Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Էքսկուրսիաներ Հայաստանում

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր (Կեչառիս) – Սևանալիճ (Սևանավանք)

Տևողությունը

Էքսկուրսիաների տևողությունը 5 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)

Ուղևորության ամսաթիվը

Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում

Վճարումը

Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:

Մեկնարկի վայրը

Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:

Ծաղկաձոր

Ծաղկաձոր

Ծաղկաձոր՝ լեռնակլիմայական առողջավայր։ Այստեղ են գտնվում ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Ըստ ավանդության, Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, որի կողքին էլ՝ շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ իր ծաղկանոցում աճեն հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։ Մի գարնան օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը, սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Կեչառիսի վանական համալիր

Կեչառիսի վանական համալիր

Կեչառիսը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Նշան եկեղեցիների միջև պահպանվել է վանական համալիրի առաջին եկեղեցու հիմնադրի՝ Գրիգոր Մագիստրոսի գերեզմանի ավերակները։ Կեչառիսը եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել և մեզ են հասել այնտեղ գրված և ընդօրինակված հայերեն ձեռագրեր։

Սևանալիճ

Սևանալիճ

Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևանն է: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր: Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Արաքսի վտակ Հրազդանը:

Սևանալիճը գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։

Լիճը կազմված է երկու հատվածից՝ Մեծ Սևան (արևելյան) և Փոքր Սևան (արևմտյան)։ Փոքր Սևանն ավելի խորն է, կտրատված ափերով: Մեծ Սևանի հատակն ավելի հարթ է, ափերն ավելի քիչ են կտրատված, իսկ խորությունը չի գերազանցում 30 մետրը: Սևանի բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։

Ջրի իջեցումից հետո այստեղ հնագիտական պեղումներով հայտնաբերվել են 2000 տարեկան և ավելի հին բազմաթիվ գտածոներ, որոշները վերագրվում են բրոնզի դարին: Այստեղ են գտնվում կիկլոպյան ամրոցներ, գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Գտածոների մեծ մասը պահվում է Երևանի թանգարաններում:

Սևանավանք

Սևանավանք

Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (նախկինում՝ կղզի): Հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։

874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց և Սուրբ Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։

Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։

Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
36000 դրամ
51000 դրամ
ըստ հարցման

Գինն էքսկուրսավարով

1-3 հոգի
4-6 հոգի.
7-ից ավելի
59000 դրամ
74000 դրամ
ըստ հարցման

Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ

Հարմարավետ մեքենա՝ օդորակիչով
Շշալցված ջուր

Էքսկուրսիայի արժեքը չի ներառում

Մուտքի տոմսերը (եթե նախատեսված է)
Բժշկական ապահովագրությունը

Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:

Հեռախոս:

(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Էլ. հասցե:

Ամրագրել էքսկուրսիա / Ուղարկել հարցում

(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման
(*) նշանով դաշտերը պարտադիր են լրացման