Whatsapp, Telegram, Viber
Գտնվելու վայրը
Արագածոտնի և Կոտայքի մարզեր
Բարդության աստիճանը
Միջին
2605 մետր
Ապրիլից հունիս, սեպտեմբերից նոյեմբեր
1000 մետր
Պրոֆեսիոնալ հրահանգիչ-ուղեկցորդը կուղեկցի և կապահովի անվտանգությունը երթուղու ընթացքում։
11-12 կիլոմետր
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն ձեր բնակության վայրում և արշավի վերջում հետ կփոխադրեն։


Արայի լեռը հանգած հրաբուխ է Հայաստանում, որը գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ Հրազդան և Քասաղ գետերի միջև։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2575,9 մետր է։ Հրաբուխն ունի անկանոն կոնի ձև՝ հատած գագաթով և օղակաձև խառնարանով։
Ըստ ավանդության՝ լեռն անվանակոչվել է Արա Գեղեցիկ թագավորի անունով։ Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ Արան իր բանակը տեղակայել է Արայի լեռան ստորոտում, իսկ թագուհին դիրքավորվել է Հատիսի լանջերին։ Շամիրամը (այլ լեզուներով՝ Սեմիրամիդա), լսելով Հայոց թագավորի գեղեցկության մասին, նրան գրություն է ուղարկում, որում խնդրում էր դառնալ իր ամուսինը և գահ բարձրանալով՝ միավորել երկու տերությունները։ Սակայն վերադարձող պատվիրակները թագուհուն փոխանցում են Հայոց թագավորի նվաստացուցիչ մերժումը։ Շամիրամն Արայի նկատմամբ ատելությամբ է լցվում, բանակ հավաքում և հարձակվում Հայաստանի վրա։ Չնայած Արային կենդանի բռնելու հրամանին՝ ասորիները մահացու վիրավորում են նրան Արայի լեռ (Արա լեռ) կոչվող լեռան լանջին տեղի ունեցած արյունալի ճակատամարտում։ Ըստ ավանդության՝ նույն վայրում հետագայում հիմնադրվել է Արայի գյուղ անունով մի գյուղ։
Ըստ ավանդության՝ Արայի լեռը Արա Գեղեցիկի մարմինն է։ Հեռվից լեռը նմանվում է ձեռքերը կրծքին դրած պառկած մարդու։
(Արժեքը նշված է տրանսպորտային միջոցի համար՝ անկախ մասնակիցների թվից)
1-3 հոգի | 4-6 հոգի | 7-ից ավելի |
81000 դրամ | 105000 դրամ | ըստ հարցման |
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am