Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հայաստանի մասին Կոնան Օ՛Բրայենի շոուն ցուցադրվեց եթերում

Հայաստանի մասին Կոնան Օ՛Բրայենի շոուն ցուցադրվեց եթերում Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի Conan հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվել են Soar Productions ընկերության պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, նոյեմբերի 17-ին եթեր է հեռարձակվել։

Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու է նկարահանել Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն է ունեցել և հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշել է նկարահանել արևելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։

Կոնան Օ'Բրայենն ամերիկացի հեռուստահաղորդավար է, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ և հնչյունավորող։ Հայտնի է որպես բազմաթիվ երեկոյան հումորային թոք-շոուների հաղորդավար, որոնցից վերջինը հենց Conan-ն է, որը հեռարձակվում է 2010 թվականից։

Հեռուստաշուի հայաստանյան նկարահանումների ամբողջ գործընթացը կազմակերպել և իրականացրել է Soar Productions-ը Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրել է այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունեցել։

Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միևնույն ժամանակ Soar Productions-ը գոհունակություն ու շնորհակալություն է հայտնել Conan-ի նկարահանող խմբին և անձամբ Կոնան Օ՛Բրայենին սեփական գործում պորֆեսիոնալիզմ դրսևորելու և այս գործում իրենց վստահելու համար։

Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման և իրականացման գործում. նրանց են վստահում պրոֆեսիոնալները։

Բացի Conan-ից ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանը, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի The Amazing Race (թարգ.՝ «Անհավատալի մրցավաքզ») և BBC հեռուստաընկերության Top Gear հեռուստանախագծերը։

Soar Productions-ն իր նախագծերն իրականացնելիս ապահովում է լոգիստիկայից մինչև անձնակազմի ներգրավումը՝ դրանով իսկ յուրաքանչյուր հաճախորդին տրամարդրելով բարձրակարգ և որակյալ արդյունք։

Conan O'Brien in Armenia.

Posted by Sona Demurchyan on 18 ноября 2015 г.