+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երևան

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երևան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ավելի քան 4000 անդամ ունեցող Գերմանական ճամփորդական ասոցիացիայի (DRV)  հետ համատեղ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անց է կացնելու DRV Destination Forum-ը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել 70 մասնակից Գերմանիայից, որոնք ներկայացնում են զբոսաշրջային գործակալություն, մեդիա ընկերություն, ավիաընկերություն, զբոսաշրջային արդյունքի մասնագետների և այլն։

Միջոցառման նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ ներգրավելով Գերմանիայից ավելի շատ զբոսաշրջիկների, ամրապնդելով Հայաստանի և Գերմանիայի միջև զբոսաշրջային գործնական կապերը։

Այդ նպատակով Զբոսաշրջության կոմիտեն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու, մասնակիցներին Հայաստան ճամփորդության և կացության հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.