Էքսկուրսիա դեպի Էջմիածնի Մայր տաճար - Սուրբ Գայանե վանք - Սուրբ Հռիփսիմե եկեղեցի - Զվարթնոցի տաճար - Խոր Վիրապ
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 6-7 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Էջմիածնի Մայր տաճար
Էջմիածնի Մայր տաճարը Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում է: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում:
1441 թվականից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Սուրբ Գայանե վանք
Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:
Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա կաթողիկոսը քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին:
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: 1652-ին հիմնովին վերակառուցվել է: 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, նշանավոր վայր Վաղարշապատում, Սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների նահատակման վայրում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, փախչել են Հայաստան և քրիստոնեություն քարոզել:
Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը 301 թվականին կառուցել են վկայարան, իսկ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է այն:
618-ին Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը «ցած և մթին» լինելու պատճառով քանդել է Ս. Հռիփսիմեի վկայարանը և տեղում սրբատաշ տուֆից կառուցել այսօր կանգուն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
Մինչև XVII դ. Սուրբ Հռիփսիմեն եղել է կիսավեր և լքված: Եկեղեցու Ավագ խորանի տակ Սուրբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է:
Սուրբ Հռիփսիմեն իր ճարտարապետության հստակության և կատարյալ հորինվածքով այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է: Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարը կառուցել է Ներսես Գ Շինող կաթողիկոսը 7-րդ դարում, այն օծվել է 652 թվականին։ Տաճարը «Զվարթնոց» է անվանել VII դ. պատմիչ Սեբեոսը, ըստ նրա, այստեղ են հանդիպել Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը:
Զվարթնոցի տաճարը կանգուն է եղել մինչև 10-րդ դարը. հավանաբար ավերվել է երկրաշարժից: Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները: Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը: Պեղումներով հայտնաբերվել են հնագույն և IV-V դդ. կառույցների մնացորդներ, ուրարտական Ռուսա Բ թագավորի սեպագիր արձանագրությամբ կոթող և այլն:
Զվարթնոցի տաճարը վաղ միջնադարյան հայկական շինարարության, դեկորատիվ արվեստների, քանդակագործության նվաճումների հանրագումար է: Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Զվարթնոցի ազդեցությունը:
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապ, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից:
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին: Տրդատ 3-րդ-ը Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից (4, 5 մ տրամագծով, 6, 5 մ խորությամբ) դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել է իբրև պետական կրոն։
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։
1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
34000 դրամ | 45000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
57000 դրամ | 68000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)