+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությունը Կիեւ-Երեւան չվերթները պլանավորել է մայիսի 3-ից

Ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությունը Կիեւ-Երեւան չվերթները պլանավորել է մայիսի 3-ից

«Կիեւ» օդանավակայանից ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Թբիլիսի, Բաթումի եւ Երեւան, Օդեսայից Երեւան: Bees Airline-ը սկսել է Կիեւից եւ Օդեսայից առաջին 4 մշտական երթուղիներից ավիատոմսերի վաճառքները: Կիեւ-Երեւան չվերթները նախատեսված են մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ:

Կիեւ-Թբիլիսի չվերթը կմեկնարկի ապրիլի 30-ից՝ շաբաթական երկու անգամ՝ մինչեւ հունիսին շաբաթական երեք անգամ ավելացմամբ:

Ավիատոմսերը վաճառվում են մինչեւ 980 գրվ գնով Light սակագնով: Այն ներառում է 7 կգ ձեռքի ուղեբեռ:

Կիեւից Բաթումի ավիաընկերությունը կսկսի չվերթները հունիսի 9-ից՝ շաբաթական 4 անգամ: Ավիատոմսերը հասանելի են 980 գրվ գնով Light սակագնով:

Ավիատոմսերը հասանելի են 980 գրվ գնով Light սակագնով:

Օդեսայից Երեւան չվերթներ կսկսվեն հունիսի 14-ից շաբաթական երկու անգամ: Ավիատոմսերը հասանելի են 999 գրվ գնով Light սակագնով: 

 

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.