+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

«Քոչարի» հայկական ավանդական պարը, հնարավոր է, ներառվի ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում

«Քոչարի» հայկական ավանդական պարը ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառվելու հարցը քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայեց փորձագիտական խմբի նախնական որոշումը:

Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում։

Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:

«Քոչարի» հայկական ավանդական պարը, հնարավոր է, ներառվի ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.