+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները

Վրաստանի իշխանությունները հունիսի 1-ից կբացեն ցամաքային սահմանները, որոշումն ընդունվել Է COVID-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստի արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրաստանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում ընդունեց ցամաքային սահմանները բացելու մասին, ինչը գործի կդրվի հունիսի 1-ից»,- հայտարարել Է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն մայիսի 25-ին կայացած ճեպազույցում:

Վրաստանի սահմանը հատել կարելի կլինի փաստաթղթով, որը կհավաստիացնի COVID-19-ի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը կամ Էլ բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, որն արվել Է վերջին 72 ժամվա ընթացքում: «Այդ դեպքում, այն անձինք, ովքեր Վրաստան կժամանեն պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, պարտավոր կլինեն հետագա 72 ժամվա ընացքում կատարել կրկնական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ»,- նշել Է Գիբրաձեն:

Նա նաեւ բոլոր օտարերկրացի այցելուներին խորհուրդ Է տվել իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը, հաղորդել Է Sputnik -ը:

 

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.