղնասար լեռ և Կակաչ լիճ

Գտնվելու վայրը

Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

Բարդության աստիճանը

Միջինից ցածր

Բարձրությունը

2599 մետր

Սեզոնայնությունը

Կլոր տարի

Բարձրության հավաքումը

450 մետր

Անվտանգությունը

Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։

Երկարությունը

12 կիլոմետր

Դիմավորման վայրը

Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Եղնասար լեռ և Կակաչ լիճ

Քայլարշավ դեպի Եղնասար
Արշավ դեպի Կակաչ լիճ

Եղնասար լեռը գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագծում, Արեգունու լեռների մի մասն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 2599 մ է։

Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ գյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2300 մ է, մակերեսը՝ 1 հա։

Վերելքը կսկսենք Սեմյոնովկա գյուղից։ Երթուղու ողջ երկայնքով, ինչպես նաև լեռան գագաթից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ, Ծաղկունյաց լեռներ և Հայաստանի Տավուշի մարզի լեռներ։ Գագաթին հանգստանալուց հետո կիջնենք դեպի Կակաչ լիճ, որն առանձնանում է իր յուրահատուկ ձևով ու գույներով։ Հայքինգը կավարտենք Ծովագյուղ գյուղում։

Հայաստա՜ն, երկիր, որին կարելի է սիրահարվել

Դեպի Եղնասար լեռ և Կակաչ լիճ քայլարշավի արժեքը

(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)

1-3 հոգի
4-6 հոգի
7-ից ավելի
81000 դրամ
95000 դրամ
ըստ հարցման

Անհրաժեշտ հանդերձանքը

  • հարմարավետ արշավային կոշիկներ,
  • հարմարավետ հագուստ,
  • տաք հագուստ,
  • ուսապարկ (30–40 լիտր),
  • թրեքինգային փայտեր,
  • արևապաշտպան քսուք,
  • արևային ակնոցներ,
  • լապտեր

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ տրանսպորտ մինչև արշավի մեկնարկի վայրը
Շշալցված ջուր
Անձրևանոց

Ի՞նչ ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ

Մուտքի տոմսի վճարներ (եթե կան)
Բժշկական ապահովագրություն

Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել ուղևորություն / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Աստղանիշով (*) նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԵԿՕՐՅԱ ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ընտրեք ձեր հանգստի տարբերակը
Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.