Էջմիածնի Մայր տաճար - Սուրբ Գայանե - Սուրբ Հռիփսիմե - Զվարթնոցի տաճար

Ամենօրյա էքսկուրսիաներ, անհատական էքսկուրսիա: Էջմիածնի Մայր տաճար - Սուրբ Գայանե - Սուրբ Հռիփսիմե - Զվարթնոցի տաճար

 

Էջմիածնի Մայր տաճարը Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

Եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում:

1441 թվականից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

 

Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը:

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, նշանավոր եկեղեցի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում: Սակայն այստեղ էլ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից են հալածվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։

 

Զվարթնոցի տաճարը (7-րդ դար) կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով՝ 643-652 թվականներին: Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները: Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Զվարթնոցն օծվել է 652 թվականին։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը: 1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը:

Տևողությունը` 4-5 ժամ

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի 4-6 հոգի
7-ից ավելի
20000 դրամ
25000 դրամ
ըստ հարցման
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի 4-6 հոգի
7-ից ավելի
40000 դրամ

45000 դրամ

ըստ հարցման
Տուրի արժեքը չի ներառում ՝
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
Top