Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Տավուշի մարզ
Բարդության աստիճանը
Միջին
-
Կլոր տարի
580 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
16 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։

Արշավը կսկսենք Պարզ լճից։ Անցնելով գեղեցիկ անտառային արահետով՝ կհասնենք Գոշ գյուղ, որտեղ գտնվում է միջնադարյան եզակի վանական համալիր՝ Գոշավանքը։ Վանք այցելությունից հետո կշարունակենք մեր արշավը դեպի Գոշ լիճ, այնտեղից էլ, կարճատև հանգստից հետո, կքայլենք դեպի Խաչարձան գյուղ։ Գյուղ տանող ճանապարհին մեր առջև կբացվի հիասքանչ տեսարան դեպի Տավուշի լեռներ։ Արշավը կավարտենք Խաչարձանում։
Պարզ լիճը փոքր լիճ է Հայաստանում, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքի արևելքում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում՝ ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 0,00008 կմ³, հայելու մակերեսը՝ 0,03 կմ²։ Լիճը տարածվում է անտառապատ բլուրների միջև գտնվող ոչ խոր հովտում և ունի երկարավուն ուրվագիծ՝ մինչև 385 մ երկարությամբ, 85 մ լայնությամբ և ավելի քան 5 մ խորությամբ։

Գոշավանքը կամ Նոր Գետիկը միջնադարյան հայկական վանական համալիր է, որը կառուցվել է XII–XIII դարերում Հայաստանի Գոշ գյուղում։ 1188 թվականին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետո՝ նաև Գոշավանք։
Եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկը։ Աղբյուրներում հիշատակվում է որպես ճեմարան, համալսարան։ Գոշավանքում գրված բազմաթիվ ձեռագրեր պահպանվել են մինչև այսօր։
Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1191–1196)՝ գմբեթավոր դահլիճ տիպի, գավիթով (1197–1203), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1208–1241)՝ գմբեթավոր դահլիճ տիպի, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փոքրիկ եկեղեցին (1237–1241)՝ թաղածածկ դահլիճ տիպի, երկհարկանի շինություն՝ գրատնով (մինչև 1241 թ.), առաջին հարկում է, և մատուռով. վերջավորվում է զանգակատուն-ռոտոնդայով (1241–1291), երկրորդ հարկում է, մի քանի մատուռներ (այդ թվում՝ Սուրբ Հռիփսիմե, 1208 թ.) և այլ շինություններ։
Գոշավանքի խաչքարերը հատուկ տեղ են զբաղեցնում խաչքարագործության արվեստում։ Երկու ամենանուրբ «ժանյակավոր» խաչքարերից մեկը («ասեղնագործ») տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան: Իսկ Գոշավանքում մնացած մյուս խաչքարը կանգնեցվել է 1291 թվականին։ Այս խաչքարն իսկական արվեստի գործ է. քարե բազմաշերտ բարդ կոմպոզիցիայի մեջ ժանյակավոր նախշերն ու զարդանկարներն այնպես են փորագրված, որ թվում է, թե այն իր հիմքից վեր է սլանում։ Զարդանախշի «ժանյակը» նրբագեղ է և սահուն փոխվում է: Հատկանշականն այն է, որ խաչքարի մակերեսին գտնվող տարրերից և ժանյակավոր նախշերից ոչ մեկը չի կրկնվում:

Գոշ լիճը փոքր լիճ է Տավուշի մարզում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում՝ Գոշ գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ անտառապատ տեղանքում։ Նախկինում կոչվել է Տզրկա։ Լճի մակերեսը՝ 0,008 կմ², երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ, առավելագույն խորությունը՝ 8 մ, ջրի ծավալը՝ 1500 մ³։ Գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
95000 դրամ | 120000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)